ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Նիկոլ Փաշինյանի ընտրությունը

18 Նոյեմբեր 2020

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես սպառված է: Եթե Փաշինյանը պիտի նստի ու ամեն անգամ հաշվի, թե քանի հոգի է իր դեմ ցույցի դուրս գալիս, ըստ այդմ որոշելու համար գահընկեց լինելու համար այդ թիվը սպառնալիք է, թե՝ ոչ, ապա նա չարաչար սխալվում է: Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության նկատմամբ ատելություն է տածում ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, նրա հրաժարականը պահանջում են ոչ միայն ընդհանրապես ժողովուրդն ու քաղաքական ընդդիմությունը այլեւ, ըստ էության, հասարակության բոլոր շերտերը, Արցախը ինչպես եւ Սփյուռքը: Որեւէ երկրում որեւէ մեկի համար հեռանալու ազդանշան կծառայեր միայն այն, որ արտահայտելով ժողովրդի կամքը երկրի Նախագահը ուղիղ ու բացեիբաց ձեւով խոսում է կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին:

Ավելորդ է ասել, որ իր երկրում բարոյական լեգիտիմությունը կորցրած ղեկավարին այլ կերպ չեն ընդունի դրսում: Թերեւս այդպես կանեն միայն նրանք ում դեռ անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ղեկավարի պաշտոնական հանգամանքով, ավարտին հասցնի երկրի հանձնման գործընթացը, որից հետո նրանց համար եւս նա կդառնա հետագա գործածության համար անպիտան: Եթե ինչ որ արտաքին ուժեր փորձեն այսուհետ պաշտպանել նրան վերջիններս հրաշալի պատկերացնելու են, որ մոտ ապագայում եկող հաջորդ իշխանությունը երկրի կոմնորոշումը թեքելու է դեպի հակառակ բեւեռ, ուրեմն հանուն ինչի պիտի աջակցեն բարոյապես սպառված եւ իր ժողովրդի գիտակցության մեջ երկիրը ծախած իշխանությանը:

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական քայլերն ու կոչերը հրաշալի տեսնում եւ դրանց համապատասխան ձեւով արձագանքում են դրսում: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյքային ֆաբրիկայի եւ իրեն հայրենիքից շատ սիրողների միջոցով կարող է որոշ ժամանակ դեռեւս մանիպուլյացիա անել, թե իբր հասարակության մեջ համակրողներն ու հակակրողները կիսված են իրար հակակշռող բանակների, սակայն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ դա կարճատեւ էֆեկտի խաղ է:

Նիկոլ Փաշինյանը անշուշտ իր մտքի մեջ օր-օրի, իսկ գուցե արդեն ժամ-ժամ կորցնում է վստահությունը նաեւ այն փոքրաթիվ խմբերի նկատմամբ, որոնք դեռեւս պատնեշի դեր են խաղում իր եւ ժողովրդի միջեւ: Խոսքը ուժային կառույցների, դատախազության, դատարանների, իր ընչաքաղց ու անսկզբունք քաղաքական թիմի մասին է, որոնց բոլորի համար էլ այլեւս անտանելի է դառնում երկրի Վարչապետի ձեռքին էժան խաղալիք լինելու դերը: Նրանք տեսնում են, որ սեփական իշխանությունը անորոշ ժամանակով երկարաձգելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զոհաբերել իրենց հեղինակությունը, օրինապահությունը եւ նույնիսկ ֆիզիկական ապագան: Սրանցից յուրաքանչյուրը բնականաբար մտածում է, որ ի վերջո գալու է սեփական արարքների համար պատասխան տալու ժամանակը եւ այդ պահին Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ ոչ կկարողանա ոչ էլ կցանկանա փրկել իրենց: Այդ պատճառով էլ այսօր փլվում է ավելի մեծ բան քան քաղաքական անդեմ թիմը, փլվում է երկրի իշխանությունը:

