ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Իրանի դեմ պատերազմը ռազմական դիմակայությունից տեղափոխվելու է տնտեսական դաշտ

19 Մարտ 2026

Մենք երեկվանից ականատես ենք, որ պատերազմը թևակոխել է որակական բոլորովին նոր փուլ՝ էներգետիկ համակարգերի թիրախավորման փուլ, որը նախաձեռնել են Իսրայելը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց վերլուծաբան, Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

«Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, թե ես տեղյակ չեմ եղել, բայց ամերիկյան մամուլը արդեն պնդում է, որ Ամերիկան տեղեկացված է եղել այս հարվածների մասին։ Սա նշանակում է, որ եթե այս ընթացքը շարունակվի, եթե կողմերը շարունակեն թիրախավորել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքները, մենք ականատեսը կլինենք այն իրողության, որ պատերազմը միայն ռազմաճակատից, ռազմական դիմակայությունից տեղափոխվելու է տնտեսական դաշտ։ Սա ունենալու է իմ կարծիքով շատ լուրջ հետևանքներ թե միջազգային էներգետիկ շուկայի, և ընդհանրապես միջազգային տնտեսության համար։ Հիմա պետք է սպասենք, տեսնենք շարունակությունը ինչպես է լինում։

Չմոռանանք, որ Իրանը հայտարարել է, որ եթե թիրախավորվեն իր ոչ ռազմական ենթակառուցվածքները, պատասխանը լինելու է նույնպես ասիմետրիկ։ Մենք գիտենք, որ Իրանը համաչափ պատասխանի չի գնացել, այսինքն պատերազմի մարտավարությունը լրիվ փոխել է և ասիմետրիկ են հարվածները»,– ասաց նա՝ նկատելով, որ հիմա արդեն նավթի մեկ բարելի գինը անցել է 114 դոլարից։

«Թիրախավորվելու են հեղուկ գազի վերամշակման ամբողջ ենթակառուցվածքները, իսկ որի հետևանքով Եվրոպան և ընդհանրապես աշխարհը կանգնելու է հեղուկ գազի պրոբլեմի առջև, իսկ դա շատ-շատ լուրջ հարց է, ոչ պակաս, քան նավթի գների աճը»,–ասաց Շահնազարյանը։

Անդրադառնալով նրան, որ Իսրայելը և ԱՄՆ–ն թիրախավորում են Իրանի բարձրագույն ղեկավարությանը՝ փորձելով փլուզել Իրանի իշխանությունը, Շահնազարյանն ասաց. «Իսրայելը և Միացյալ Նահանգները այդ մարտավարությունը պատերազմի առաջին իսկ օրվանից կիրառել են՝ վերացնել համակարգի առանցքային դեմքերին։ Դա սկսվել է շատ ավելի շուտ, երբ ամերիկյան ուժերը մի քանի տարի առաջ թիրախավորեցին գեներալ Սոլեյմանին։ Բայց փաստը մնում է փաստ և հստակ է, որ համակարգը չի թուլացել, չի դադարել գործել, չի դադարել աշխատել և փլուզման չի ենթարկվել։

Իրենց հաշվարկն այն է, որ թիրախավորում ենք երկրի գերագույն գլխավոր հոգևոր առաջնորդին, որը առանցքն է ամբողջ համակարգի և համակարգը փլուզվում է մեկ երկու օրում։ Դա տեղի չունեցավ, քանի որ Իրանը 47 տարի շարունակ սովոր է այս կորուստներին»։

Շահնազարյանը հիշեցրեց, որ 1981–ին Իրանում ներքին քաղաքացիական լուրջ բախումներ են տեղի ունեցել, ընդդիմությունը զինված ապստամբության է դիմել, սպանվել են բազմաթիվ առանցքային դեմքեր, համակարգի առանցքային դերակատար Այաթոլլա Բեհեշտին, երկրի նախագահը և վարչապետը, բայց Իրանի իշխանությունը հաղթահարել է այդ ճգնաժամը։

«Նույնը այս պատերազմի ընթացքում ենք ականատես լինում։ Այո, կան առանցքային դեմքեր, որոնք ունեն կուտակված մեծ փորձ, այդ թվում հանգուցյալ Ալի Լարիջանին, որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը ամենաառանցքային դերակատարներից մեկն էր։ Նրանց կորուստը անշուշտ հարված է, բայց կան նրանց փոխարինողներ։ Տեսականորեն, այո, կարող է այդ փոխարինողների բանկը սպառվի, բայց դա միայն տեսականորեն։

Մի կարևոր հանգամանք ես շեշտեմ, ԱՄՆ–ն և Իսրայելը մի շատ կարևոր խնդիր հաշվի չեն առնում, որ այս գործիչներին վերացնելով, աստիճանաբար նրանց փոխարինման են գալիս իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր երկրորդ սերունդի գործիչները, որոնք հաճախ շատ ավելի արմատական և ծայրահեղ մոտեցումների կրողներ են։ Վերջին օրերի ընթացքը ցույց է տալիս, որ քաղաքական և ռազմական հնարավորությունները կենտրոնանում են ԻՀՊԿ-ի ձեռքում, որն ավելի արմատական է։

Ալի Լարիջանին կարողանում էր բանակցել Միացյալ Նահանգների հետ, գիտեին, թե նա ինչպիսի մոտեցումներ ունի, ինչքան պրագմատիկ է, և նրա հետ այսպես թե այնպես լեզու գտնել հնարավոր էր, հիմա հայտնի չէ, թե ընթացքը որ ուղղությամբ է գնալու»,–ասաց «Ալիքի» խմբագիրը։

Հարցին՝ որքա՞ն կտևի պատերազմն, իր կարծիքով, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ տարիներ կտևի։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է նման սցենարի, բայց ես չեմ կարծում, որ տարիներ կտևի, բայց նաև չեմ տեսնում, որ առաջիկա օրերին այս պատերազմը ավարտվելու է։ Կարծում եմ՝ դեռևս առնվազն երկու շաբաթ ևս պատերազմական գործողությունների ականատեսն ենք լինելու, որովհետև ընթացքը հիմա դա է հուշում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company