ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

2020 թվականի համար ևս ծրագրվում է իներցիոն պետական բյուջե

02 Հոկտեմբեր 2019 Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Ի դեպ, աննախադեպ էր այն, որ նախագիծը քննարկվեց փակ ռեժիմով:

Մի անգամից կարելի է փաստել, որ դրական սպասումներն իրականում արդեն մեծ են և օբյեկտիվ, հատկապես՝ երկրի սոցիալական խորացող խնդիրների լուծումների տեսանկյունից: Իշխանափոխությունից և այդ լուծումները օր առաջ ապահովելու խոստումներից անցել է մեկուկես տարի: Իսկ օբյեկտիվ սպասումների ու իրական փաստերի շեղումները՝ գնալով խորանում են:

2019 թվականի պետական բյուջեով հաստատված եկամուտները կազմում են 1,462 տրիլիոն դրամ, աճը 2018 թվականի համեմատ՝ շուրջ 154 միլիարդ դրամ կամ 11,7 տոկոս: Ծախսերը կազմում են 1,614 տրիլիոն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 149 միլիարդ դրամ կամ 10,2 տոկոս: 2019 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կանխատեսվում են 1,527 տրիլիոն դրամ, որի պարագայում աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 16,7 տոկոս: Փաստացի ծախսերը կանխատեսվում են 1,648 տրիլիոն դրամ, որի պարագայում աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 12,5 տոկոս: Ի դեպ, 2018 և 2017 թվականների պետական բյուջեների համեմատությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշներ՝ 8,2 տոկոս եկամուտների աճ և 7,7 տոկոս ծախսերի աճ:

2020 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտները կազմում են 1,697 տրիլիոն դրամ, աճը 2019 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ կկազմի շուրջ 170 միլիարդ դրամ կամ 11,1 տոկոս, որը 5,6 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա աճի ցուցանիշից: Ծախսերը կազմում են 1,880 տրիլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 232 միլիարդ դրամ կամ 14 տոկոս, որը ընդամենը 1,5 տոկոսային կետով է բարձր նախորդ տարվա աճի ցուցանիշից (աղբյուրը՝ www.e-gov.am, Կառավարության նիստի օրակարգի հարց 1): Ծախսերի այս հավելաճը նախատեսվում է պետական բյուջեի դեֆիցիտի առաջանցիկ աճի հաշվին: 2020 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 182 միլիարդ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 30 միլիարդ դրամ կամ 20 տոկոս: Ի դեպ, նախորդ միջնաժամկետ հատվածում դեֆիցիտի աճերը եղել են մինչև 10 տոկոսի չափով:

Փաստ է, որ նախորդ տարվա համեմատ 2020 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճի միտումներն էական, առավել ևս թռիչքային չեն:

Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրավորվող աճերի տեսանկյունից կարևոր է նաև ստվերային տնտեսության չափերի օբյեկտիվ գնահատումը հետևյալ ընդհանրական հարցադրմամբ` «վերացված է՞ տարբեր, նաև՝ պաշտոնական գնահատումներով մեր երկրի տնտեսությունում առկա 40-50 տոկոս ստվերը»:
Մյուս կողմից, երկրի սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից պակաս հատկանշական չեն նաև՝ նվազագույն աշխատավարձի և պետական հատվածում աշխատավարձերի չափերի փոփոխությունները, պետական բյուջեի հիմքում դրված գնաճի թույլատրելի մակարդակը:

Մասնավորապես, 2020 թվականի բյուջեում գնաճի ցուցանիշը մնացել է նույնը՝ 4+/-1,5 տոկոսային կետ: Առնվազն այս չափով ունենալու ենք կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճ:

2020 թվականի բյուջեում պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձի անվանական չափը) նորից մնացել է անփոփոխ՝ 66140 դրամ, իսկ հարկումից հետո դրա իրական չափը՝ 50930 դրամ:

Դրական է, որ նվազագույն ամսական աշխատավարձը նախատեսվում է 55000 դրամից բարձրացնել 68000 դրամ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից բարձր: Սակայն բազային աշխատավարձի չափն անփափոխ թողնելու արդյունքում՝ բազային աշխատավարձի իրական չափը կկազմի նվազագույն աշխատավարձի 75 տոկոսը: Ի դեպ, որպես պետական հատվածի վարձատրության միասնական համակարգի առանցքային սկզբունք, օրենքով սահմանված է՝ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից: Այս պայմանի վերացումը ակնհայտ հետ քայլ կլինի պետական հատվածի վարձատրության գործող համակարգի ընդհանուր արդյունավետության տեսանկյունից:
Արդեն պարզ է՝ նորից ունենալու ենք ոչ թե թռիչքային զարգացման, այլ իներցիոն պետական բյուջե: Իհարկե, ֆինանսական ամփոփ ցուցանիշների աճի առումով ձևավորված սպասումներն օբյեկտիվորեն անհամեմատ ավելին էին, քան արտացոլված են պետական բյուջեի 2020 թվականի նախագծում:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company