Նիկոլի մեջ ուռճացող առարկայական կասկածները վաղը-մյուս օրը ստիպելու են մեկ օրում գուցե նույն աթոռի վրա մեկից ավելի մարդ փոխել, բայց միեւնույն է նրանցից ոչ ոք նախորդից ավելի վստահություն չի ներշնչելու: Այսօր էլ այդ համակարգերը չեն ցանկանում իրագործել անհավասարակշիռ մարդու գլխում ամեն պահի առկայծող դավի ու բռնության նոր սցենարները: Որեւէ երկրի համար կատարյալ խայտառակություն է, երբ ձերբակալվում են մարդիկ քաղաքական ամենածանրակշիռ մեղադրանքներով՝ երկրի առաջնորդի դեմ մահափորձի կազմակերպման կասկածանքով, եւ ընդամենը մեկ-երկու օր հետո ազատ են արձակվում քանի որ դատարանները հիմնավորված չեն համարում կասկածները եւ նույնիսկ որակում են դրանք շինծու: Դատավորները, դատախազները հրաժարվում են խամաճիկի դերից քանի որ նաեւ մտահոգ են իրենց ապագայով:

Ձգտելով ամեն գնով պաշտպանել աթոռը ի՞նչ է մնում նման պարագայում անելու իշխանությանը: Նրա առջեւ այլ ճանապարհ չկա քան սադրանքներն ու բռնությունը: Հասարակության այսօրվա գերլարված վիճակում, երբ դեռ շարունակվում են պատերազմի զոհերի հուղարկավորությունները, Արցախից Հայաստան են գալիս մարդիկ իրենց ետեւից հրդեհած սեփական օջախները եւ շարունակում են Հայաստան վերադառնալ զինվորներն ու կամավորները ում գլխի մեջ դեռեւս մարսված չէ տեղի ունեցած ողբերգության ողջ առեղծվածը, սադրանքի փոքր կայծերը կարող են հրդեհ տարածել այս անգամ արձանագրելով ողբերգության հերթական արարը՝ հանգելով ներհասարակական բախման:

Սա իհարկե կլինի նոր ամոթ ու նոր ողբերգություն երկրի համար, բայց սա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանի համար մի վերջաբան, որի պատասխանատվության տակից այլեւս չի կարողանա դուրս գալ:

Մենք բարեբախտաբար դեռ այդտեղ չենք հասել, եւ այդ բանը կարող է կանխել դարձյալ մեկ մարդ, նույն Նիկոլ Փաշինյանը:

Այսօր նա կարող է եւ պետք է խաղաղ հեռանա, որովհետեւ մենք դեռ կառչում ենք այն հավանականությունից, որ նոր եկողները կկարողանան փրկել ինչ որ բան: Շարունակելով մնալ Նիկոլ փաշինյանը փակում է հույսի այդ ճանապարհը, հիմնավորելով իր կատարածի մեջ դավաճանության վարկածը : Ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը փորձելով ավելին փրկել կորցրեց առավելագույնը, ուզում եմ հավատալ, որ նա իսկապես ողբերգություն չի համարում Մեղրիի ճանապարհը դարավոր թշնամու դեմ բացելը, ադրբեջանաթուրքական զորքի հայտնվելը Սյունիքի սահմանագլխին եւ այլն, բայց այդ ամենը ազգային ողբերգություն ու անվտանգության կորստի լրջագույն մարտահրավերներ է համարում հայության բացարձակ մեծամասնությանը եւ նա պետք է անսա մեծամասնության ձայնին, ինչի մասին անվերջ կրկնում էր խորհրդարանական ընտրություններից հետո: Նիկոլ Փաշինյանը լրջագույն մարտահրավերի առջեւ է, երբ ընտրությունը տղայական դուխի կամ թասիբի խնդիր չէ, այլ վերաբերում է մի ողջ ժողովրդի ճակատագրին: Հուսանք ի վերջո կհաղթանակի բանականությունը: Դրանով է պայմանավորված եւ մեր եւ Նիկոլ Փաշինյանի ապագան:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company