ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Չի կարելի վտանգել հասարակության համերաշխությունը

27 Դեկտեմբեր 2018 Կառավարության կառուցվածքի օպտիմալացման մասին խոսելիս, կարծում եմ, այս պահին ավելի արդիական է անդրադառնալ Հայաստանում փաստացի ձևավորված սուպերվարչապետական համակարգին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Ունենք սուպերվարչապետական համակարգ՝ համադրված քաղաքական իշխանության գերկենտրոնացման հետ: Քաղաքական ուժերից մեկը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, խորհրդարանական համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտը դեռևս ամբողջապես կայացած չէ, դատական իշխանությունները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում, մանավանդ` վերջին վճիռներից հետ գործադիրից հնչած քննադատությունների պարագայում, քաղաքացիական սեկտորը, որը ժամանակին շատ ակտիվ և գործուն ընդդիմություն էր իշխանություններին, այսօր մտել է խորհրդարան` իշխող քաղաքական ուժի կազմում: Մինչդեռ երկրի, հենց իշխանության շահերից է բխում հակակշիռների գործուն մեխանիզմի ստեղծումը: Այս գերկենտրոնացման պայմաններում, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ կառավարությունը վերաբարեփոխեր կառավարության կառուցվածքը, և ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դառնային կառավարությանը ենթակա, այլ ոչ թե վարչապետի անմիջական ենթակայության տակ գտնվող մարմիններ: Կրկնում եմ, քաղաքական կենտրոնացման պայմաններում սուպերվարչապետական համակարգը թե´ երկրի, թե´ իշխանության համար բավականաչափ ռիսկային է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է օպտիմալացումներին, նա նշեց, որ պետք է հասկանանք, թե որոշ նախարարություններից, կառավարությունից ինչ ակնկալիքներ ունենք, և դրանց լույսի ներքո հասկանանք` ճի՞շտ էին այդ կրճատումները, թե՞ ոչ:

«Օրինակ` Սփյուռքի նախարարությունը. պետք է հասկանանք` այդ նախարարության առջև ի՞նչ խնդիրներ պետք է դրվեն: Խորհրդային միության ժամանակներից կար սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե, որի նպատակն էր Խորհրդային միության ագիտացիան սփյուռքում, նաև Դաշնակցության դեմ պայքարը: Ավելի ուշ ձևավորվեց Սփյուռքի նախարարություն, և հստակ չէր, թե ինչ ենք ակնկալում այդ գերատեսչությունից: Ես կարծում եմ` պետք է լիներ Սփյուռքի և հայրենադարձության կառույց, եթե ոչ` նախարարություն, գոնե` կոմիտե: Եթե մենք հիմա Սփյուռքի հարցերը տալիս ենք փոխվարչապետերից մեկի գրասենյակին, իսկ փոխվարչապետերը հիմնականում զբաղվելու են տնտեսական խնդիրներով, այդ կերպ Սփյուռքի հարցերը երկրորդական, երրորդական են դառնում: Դրանից բացի` քաղաքական ուղերձի խնդիր կա, և զարմանալի չէ, որ սփյուռքյան շատ կառույցներ այսօր ոչ միայն մտահոգություն, այլև բուռն անհամաձայնություն են հայտնում»,- կարծիք հայտնեց Խաչատրյանը:

Նրա համար անակնկալ է եղել գյուղատնտեսության նախարարության միավորումը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: «Ինձ համար դա մեծ անակնկալ էր, չէի սպասում»,- խոստովանեց Խաչատրյանը:

Նա նշեց, որ գյուղատնտեսությունը գեներացնում է մեր համախառն ներքին արդյունքի առնվազն 15%-ը: «Եթե դրան գումարենք գյուղատնտեսական վերամշակումը, կունենանք 25%: Գյուղատնտեսության նախարարության բյուջեն ամբողջ բյուջեի 0.6 տոկոսն է, այսինքն` 10 մլրդ բյուջեով նախարարությունը գեներացնում է շուրջ 1 տրիլիոն համախառն արդյունք: Գյուղատնտեսությունը չի կարելի դիտարկել որպես տնտեսության լոկ մի ճյուղ և գյուղնախարարությունը միավորել տնտեսական զարգացման նախարարության հետ: Գյուղատնտեսությունը, բացի տնտեսական ճյուղ լինելուց, ազգային անվտանգության հարց է, որովհետև եթե մենք չաջակցենք գյուղացիներին, նրանք պարզապես կթողնեն գյուղական բնակավայրերը, կգնան Երևան կամ երկրից դուրս: Իսկ գյուղական բնակավայրերի թվում կան նաև սահմանամերձ բնակավայրեր, այսինքն` մենք սահմաններն ենք դատարկում: Պարենային անվտանգության խնդիր կա նաև: Եթե այսօր գյուղատնտեսությունը չզարգացնես, պարենային անվտանգությունը կախված կլինի ներկրումներից: Լարսի ճանապարհը փակվում է, կամ եղանակային կամ զբոսաշրջային սեզոնին գերծանրաբեռնվածության պատճառով: Այս տարի վրացիները պատրաստվում էին Լարսը փակել հացահատիկային փոխադրումների համար: Երկար բանակցություններից հետո արգելքը մեկ տարով հետաձգեցին: Իրանը միջազգային պատժամիջոցների տակ է, ուստի մենք տեղում պետք է զարգացնենք մեր գյուղատնտեսությունը, որ պարենային անվտանգության մակարդակն էլ կարողանանք բարձրացնել»,- շեշտեց Խաչատրյանը:

