ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Պետական պաշտոնյաների աննախադեպ պարգևատրումների մասին

16 Հոկտեմբեր 2019 Ներկա իշխանությունները սիրում են վկայակոչել իրենց օրոք արձանագրված աննախադեպ երևույթները՝ դրանք ներկայացնելով որպես չտեսնված ձեռքբերումներ:
Իսկ ինչու՞ են խնամքով թաքցնում պետական կառավարման համակարգը բնութագրող աննախադեպ որոշ փաստեր և դրանց հետևանքները:

Մասնավորապես, 2019 թվականին պետական համակարգում հանրության համար «անտեսանելի»՝ պարգևատրումների լրացուցիչ ֆոնդը պատիկներ անգամ գերազանցում է «երևացող»՝ հիմնական ֆոնդին, որը պլանավորվում և հաստատվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում: Ի դեպ, այս երկու ֆոնդերն էլ ձևավորվում են հանրության վճարած հարկերից:

Լրացուցիչ ֆոնդից բարձրաստիճան պաշտոնյանները (պետական կառավարման մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները) ամսական պարբերականությամբ ստանում են պարգևատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ կրկնապատիկի չափով:

Այո՛, սա արդեն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային փորձի տեսանկյունից: Այսինքն՝ բարձրաստիճաններն ամսական ինքնապարգևատրումներով գրեթե եռապատկել են իրենց վարձատրությունը: Օրինակ՝ նախարարի ամսական անվանական վարձատրությունն արդեն կազմում է շուրջ 2,3 միլիոն դրամ, իսկ նախարարի տեղակալինը՝ շուրջ 1,7 միլիոն դրամ:

Լրացուցիչ ֆոնդից չնչին՝ իրենց ամսական աշատավարձի շուրջ 25 տոկոսի չափով էլ պարգևատրում են բաժին հանում ստորին և միջին օղակի պաշտոնյաների համար: Օրինակ՝ կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ամսական անվանական վարձատրության չափ (ներառյալ պարգևատրումները) շուրջ 23 անգամ պակաս է տվյալ պետական մարմնի ղեկավարի վարձատրությունից և կազմում է շուրջ 100 հազար դրամ:

Փաստացի ստացվում է, որ պետական պաշտոնյաների համար օրենքով նախատեսված վարձատրության միասնական համակարգի փոխարեն, հանրությունից թաքուն և խնդրահարույց սկզբունքներով իրականացվում է այդ համակարգի հետ բացարձակ կապ չունեցող վարձատրություն:

Ավելին, լրացուցիչ պարգևատրումները առավելապես բաշխվում են անարդար: Դրանք չեն կատարում նաև իրենց հիմնական գործառույթը՝ պարգևատրումները տրամադրվում են ոչ թե որպես դրամական խրախուսում, այլ՝ որպես հիմնական աշխատավարձ: Փաստորեն, կտրվել է կապը կատարած աշխատանքի արդյունքի գնահատման և պարգևատրման միջև:

Նման պարագայում նաև հարց է առաջանում՝ ինչու՞ ուղղակի չեն բարձրացնում պետական պաշտոնյանների հիմնական աշխատավարձերը:

Իրականում, աննախադեպ այս չափերով պարգևատրումների հիմքում ընկած են հետևայալ երկու «սկզբունքները»՝ բարձրաստիճան պաշտոնյա լինելը, վերջիններիս հետ իշխանափոխությունից հետո պետական համակարգ տեղափոխված լինելը: Իսկ օրենքով սահմանված սկզբունքները անտեսված են:

Այսպիսով, արդեն պարզ է դառնում՝ ինչու՞ ամբողջական չեն բարձրացվում պետական պաշտոնյանների հիմնական աշխատավարձերը: Պարգևատրման այս խնդրահարույց մոտեցմամբ կարելի է եղած միջոցներն առավելագույնս ուղղել յուրայիններին՝ ամենալայն հայեցողությամբ: Պետական պաշտոնյանների հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ նաև 2020 թվականի պետական բյուջեի նախագծով:

Որպես ամփոփում. ակնհայտ է՝ որդեգրված այս մոտեցմամբ աշխատավարձերի լատենտային ու դրվագային բարձրացումները ծնում են առարկայական նոր խնդիրներ, հատկապես՝ պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից, որն առանց այն էլ գահավիժում է:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company