ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմութիւն, իրադարձութիւններ, գործիչներ

Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի

28 Դեկտեմբեր 2019 ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրվա առիթով ներկայացնում ենք նրա հուշերից...

«Ֆիզիկապես բանտը խլեց իմ կյանքից համարյա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարևորագույն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարավորությունը: Եվ շատ ուրիշ հնարավորություններ, որոնցից մի մասն այլևս չես վերադարձնի: Առաջացան նաև որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաև ժողովրդից. արժանապատվության ու սեփական ուժերին ապավինելու հույսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան:

Կուսակցության մասին չէ խոսքս` կուսակցությունը դիմացավ: Խոսքս հասարակության այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունեին՝ նրանք մի կողմ քաշվեցին: Մեր ձերբակալումից հետո ու բանտարկության տարիներին, նույնիսկ, արտագաղթի տեսակը փոխվեց, վերածվեց քաղաքականի: Շատերին թևաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որևէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափության դեպքում մարդը ժամանակ հետո ընդունակ է վերականգնել հավատը, իսկ քաղաքական հիասթափության պատճառով գնացածները շատ հազվադեպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիվ ես իմ երեք տարվա մենությունը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերեն լեզվին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, հետո կամաց-կամաց ահագին գրականություն կարդացի… Բանտը նաև մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարավորություն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կյանքից բացի ուրիշ բան չկա:

Հիասթափության պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալվել ես: Եթե կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարությունը, հո, գիտեի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Պարզապես քայլերս եմ վերանայել, որպեսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետևանք լինի, ճիշտ լինելու դեպքում էլ կարող ես պատժվել, եթե սխալ ես քայլել: Համենայն դեպս, բանտարկված ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտա այս խաղերի մեջ, էլ չեմ անի…

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կգամ ու դրանց աչքերը կհանեմ: Վրեժխնդրության պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապես գարշանք եմ զգում: Իսկ վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի. վենդետան իր ետևից վենդետա է բերում, և այդպես շարունակ…

Ի վերջո, Տեր Պետրոսյանի դեմ շարժումը հաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապես իր նկատմամբ պետք է արվեին որոշակի քայլեր. գահընկեցությունից հետո սահմանադրական ժողովը պետք է որոշեր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից հետո արդեն ձևավորված լեգիտիմ իշխանությունը քննություն անցկացներ: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դեպ, բոլորովին չէր ենթադրում իշխանության գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, հիշում եմ, հնգյակներ, վեցյակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, հետո Լևոնի հետ ինչ-որ ձևով լեզու գտան, Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար…

Մի խոսքով Լևոնին հաջողվեց քայքայել ընդդիմադիր միասնությունը՝ մեկին կաշառեց, մեկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտվեց»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը Պորտոյում կայացո

01 Հուլիս 2025
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսա

Հունիսի 30-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ի

01 Հուլիս 2025
Յանուն անխուսափելի և նորանոր յաղթանակո

Արդէն անվարան ու այսպէս ասած՝ առանց բառերը ծամծմելու, Հայաստանում թէ’ Սփիւռքու

01 Հուլիս 2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսո

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգներ

01 Հուլիս 2025
Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատ

Անցնող շաբաթավերջին՝ 27-29 Յունիս 2025-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» ս

01 Հուլիս 2025
Ընթացքի մէջ է «Հայ Ուսանողութիւնը Արցա

21 Յունիս 2025ին, տեղի ունեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար» 2025ի ծրագիրի

30 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյա

30 Հունիս 2025
Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

30 Հունիս 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Հիւսիսեան Առանձն

Հայաստանի մէջ գործող իշխանութիւնը անդադար կը շարունակէ իր ապազգային գործողութի

30 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Նախագահ Մաքրոնի դիրքորոշումը՝ անընդունելի Նախագահ Մաքրոնի՝ Փաշինեանի հետ հե

30 Հունիս 2025
Ակնարկ. Յանուն Ժողովրդավարութեան. Ըստ

Ֆրանսայի նախագահին հրապարակումը Հայաստանի վարչապետին հետ ունեցած հեռաձայնային

30 Հունիս 2025
Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբ

Յարգելի պարոն նախագահ, 17-19 Յունիս 2025-ին, Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքուի մ

30 Հունիս 2025
18 Փետրուար 1921-էն առաջ եւ վերջ…

Ինչ որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 27 Յունիսին, Էջմիածնի տաճարի շրջափակին մէջ, ո՛չ ան

29 Հունիս 2025
Մակրոնի հայտարարությունը խրախուսում է

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող

29 Հունիս 2025
Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն

Բելգիայի հայերի կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջին զարգա

29 Հունիս 2025
Ալեքսանդր Խատիսեանի վերանորոգուած շիրմ

Շաբաթ, Յունիս 21, ժամը 11.30-ին, Père Lachaise-ի գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ

28 Հունիս 2025
Գասպար Կարապետյանը Կայա Կալասին Էջմիած

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասե

28 Հունիս 2025
Որքա՞ն պետք է մեզ վարկազրկեն

Իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաև տեսնում ենք, որ եկեղ

28 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն խստօրէն դ

28 Հունիս 2025
‎Յայտարարութիւն ‎ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակ

‎‎Հայաստանի Հանրապետութեան մէջ գործող վարչախումբի ընթացքը հասած է ամէնէն վտանգ

27 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company