Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում
30 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։
Այցի շրջանակում առաջիկա օրերին Բրյուսելում նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ Եվրոպական միության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բելգիական քաղաքական շրջանակների հետ։
Առանձին հանդիպում կկայանա նաև Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գործընկերների հետ։
Այսօր՝ հունիսի 30-ին, Բրյուսելում գործող ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակում Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը քննարկել են հանդիպումների օրակարգային հարցերը։
