ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 11-րդ համարը

19 Նոյեմբեր 2020 Նոյեմբերի 19-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 11-րդ համարը: Բնականաբար համարի նյութերի մեծ մասը նվիրված է պատերազմին եւ վերջինիս հետ առնչվող իրադարձություններին: Համարի «Հարցազրույց» խորագրի ներքո հրապարակվել է Բեյրութի «Վանա ձայն» ձայնասփյուռի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի հետ: Ծավալուն հարցազրույցի մեջ Հակոբ Խաչերյանը անդրադարձել է պատերազմի ինչպես եւ սրան նախորդող ու հաջորդող իրադարձություններին՝ մանրամասնություններ եւ մեկնաբանություններ ներկայացնելով ՀՀ իշխանության ու մասնավորապես երկրի վարչապետի քայլերի վերաբերյալ: Միաժամանակ լուսաբանվում է հիշյալ ժամանակահատվածում ՀՅԴ Բյուրոյի եւ ողջ կուսակցության գործունեությունը՝ ուղղված պատերազմի մեջ գտնվող հայրենիքին համակողմանի աջակցությանը: Ինչպես նշվեց հարցազրույցում ընթացքում ներկայացվում են բավականին մանրամասներ ու գնահատականներ խնդրո առարկա հայտնի իրադարձությունների վերաբերյալ եւ վստահ ենք, որ ընթերցողը այն կկարդա հետաքրքրությամբ:

Պաշտոնաթերթը ներկայացնում է նաեւ պատերազմի սկսվելուց ժամեր անց Երեւանում, Արամ Մանուկյանի արձանի դիմաց տեղի ունեցած ՀՅԴ կամավորների համախմբման ժամանակ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանի ելույթը: Այս ելույթում, ըստ էության արտահայտելով կուսակցության դիրքորոշումը Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ այդ պահից քաղաքական բոլոր տարաձայնությունները մի կողմ են դրվում, հանուն թշնամու դեմ ազգային միասնականության ապահովման: Դաշնակցական կամավորների կազմակերպության ղեկավարը նաեւ հայտարարեց, որ ՀՅԴ կամավորականների առաջին վաշտը այդ պահից մեկնում է պատերազմի դաշտ, իսկ նրան կհետեւեն մյուս վաշտերը:

Պաշտոնաթերթի սույն համարում զետեղված է նաեւ ՀՅԴ Բյուրոյի նոյեմբերի 12-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է, որ ՀՀ Վարչապետի ստորագրած խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարությունը պարտվողական ու նվաստացուցիչ փաստաթուղթ լինելով ոչ միայն. «Մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ նաեւ միանշանակօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ եւ գալիք սերունդների` անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու եւ արժանապատիւ ապագայ կառուցելու բացարձակ իրաւունքը»։ Այս հայտարարությամբ ՀՅԴ բարձրագույն ղեկավար մարմինը բարձրացնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Դրօշակը ներկայացնում է հոդվածներ, ուր պատերազմի թեժ շրջանում արտացոլված են Ռուսաստանի, Վրաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական պաշտոնական շրջանակների դիրքորոշումները հիշյալ իրադարձությունների վերաբերյալ:

Վաչե Բրուտյանը քննելով նորանկախ Հայաստանի քաղաքական եւ գաղափարական հենքի հարցը ցավով նշում է, որ անցյալի ուսանելի փորձը ներկայի իրարահաջորդ կառավրողները չփորձեցին ուսումնասիրել եւ յուրացնել ու այդ ճանապարհին մնացին վտանգավոր խարխափումների մեջ:

Անցյալի դասերի առումով ուշագրավ զուգահեռներ է ներկայացնում պատմաբան Անի Մելքոնյանը՝ անդրադառնալով 1920 թվականի ճիշտ այս նույն ժամանակաշրջանում Հայաստանի դեմ ձեռնարկված թուրքական ինտերվենցիային:

Դրօշակի ընթերցողը պաշտոնաթերթի ներկա համարում կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ եւս:

Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 11 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company