ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

2019 թվակնին նվազելու են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական ծրագրերը

17 Դեկտեմբեր 2018

Որպես կանոն, աղքատություն ծնող հիմնական պատճառներից է երկարատև գործազրկությունը: Իսկ գործազրկությունն առավել բարձր է սահմանափակ կարողություններով անձանց շրջանում:

Անկախացումից հետո, մեր երկրում, սոցիալական այս խնդիրը պահպանում է համատարած բնույթը: Պատճառները բազմաթիվ են՝ աղքատության և գործազրկության պահպանվող միջին հանրապետական բարձր մակարդակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային մատչելիության ցածր մակարդակը և հասարակության ներառական զարգացմանը վերաբերող մնացած խնդիրները, այս խնդիրների լուծմանն ուղղված ոչ բավարար պետական աջակցությունն ու պետության թերարժևորված դերակատարությունը և այլն:
Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն, ներկայումս հանրապետությունում հաշվառված է շուրջ 188 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Նրանց շուրջ 57 տոկոսը աշխատանքային տարիքի են:

Աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց ընդամենը 12 տոկոսն է վարձու աշխատող:

Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանք է փնտրում շուրջ երեք հազար հաշմանդամություն ունեցող անձ: Զբաղվածության պետական աջակցությամբ այս անձանցից աշխատանքի է տեղավորվում տարեկան միջինը 200 անձ:

Պաշտոնական վիճակագրությամբ ևս փաստվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումն ունի պետական աջակցության առաջնահերթ և օբյեկտիվ անհրաժեշտություն:
Ակնհայտ է նաև, որ շուկայական մրցակցային գործիքները, տարիներ շարունակ, չեն կարողացել և չեն էլ մեղմել այս խնդիրը: Ավելին՝ հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության պահպանվող միջինից բարձր մակարդակը սոցիալական այս խմբի համար հանգեցրել է աղքատության միջինից բարձր մակարդակի:

Մյուս կողմից պետք է փաստել, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական կարգավորումը տարիներ շարունակ եղել է իրավիճակին ոչ համարժեք, իսկ այս խնդրի լուծմանն ուղղված պետական բյուջեի միջոցները՝ ոչ բավարար:

Բնականաբար, այսպիսի իրավիճակում խիստ մտահոգիչ է դառնում այն արձանագրումը, որ 2019 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղվող ծրագրերը և ֆինանսական միջոցները կրճատվել են՝ 2018 թվականի համեմատ:

Մասնավորապես, 2019 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղվող ծրագրերի համար նախատեսված է ընդամենը շուրջ 49 մլն դրամ, իսկ այդ ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը՝ 210 է:

Սա այն դեպքում, երբ 2018 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղվող ծրագրերի համար նախատեսված էր շուրջ 104 մլն դրամ, իսկ այդ ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը՝ 940:

Փաստորեն, նախորդ տարվա համեմատ՝ 2019 թվականին պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները կրճատվում են ավելի քան երկու անգամ, իսկ շահառուների թիվը՝ ավելի քան չորս անգամ:

Սակայն այս իրավիճակում կարծում ենք պետք է լիներ ճիշտ հակառակ մոտեցումը:

Առանձնահատուկ պետք է կարևորվեր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը՝ պետական աջակցության ծրագրերին հատկացվող միջոցների ավելացմամբ, զուգահեռաբար նաև այդ ծրագրերի արդյունավետության հետևողական բարձրացմամբ:

Այս նպատակին կարող է ծառայել նաև գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ապահովման քվոտաների լիարժեք գործադրումը՝ սոցիալական պատասխանատվության շրջանակներում: Պետական կարգավորման այս գործիքը արդյունավետ կիրառություն ունի մի շարք երկրներում: Քվոտայի պահանջը օրենքով ամրագրված է նաև մեր երկրում, սակայն իրականում կյանքի չի կոչվել:

Մեր երկրում օբյեկտիվ անհրաժեշտություն ունի նաև սոցիալական ձեռնարկատիրության (հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածություն ապահովող, սոցիալական նպատակ հետապնդող ձեռնարկատիրության տեսակ) զարգացումը՝ պետական մասնակցությամբ և անհրաժեշտ արտոնություններ նախատեսելու միջոցով:


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Թադևոս Ավետիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company