Հարցին` կարծում է, որ նախարարությունների միավորումը կհանգեցնի գյուղացիների արտագաղթի՞ն, նա պատասխանեց. «Իմ ասածը հետևյալն է` գյուղատնտեսությունը պետք է գտնվի ուշադրության կենտրոնում, եթե այն կցում ես որևէ նախարարության` առավելագույնը փոխնախարարի կարգավիճակով, ապա ուշադրությունը ոլորտին ավելի քիչ կլինի: Ընդհակառակը` պետք է գյուղնախարարությունն ավելի հզորացնել, նախարարության կազմում ներգրավել ջրային տնտեսության պետական կոմիտեն: Այս տարի շատ խոսեցինք գյուղատնտեսական արտադրանքի նվազման մասին: Անոմալ շոգերից բացի, անկման էական պատճառից մեկը ջրի խնդիրն էր. Գյուղացիներին ջրային տնտեսության պետական կոմիտեն չկարողացավ ժամանակին ու անհրաժեշտ քանակությամբ ջուր տրամադրել: ԱԻՆ հակակարկտային կայաններն էլ պետք է անցնեն նախարարության վերահսկողության տակ, որովհետև երբ դրանք ժամանակին չեն կրակում, գյուղացիները գյուղատնտեսության նախարարության են իրենց բողոքները ներկայացնում: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման պատասխանատվությունն էլ վերապահել գյուղատնտեսության նախարարությանը: Այսինքն` գյուղատնտեսության նախարարությունն է պետք ուժեղացնել, նրան օժանդակել գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմով և բավարար բյուջերով:

Գյուղական համայնքների ամբողջ բնակչությունը գյուղատնտեսությամբ է զբաղվում, քանի որ գյուղական համայնքներում այլ աշխատատեղեր, ցավոք սրտի, չկան: Հետևաբար, մարդկանց եկամուտն ավելացնելու համար պետք է աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվողներին` նոր սրտեր մշակել, նոր տեխնոլոգիաներ ներդնել, օգնել դուրս գալ սպառման նոր շուկաներ: Իհարկե, դրան զուգահեռ, պետք է ջանքեր թափել ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Հաճախ ասում են՝ գյուղատնտեսությունը որևէ երկրի տնտեսական աճն ապահովող չէ, համաձայն չեմ: Զարգացած երկները` ԱՄՆ, Եվրամիության երկրները, ԱՊՀ երկրները, բոլորն ունեն ուժեղ, հզոր գյուղատնտեսության նախարարություններ: Եթե օպտիմալացումից ենք խոսում, նախարարություններ կան, որոնք օպտիմալացման համար ավելի հարմար թիրախներ են, քան գյուղնախարարությունը»:

Նրա կարծիքով` օպտիմալացումը, բացի այն բանից, որ առնվազն երկու կարևորագույն ոլորտի նկատմամբ ուշադրությունն է նվազեցնում, երկու խնդիր է առաջացնում` սոցիալական և հասարակության համերաշխության: «Այս միավորումների արդյունքում 100-200 հոգի կարող է աշխատանքից ազատվել: Հասարակությունն ասում է` լավ, այդ 200 հոգուն զոհ եմ տալիս մնացյալի բարեկեցության համար: Վաղը ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ կմիավորեն, դարձյալ մարդիկ կազատվեն աշխատանքից: Հասարակության մի մասը դարձյալ այդ քայլը կարող է գնահատել որպես առողջանալու համար անհրաժեշտ «դառը հաբ»: Այսպիսով` հասարակության համերաշխություն ձևավորելու փոխարեն հասարակության մի մասին լարում ենք մյուսի դեմ: Ասում են` հիմնարկներում նստած` «կոֆե են խմում», ինչո՞ւ մենք պետք է այդ «կոֆե խմողներին» աշխատավարձ տանք: Եթե աշխատողը «կոֆե է խմում» աշխատանքի ժամին, դա ղեկավարի մեղքն է: Ղեկավարը պետք է դրա համար պատժվի, ոչ թե «կոֆե խմողը»: Դա ղեկավարի, համակարգի խնդիրն է, որ աշխատողը չանի մի գործ, որը որևէ մեկին պետք չէ:

Կամ` այդ ե՞րբ ենք մենք արդյունավետության չափորոշիչներ սահմանել, որ հիմա էլ ասում ենք՝ այս մարդիկ արդյունավետ չեն աշխատում: Երբ ենք խրոնոմետրաժ արել, որ ասենք` հինգ մարդ պետք չէ, երեքն էլ բավարար են: Մարդկանց ներուժը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել: Մենք խոսում ենք համերաշխ հասարակության և պատասխանատու պետության մասին, բայց խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում: Պետությունը մարդուն 40 տարի պահել է, աշխատեցրել, հիմա ասում է` գնա, դու ինձ պետք չես: Մարդը, որը 25 տարեկանում բուհն ավարտել է, աշխատում է 35 տարի, հիմա 60 տարեկան է, նրան կրճատելով` սովամահության ու արտագաղթի ես դատապարտում: Ամեն կրճատված մարդ մի ճակատագիր է, մի ընտանիքի ճակատագիր է: Չի կարելի մարդկանց ճակատագրերի հետ այսքան հեշտությամբ խաղալ:

Խոսվում էր, որ ներդրումներ են լինելու ու աշխատատեղեր են ստեղծվելու` հարյուրավոր աշխատատեղեր: Որտե՞ղ են այդ աշխատատեղերն ու ներդրումները: Կրճատվող մարդկանց համար այլընտրանք դեռ չի ստեղծվել: Դու` որպես պատասխանատու պետություն, պետք է այս մարդկանց համար այլընտրանք ստեղծես, թեկուզ ժամանակավոր լուծում առաջարկես, հետո կրճատես»,- խոսքը եզրափակեց Արթուր Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company