ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նա ծիծաղում էր մահվան երեսին

22 Դեկտեմբեր 2018

Մարդիկ կան, որ ծիծաղում են կյանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակություն արարելու համար: Նմանները, որպես կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նյութական արժեքների մասին: Իր ապրած կյանքով հենց այսպիսին էր Արամը` ազնիվ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

Արամ Պողոսյանը ծնվել է 1970թ. հուլիսի 6-ին Երևանում: Սովորել է թիվ 125 դպրոցում: Միշտ նեղացած էր հիշում, որ դպրոցում այն ժամանակ առանձին վերաբերմունքի էր արժանանում որպես «ախպար». Ծնողները հայրենադարձ են: Ձյուդոյի վարպետ էր: Ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը:

Նրա նուրբ, զգայուն հոգին, անկոտրում կամքը և գաղափարական կերտվածքը չէին կարող հանգիստ առնել Արցախյան շարժման օրերին: Արամի համար դա սոսկ պատերազմ չէր, այլ Մեծ զարթոնք, կորցրածը հետ բերելու, պատմությունը սրբագրելու անխուսափելի ու միակ ուղի: 1989 թվականից Թաթուլ Կրպեյանի, Արթուր Կարապետյանի, Սիմոն Աչիկգյոզյանի և այլոց հետ մեկնեց Շահումյան:

Մասնակցել է Գետաշենի համար մղվող մարտերին, Փարուխի ինքնապաշտպանությանը: 91թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադում Վարդան Բախշյանի և երկու ընկերների հետ ընկավ շրջափակման մեջ: Վարդանը զոհվեց: Արամը լավ գիտեր` ինչպես պետք է վարվի, եթե հայտնվել է թշնամու օղակի մեջ. դա չպետք է արվեր իր համար պահված մեկ գնդակով: Նռնակի օղակը քաշած` նա սպասում էր, որ հետը տանի գոնե մի քանի ազերիների, որոնք կմոտենան իրեն գերի վերցնելու: Հենց այդ պահին թշնամու թիկունքից լսեց ընկերների պայմանական կրակահերթ ազդանշանը. դուշմանն էր: Երկրորդ անգամ ճակատ առ ճակատ մահին հանդիպեց նույն ամսի 23-ին Լեսնոյում: Թիկունքը մաքրելիս, երբ ուզում էր մտնել մի տուն, նրա վրա դիմահար կրակեց վիրավոր մի ադրբեջանցի: Գլխից թեթև վիրավորվեց: Մարտական ընկերները պատմում են, որ դրանից հետո էլ Արամը ծիծաղում ու կատակում էր, կենսուրախությունը նրա համար ամենաբնորոշն էր:

Կարճ ժամանակ անց Շուշիում էր: Փետրվարի 5-ին Կարագյավ գյուղում հետախուզության գնալիս Արայիկի (Չեչեն), Պետոյի, հրազդանցի Ռուբոյի հետ գերադասեցին բեռը թեթևացնելու համար ազատվել ոչ թե զինամթերքից, այլ բուշլատներից, խիստ թանկ էին զենքն ու զինամթերքը, Չլդրանում հետախուզության ժամանակ կրակի տակ սպանված թշնամիների զենքերն էր դուրս բերում: Փետրվարի 11-12-ին մասնակցել է Մալիբեյլիի, 22-24-ին Խոջալուի ազատագրմանը:

Շուշիի ազատագրմանը մասնակցել է որպես Դաշնակցության երիտասարդական ջոկատի հրամանատար: Մեծ պատասխանատվությամբ էր մոտենում առաջին անգամ Ղարաբաղ մեկնած անփորձ զինվորներին մարզելու և առաջնորդելու գործին: Համարձակ էր ու կենսախինդ, թեև հրամանատար էր, քիչ էր կարգադրում, վտանգավոր ձեռնարկներն ինքն էր իրականացնում:

1998 թվականից Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի տնօրենն էր: Վայելում էր կուսակցության վստահությունը և ամենայն պատասխանատվությամբ էր վերաբերվում ցանկացած գործի: Երկու տարի առաջ՝ վիրահատությունից մի քանի ժամ անց, ընկերներին երկտող էր ուղարկել. «Չմոռանաք վճարել ԳՄ գրասենյակի հոսանքի վարձը»: Սիրում ու կարոտում էր ընկերներին:

Նրա աշխատասենյակից միշտ ծիծաղի ձայներ էին լսվում: Խեղճացած մարդկանց հանդիմանում էր Արամը` ասելով` «Մեջդ կրակ չկա»: Նրան ոչ ոք խեղճացած չտեսավ: Երբ հայտնաբերվեց սարսափելի հիվանդությունը, ընկերները թաքցրին` հանկարծ չխեղճանա: Բայց նրա կամքը չկոտրվեց: Մինչև վերջին օրը չհավատաց, որ կյանքից հեռանում է, որ որևէ հիվանդություն կարող է տանել իրեն:

Արամ Պողոսյանը մահացել է 2003թ դեկտեմբերի 22-ին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company