ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելոյթներ

Մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խաղաղության հիմքն է

11 Հոկտեմբեր 2019 Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի խոսքը «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Արցախի հարգելի բարեկամներ,

Ուրախ եմ ողջունել համաժողովի բոլոր մասնակիցներին։ Տարբեր տարիների Արցախին աջակցած և աջակցող բոլոր մարդկանց իր շուրջը համախմբող նմանատիպ համաժողով անցկացնելու գաղափարը ծագել է մոտ երկու տարի առաջ։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հավանություն էր տվել գաղափարին և ամենայն աջակցություն ցուցաբերել դրա կյանքի կոչմանը։ Այս գաղափարի իրագործումը Արցախի Հանրապետության կառավարության՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, և ՀՅԴ կուսակցության միջև արդյունավետ համագործակցության արդյունքն է, ինչի կապակցությամբ երախտագիտություն եմ հայտնում կուսակցության ղեկավարությանը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բարերար Գաբրիել Չեմբերջյանին՝ իր գործուն աջակցության համար։

Հարգելի բարեկամներ,

Բոլորիդ երախտապարտ ենք այն բանի համար, որ դժվարագույն փորձությունների օրերին դուք մեզ հետ եք եղել, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է։ Երախտապարտ ենք նրա համար, որ աջակցել եք արցախահայության՝ ազատության և արդարության հանդեպ ձգտմանը, նրա համար, որ նպաստում եք Արցախի միջազգային կապերի զարգացմանը։ Արցախի ճակատագրում ունեցած ձեր ավանդը անգնահատելի է։ Եվ այսօր, զարգացնելով համագործակցությունը, մենք տարածաշրջանում ապագա խաղաղության հիմքերն ենք դնում։ Ես անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին, քանզի նրա հիմքում ընկած է ընդհանուր արժեհամակարգի նկատմամբ հավատարմությունը, որտեղ առանցքային դեր են խաղում ազատության, հավասարության, մարդու իրավունքների իդեալները, ինչպես նաև ձգտումը դեպի արդարություն, խաղաղություն և զարգացում։ Այսօր մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի գնահատենք մեր համագործակցության ներկայիս ընթացքը, մտքեր և նոր գաղափարներ փոխանակենք՝ փոխգործակցության զարգացման ուղիների վերաբերյալ։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում կստեղծենք մշտապես գործող հարթակ՝ նոր առաջարկների քննարկման և իրագործման համար։

Ամփոփելով կցանկանայի վստահություն հայտնել, որ այսօրվա մեր միջոցառումը միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա առ այն, որ Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելը անթույլատրելի է։ Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խաղաղության հիմքն է։ Եվ մեր բոլորիս ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այս հիմքի ամրապնդման ուղղությամբ՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղ ապագայի։ Շնորհակալություն ուշադրության համար. համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company