ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ուղերձ

Դատող կողմի համար այս դատավարությունը տապալված է

06 Օգոստոս 2026

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու դատավարության հերթական փուլը։ Բաքվի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հերթական անգամ ուղերձ է հղել՝ ընդգծելով, որ դատավճիռը վաղուց կանխորոշված է․ պաշտպանական կողմի հիմնական նպատակը գործը միջազգային իրավական ատյաններ հասցնելն է.

Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց, ինչպես դատարանում ենք ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Դատավարական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի և կհրապարակի այն, ինչ արդեն վճռված է։

Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, ինչպես նշել եմ, բավականին արժանի ելույթներ էին։ Ինչպես Առաջին ատյանի դատարանում, այս պարագայում էլ թե՛ դատախազության ներկայացուցիչները, թե՛ նաև դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին ելույթները։ Ինձ այդպես էլ չթողեցին ամբողջական ներկայացնեմ իմ խոսքը։ Բայց, այնուամենայնիվ, խնդիր չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և շատ պարզ հայտարարում ենք, որ քաղաքական դատավարությունն այլ կերպ չի էլ կարող լինել։

Ամենամեծ գնահատականը, հավանաբար, այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, ով Առաջին ատյանի դատարանում հենց այսպես զգուշացրել է, որ տարիներ հետո ամաչելու են իրենց սերունդների առաջ։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավարական կոլեգիային՝ հորդորելով, որ չպղծեն դատարանը, որ իրենք այս դատավարությամբ արդեն պղծել են հաղթանակները։ Այսինքն՝ մեր ընդհանուր պահվածքն արդեն մղում է նրանց, որպեսզի խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել։

Ինչպես ես նշեցի իմ խոսքի մեջ, վերջին ելույթի ժամանակ, Առաջին ատյանի դատարանում, փաստորեն, քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմը և դատավարական կոլեգիան, որոնք, փաստորեն, այս գործով հանդես են գալիս որպես որոշում կայացնողներ, չեն շահել դատը։ Շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ, այսպես ասած։

Մենք արժանի հակահարվածներ ենք տվել այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային, մեր ժողովրդի պատվի խնդիրներին, շինծու հիմնավորումներին, ազգային ինքնասիրությունը ոտնահարող պահվածքին և կեղծված պատմությանը։

Այդպիսի մի իրավիճակ է, որ պետք է ասել՝ սա պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն՝ օրենքի ուժ չկա։ «Մենք ենք որոշողը» սկզբունքով են առաջնորդվում դատավորները և դատավարական կոլեգիան, և անում են այն, ինչ ուզում են։ Մեզ համար էլ դա հասկանալի է։

Բայց, ինչպես նշել ենք, սա մեզ համար երկրորդական է, և մենք իրավական բոլոր ձևականությունները ապահովում ենք, որպեսզի հասնենք միջազգային դատարան։ Այնպես որ, այս դատավարությունը կարող ենք համարել մեղադրող կողմի համար տապալված դատավարություն։

Լրատվությունը, ինչպես միշտ, ներկայացվում է միակողմանի, մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան ձևով։ Մեկ-մեկ նույնիսկ մտածում ենք՝ ո՞ւր են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Մոտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն։ Չէ՞ որ նրանց համար Սպիտակ տան պատերը, Կրեմլի պատերը կամ եվրոպական որևէ երկրի այդ թվում նաև Բրյուսելի պատերը շոշափելը դժվար չէ։ Բայց Բաքվի դատարանների դահլիճներում նրանց այդպես էլ չտեսանք, որպեսզի աշխարհին ներկայացնեն, թե ում են դատում, ինչու են դատում և ինչպես են դատում։

Հուլիսի 17-ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի մեղադրող կողմը՝ դատախազությունը, հաշվի առնելով ներկա ստեղծված իրավիճակը, հայցը հետ վերցնի, և քրեական գործը կարճվի, այս քրեական հետապնդումը դադարեցվի։ Տեղում մերժվեց։ Ես, բնականաբար, ներկայացրի, որ երիտասարդ կազմը պետք է խորհրդակցի իր վերադասի հետ, սակայն դա ևս տեղում մերժվեց։

Հուլիսի 31-ին, մեր վերջին նիստի ժամանակ, վերջին խոսքում ես դիմեցի դատավորին և առաջարկ ներկայացրի, որպեսզի իմ այդ միջնորդության բովանդակությամբ առաջարկ ներկայացվի՝ օգտագործելով իր լիազորությունները, և դատական կոլեգիան, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցի նրանց հետ, ովքեր որոշում են կայացնում, հաշվի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը, և, որպես ապագային միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։

Ինչ որոշեն՝ դա այլ հարց է, բայց, համենայնդեպս, այդպիսի առաջարկ ներկայացվել է։

Մեկ անգամ ևս պիտի ասեմ, որ մոտ երկու տարի շարունակվող այս երկու դատավարությունների ընթացքում պաշտպանական կողմն այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Լավ մնացեք։ Մենք մեր խոսքը դեռ կասենք։

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/08/AQPATP8lzuuuSIUzC5Q51SC1bxLqTyGTLE1_lY43a_WkXatHz1ffZJmQcgpATUtKsjgv5KD9kWlSV2DeXNp7NzOeEwlIBUwgDlBBJx5LKiaT9w.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company