ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Արցախում քաղաքական հակասությունները նոր ընթացք են ստացել

31 Հուլիս 2019 «Երկրի առաջին դեմքերի նկատմամբ քրեական հետապնդումները պատիվ չեն բերում որեւէ երկրի միջազգային հեղինակությանը: Եվ հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվող զարգացումները դրական ոչինչ չեն բարի ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Արցախի Հանրապետության համար, որովհետեւ, ի վերջո, երկրներին ճանաչում են նաեւ իրենց առաջնորդներով: Եվ անընդհատ փնովել, խոսել երկրի ղեկավարների մասին բացասականը, անպատվաբեր է: Եթե Դուք նկատել եք, ապա ակնհայտ է, որ մամուլում եւ հանրային տրամադրություններում ՀՀ բոլոր ղեկավարների նկատմամբ բացասական մթնոլորտ է ձեւավորված, որը անմիջական ազդեցություն ունի ՀՀ-ի իմիջի վրա»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին, նման կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Ապա պարոն Բալայանը մեկնաբանություններ տվեց նաեւ Արցախի ներքաղաքական սուր անցուդարձի հետ կապված:

– Նախընտրական տարվան ընդառաջ Արցախում քաղաքական հակասությունները, պայքարը նոր ընթացք են ստացել: Այս տեսանկյունից պետք է նկատել, որ վերջին ամիսներին Արցախում իրոք քաղաքական թեժ գործընթացներ են, նոր կուսակցություններ են ձեւավորվել, ձեւավորվում, ստեղծվում են նախաձեռնող խմբեր: Ցավոք, պետք է նկատեմ, որ նման վերաբերմունքը, իհարկե, չի նպաստում քաղաքական դաշտի կայունացմանը, կուսակցական «շինությանը»: Որովհետեւ, ինչպես ասում են, ընտրությունից-ընտրություն կուսակցություն ձեւավորելը, ապա պասիվ վիճակում մնալը չի նպաստում ոչ միայն կուսակցական կյանքի ակտիվացմանը, այլ նաեւ ստվերում նորմալ կուսակցությունների գործունեությունները առհասարակ եւ վտանգում պետականաշինությունը:

– Պարոն Բալայան, ի՞նչ կասեք Սամվել Բաբայանի թեկնածության հնարավոր առաջադրման մասին, հաշվի առնելով, որ վերջինս մարտական է տրամադրված: Եվ խոսակցություններ են շրջանառվում, որ պատրաստ են անգամ բողոքի ակցիաներ իրականացնել եւ այլն:

– Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին, ես բազմիցս ասել եմ՝ այստեղ Սամվել Բաբայանի հարցը չէ: Սահմանադրությունը փոխել եւ այդ փոփոխության արդյունքում փոխել Սահմանադրության առաջին գլխի առաջին հոդվածը, այն է՝ Արցախի սուվերենությունը, անընդունելի է: Որովհետեւ, վերջին 30 տարիների ընթացքում ճանապարհ ենք անցել, որի նպատակն է ունենալ Հայոց երկրորդ պետությունը: Չեմ կարծում, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում երկու հայկական պետությունները միասին լինեն: Սակայն այստեղ բազմաթիվ իրավական հարցեր կան, որ կարող են խնդիրներ առաջացնել Արցախի համար: Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին եւ լուրջ վերաբերմունք ցուցաբերի:

– Սամվել Բաբայանը եւ նրա աջակիցները հայտարարում են, որ Արցախում դիկտատուրա է: Ձեր գնահատականը:

– Համենայնդեպս, այս երեսուն տարիների ընթացքում այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Արցախն է, չենք ունեցել: Ես կարծում եմ, որ հասարակական անվտանգության տեսանկյունից Արցախը եզակիներից է: Անձամբ իմ ու երկրի քաղաքացիների համար ամենամեծ արժեքը պետականությունն է: Մեր անցած պատմությունն էլ է վկայում այն մասին, որ երբ մենք ազգային պետականություն ենք ունեցել, զարգացում ենք ապահովել, ունեցել ենք ինքնատիպ մշակույթ եւ, ի վերջո, մեր ազգային-ազատագրական պայքարի տարիներին, մասնավորապես, Արցախյան պատերազմի տարիներն էլ դա են վկայում:

– Այսինքն` Դուք, որպես արցախցի, դե՞մ եք Բաբայանի թեկնածությանը:

– Երբ թեկնածու կլինի, այն ժամանակ կհայտնեմ կարծիքս: Իսկ Սամվել Բաբայանը գործող Սահմանադրության համաձայն չի կարող լինել թեկնածու: Ինչ վերաբերում է տարատեսակ խոսակցություններին, ակցիաներին, ապա դա ինքնին նշանակում է՝ երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին, այսինքն` հակամարտություն առաջացնել հասարակության տարբեր շերտերի միջեւ: Այս պահին հասարակության շրջանում կան տարբեր մոտեցումներ, եւ այս պարագայում նման միտումներն անչափ վտանգավոր են, մանավանդ Արցախի պես երկրի համար: Պետք է խոհեմ գտնվել եւ այս երեսուն տարիների ընթացքում ստեղծած պետականության հիմքերին մի նոր բան ավելացնել, ճանաչման գործընթացը ակտիվացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդել: Մենք չենք կարող հասարակության մեջ բաժանարար գծեր տանել, դա անընդունելի է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

iravunk.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company