ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրոյցներ

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը հնարավորություն տվեց հասկանալու` հանրային ինչ պահանջ ունենք

11 Մայիս 2019 Միջոցառման ձևաչափը հնարավորություն տվեց ունկնդրելու ու հասկանալու, թե մենք ինչ հանրային պահանջ ունենք այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Այս մասին, անդրադառնալով Հ. Յ. Դաշնակցության կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ըստ նրա` քննարկումները հաստատեցին` ռազմավարական դաշինքի պահանջը կա, հստակ ուղենշվեց նաև` պետականաշինության ընթացքում Հայաստանի ու Արցախի հարաբերությունները ավելի բարձր մակարդակի են հասել, հետևաբար` փաստաթուղթը կարող է լինել միջպետական պայմանագրի, հայկական երկու հանրապետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները վավերացնող պայմանագրի կամ որևէ այլ համաձայնագրի տեսքով:

«Համաժողովի միջոցով, առաջին հերթին, փորձում ենք հենց ներքևից` հանրային քննարկումների դաշտից ստանալ առաջարկությունների փաթեթը, որը հետագայում հնարավորություն կտա շատ ավելի ճիշտ ուղղորդում ու ճանապարհ գտնելու ռազմավարական դաշինքի ու դրա լուծումների համար»,- մանրամասնեց Արցախի ԱԺ նախագահը:

Դառնալով դիտարկմանը, թե համաձայնագիրը կարող է վրդովեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին` նա ընդգծեց, որ մեր հակառակորդներն ու ընդդիմախոսները վաղուց ի վեր ըմբռնումով չեն մոտենում մեր համեստ պահվածքին: «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջան-Թուրքիա խորացված հարաբերությունների շրջանակում և Ադրբեջանի կողմից աշխարհի տարբեր երկրներում համնադաշնակիցներ գտնելու առումով, բոլորովին հակառակ են այն ընդհանուր խաղաղասիրական ջանքերին, որ փորձում են ձևավորել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Մյուս կողմից` միջազգային որևէ վերաբերմունք ու կարծիք չի կարող բացասական լինել անցկացված ֆորումի մասին: Հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունները, հանրային ակտիվ կազմակերպությունները փորձում են հասկանալ` ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն ապագայում: Սա որևէ բանով չի կարող հակառակ լինել միջպետական այն հարաբերություններին, որոնք տեղի են ունենում աշխարհի ցանկացած կետում բարեկամական երկու հանրապետությունների միջև»,- ասաց Ղուլյանը:

Նա շեշտեց, որ ինչպես 1900-ականներին են մեր բոլոր քայլերը եղել համահունչ միջազգային իրավունքին, այնպես էլ այսօր մեզ կհաջողվի օպտիմալ և միջազգային հարաբերությունների գործող համակարգին համահունչ կարգավորումներ ունենալ:

Հարցին, թե ռազմավարական դաշինքի կյանքի կոչումը հնարավո՞ր է նոր պատերազմի պատրվակ լինի հակառակորդ երկրի համար, մեր զրուցակիցը նախ արձագանքեց, որ նոր-նոր սկսված գործընթացի հենց ամենասկզբից պետք է հաշվարկվեն բոլոր քայլերն ու ռիսկերը, ապա ասաց. «Բայց չի կարելի պարզապես նստել ու սպասել, թե ինչ են անելու մյուսները: Այն, ինչ մենք անում ենք, հայկական երկու հանրապետությունների հետագա հարաբերություններն իրավական և ավելի բարձր մակարդակի հասցնելու համար է, և որևէ կողմնակի վերաբերմունք մեզ չպետք է կաշկանդի»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է

Այսօր, հունիսի 16 -ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյ

16 Հունիս 2026
Ընտրությունների արդյունքում արձանագրվա

«Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյան

15 Հունիս 2026
Ընդդիմության բողոքի ցույց եւ Կենտրոնակ

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողվն արտակարգ նիստ էր գումարել՝ հրապ

15 Հունիս 2026
6 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստե

14 Հունիս 2026
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company