Կառավարության որոշումը սխալ է
21 Դեկտեմբեր 2018
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կրկին ձևն ու բովանդակությունը խառնվել են, կրկին ձևի մասին խոսվում է, իսկ բովանդակության մասին` ոչ: Մշակույթի նախարարության կարգավիճակի մասին խոսվում է, իսկ մշակութային քաղաքականության մասին լռություն է: Իսկ ի՞նչ տարբերություն. քաղաքականություն չունեցող և քաղաքականություն չվարող մարմինը նախարարությո՞ւն է, թե՞ վարչություն կամ բաժին: Կամ` հակառակը:
Չեմ արդարացնում կառավարության որոշումը. այն սխալ է, շատ սխալ:
Բայց քանի դեռ նյութը` ձևը կարգավիճակն է, ոչ թե բովանդակությունը` քաղաքականությունը, համաձայնեք. սա ոչ թե քննարկում է, այլ ընդամենը խոսակցություն: Ու հանգուցալուծումն էլ ցանկացած տարբերակում լինելու է ձևական»:
