ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ներ­քին մար­տահ­րա­վեր­ները նպաս­տում են մեր ար­ժե­հա­մա­կար­գի թու­լաց­մա­նը և կոր­ծան­մա­նը

31 Հուլիս 2019 Դեռևս մեկ տարի առաջ, երբ երկրում քաղաքական փոփոխություններ էին տեղի ունենում, խոսվում էր սիրո, հանդուրժողականության, համերաշխության մասին: Հասարակությունն էլ մի տեսակ համախմբված էր թվում, սակայն հիմա, կարծես թե, այլ պատկեր ունենք:

Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ տպավորություն է, որ մարդիկ մոռանում են` ինչ է բարությունը և հանդուրժողականությունը:

«Խոստում տալը մի բան է, բայց խոստումները կատարելն արդեն աշխատանք է պահանջում: Ես մտավորականի այն տեսակն եմ, որը գտնում է՝ անընդհատ դժգոհության արդյունքում պետք է լինի առաջընթացը, այսինքն՝ չբավարարվել եղածով: Բայց այս պարագայում մենք եղածը չունենք, կորցնում ենք այն:

Հանդուրժողականության հետ կապված՝ կարծում եմ, որ արդեն մոռանում են, թե ի՞նչ է բարությունը, հանդուրժողականությունը, հարգանքը միմյանց նկատմամբ, ազնվությունը, Ստամբուլ յան կոնվենցիայի համապատկերում, ի վերջո, ի՞նչ է բարոյականությունը և այլն, և այլն: Դասական, փորձարկված, ավանդական արժեհամակարգը մենք, ցավոք սրտի, կորցնում ենք, և փոխանակ մեր իշխանություններն ուժ գտնեն, հնարավորություններ և ջանք թափեն այդ ամենին դիմակայելու համար, որը տանում է դեպի ոչ մի տեղ, դեպի կործանում, ընդհակառակը, կարծես թե, նպաստում են դրան:

Փոխանակ դիմակայենք արտաքին մարտահրավերներին, մենք մեր մեջ ներքին մարտահրավերներ ենք ստեղծել, որոնք նպաստում են մեր արժեհամակարգի թուլացմանը և, եթե այդպես շարունակվի, կործանմանը»,-ասում է Սարգսյանը:

Խոսվում է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման մասին: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է գրողը վերաբերվում դրանց, հատկապես՝ մշակույթի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին:

«Իսկապես շատ եմ ցավում, որ «փակեցինք» մշակույթի նախարարությունը, վերացրեցինք, կարկատեցինք այլ կառույցի մեջ, որը հաստատ ի վնաս մշակույթի է: Եվ ոչ մի արդարացում ու հիմնավորում այս գործընթացում չեմ տեսնում՝ շիլաշփոթ նախարարություն, շիլաշփոթ վիճակ:

Առանց այն էլ ունեցել ենք մշակույթի նախարարություն, որը հիվանդ է եղել տարբեր նախարարների ոչ կոմպետենտության պատճառով: Մշակույթը համարելով մեր առաջնահերթությունը՝ պետք է ավելի կենտրոնանայինք նրա վրա:

Ի՞նչ է նշանակում ընդունել առաջնահերթություն, բայց խեղճացնել, փոքրացնել, գործառույթները նվազեցնել: Չգիտենք, թե վաղն ինչ կլինի: Ոչ մի բան հստակ չէ, ոչ մի բան չի քննարկվում մտավորականության հետ, արվում է փակ դռների հետևում:

Այն, ինչ կատարվում է փակ դռների հետևում, համարում եմ վտանգավոր: Ինչ վերաբերում է ընդհանուր բարեփոխումներին, ապա ասեմ, որ ես միանշանակ դեմ եմ, մերժում եմ կուսակցականությունը երկրի կառավարման հարթությունում:

Երբ ցուցաբերվում են միակուսակցական մոտեցումներ, իսկ հիմա դա ծայրահեղ այդպես է, երբ կադրային ներուժ չունի այդ կուսակցությունը, որևէ դրական բան չեմ տեսնում: Ցավով եմ դա ասում, անփորձ, նաև անբան կադրեր են, գուցե ոմանք ուզում են աշխատել, բայց չեն կարողանում, չգիտեմ:

Կարճ ասած՝ երկիրը պետք է ղեկավարեն մասնագետները: Բոլոր կուսակցությունները, շարժումները, հոսանքները պետք է նպաստեն ժողովրդի և երկրի կյանքի բարելավմանը: Բայց եթե անկարո՞ղ են այդ մարդիկ, անընդունա՞կ են նման բան անելու…

Ինչ-որ մարդիկ են նստած Ազգային ժողովում և կառավարությունում, որոնք կան, թե չկան, նշանակություն չունի, չի երևում ժողովրդի և երկրի կյանքում: Էլ ինչի՞ մասին խոսենք, ի՞նչ բարեփոխումներ, եթե եղածը պահպանելու, չկորցնելու խնդիր ենք պարտավոր լուծել: Ես ինչպե՞ս մտածեմ առաջընթացի մասին», մտահոգություն է հայտնում գրողը:

Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի մտավորականության դերը: «Ցավոք սրտի, մեր մտավորականության մի զգալի մասն անկախության շրջանում իրեն դրսևորեց, մեղմ ասած, որպես ոչ մտավորական՝ իր գետնաքարշությամբ, իր հարմարվողականությամբ, իր խոնարհությամբ: Մտավորականն այն ուժն է, որը պետք է լինի երկրի զարգացման, թերությունների բարձրաձայնման հիմնական շարժիչը և այլն:

Ցավոք, այսօր ոչ մի ստեղծագործական միության կողմից՝ որպես կազմակերպություն (քավ լիցի, շատ լավ անհատներ կան- խմբ.), քաղաքացիական կյանքի վերաբերյալ քննարկումներ չեն կազմակերպվում: Չկա նրանց ձայնը, ժողովուրդը չի լսում նրանց ձայնը:

Դա նույնն է, որ մենք ժողովրդի համար մտավորականություն չունենք: Խոսքի, ասելիքի արժեք գոյություն ունի, հարգանք և հավատ մտավորականի կեցվածքի, խոսքի, կյանքի, իրական ապրելակերպի նկատմամբ:

Մենք ունենք եզակի անհատներ: Կուզենայի, որ հիշեք. առաջին հերթին թշնամիները վերացնում էին մտավորականությանը: Ցեղասպանության առաջին քայլն այն էր, որ վերացնեին արևմտահայ մտավորականությանը, որպեսզի ժողովուրդը, թող ներող լինի, վերածվի հոտի, չունենա ուղեղային ղեկավարում, ուղղորդում: Նույնը կատարվեց Լենինի, Ստալինի կողմից:

Ցավոք սրտի, ես դրա ուղղակի կամ անուղղակի շարունակությունը տեսնում եմ: Ժողովուրդը, երկիրն այսօր մտավորականության լուրջ կարիք ունի:

Մտավորականը պետք է պատրաստ լինի նաև ինքնազոհողության, հանուն այն բանի, որ իր հետևից տանի ժողովրդին, կարգավորի շատ հարցեր, առաջնորդի նրան, հուշի նաև իշխանավորներին, որոնք գուցե տեղյակ են կամ անտեղյակ՝ ո՞րն է 30 տարվա մեր ծրագիրը: Ի՞նչ ենք ուզում անել, եթե մենք չունեցանք պետական ազգային մշակված քաղաքականություն, գաղափարախոսություն»,ընդգծում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ այս ամենով հանդերձ, գրողը լավատե՞ս է, ապագայի հետ հույսեր կապո՞ւմ է: Պատասխանը դրական է: «Մեր ժողովուրդը շատ դժվարությունների, ողբերգությունների, փորձությունների միջով է անցել, բայց գտել է լուծումը: Ի հայտ են եկել անհատներ, որոնք իրենց հետևից տարել են ժողովրդին, որոնք կարողացել են, ի վերջո, սևին սև ասել, սպիտակին՝ սպիտակ, չգունավորել իրականությունը, չխաբել ժողովրդին:

Ֆրիտյոֆ Նանսենը՝ «Խաբված ժողովուրդ» գիրքը գրելուց նկատի ուներ միջազգային կազմակերպություններին, աշխարհի խոշոր խաղացողներին, որոնք խաբեցին հայ ժողովրդին, հիմա մենք մեզ չխաբենք, նայենք իրականությանը պարզ աչքերով և ասենք՝ ժողովո՛ւրդ, մենք խնդիր ունենք, որը լուծելու համար պետք է կատարենք հետևյալ քայլերը: Անկախ ամեն ինչից՝ լավատես եմ, հավատում եմ մեր ժողովրդի ներուժին, բոլոր ունակություններին՝ մտավոր, հոգևոր, ֆիզիկական», – եզրափակում է հրապարակախոս Դավիթ Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

past.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company