ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ատելության մթնոլորտում չի կարող անաչառ և անկախ դատական համակարգ լինել

30 Սեպտեմբեր 2019 Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնության մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Ըստ նրա՝ ՍԴ շուրջ սկսած գործընթացով իշխանություններն անցել են դատական համակարգի հնազանդեցմանը, ինչը պրիմիտիվ և պետությանը նահանջի տանող ճանապարհ է:


-Տիկի՛ն Գալստյան, Ազգային ժողովը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն է սկսել, ի՞նչ եք կարծում, ինչու է ԱԺ-ն նման նախաձեռնություն սկսել, սա քաղաքական նախաձեռնությո՞ւն է:

-ԱԺ-ում ցանկացած գործընթաց ինքնին քաղաքական է: Եվ դրանք արտահայտում են օրվա իշխանության, տվյալ դեպքում «Իմ քայլ»-ի քաղաքական արժեքները, նպատակադրումները և համոզումները։

Այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ և մեկնարկել է ամիսներ առաջ, անթաքույց քաղաքական է և պարզորոշ տեսանելի։ Գործադիրում և օրենսդիրում ունենալով բացարձակ մեծամասնություն՝ իշխանություններն անցել են իշխանության մյուս ճյուղի՝ դատական իշխանության հնազանդեցմանը։ Սա ցանկալի որոշումներ կորզելու պրիմիտիվ և վտանգավոր ճանապարհն է, պետությանը նահանջի տանող ճանապարհը։

Ցավում եմ, որ ժողովրդավարության թոթով քայլեր անող մեր պետությունը որդեգրել է այս ուղին, ինչը չի տեղավորվում իրավական պետության և իշխանությունների ճյուղերի տարանջատման և փոխադարձ վերահսկելիության սկզբունքներում։

Սահմանադրական դատարանի լեգիտիմության աղբյուրը հենց Սահմանադրությունն է, սակայն իշխանությունը ցավալիորեն և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է նսեմացնել թե Սահմանադրությունը, թե դատական իշխանությունը։ Դժվար էր պատկերացնել, և նաև իմ ընկալումներում չի տեղավորվում, որ կարելի էր կասկածի տակ դնել բարձրագույն դատարանի որոշումը։ Սա չի տեղավորվում ժողովրդավարական, ինստիտուցիոնալ պետության բանաձևում։

Բայց նաև պիտի նշեմ, որ ՍԴ դատավորի նկատմամբ կարգապահական հիմքով լիազորությունների դադարեցման ԱԺ գործառույթը իրավական գործընթացների շրջանակում է։

-Արդյո՞ք իշխանությունների հայտարարությունները, օրինակ՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, և սկսած գործողությունները ՍԴ նախագահի դեմ իրար չե՞ն հակասում:

-Իշխանության հռետորաբանությունն ու վարքագիծը միմյանց չեն համապատասխանում։ Այսպես ոչ ժողովրդավարական և ոչ էլ իրավական պետություն են կառուցում։ Արդեն ամիսներ առաջ դատարանները շրջափակելու գործադիրի ղեկավարի կոչը քաղաքական աբսուրդի ժանրից էր, պետականությունը հետ տանող քայլ։ Սրան հաջորդած դատավորների ճնշումները, վախի և հաշվեհարդարի մթնոլորտը շարունակվում է։ Մեր տեղեկատվական հոսքերը, քաղաքական խոսույթը լի է բռնության, ատելության, անհանդուրժողականության կոչով։ Այսպիսի մթնոլորտում չի կարող անաչառ և անկախ դատական համակարգ լինել։

Հիշե՛ք նաև այն վարույթները, որոնք նախաձեռնվեցին դատավորներ Գրիգորյանի կամ Ազարյանի անցանկալի վճիռներից հետո։ Այս ամենը շատ անթաքույց է, ակներև, այս մթնոլորտում ինչպես խոսես իշխանության ճյուղերի տարանջատման և փոխադարձ վերահսկելիության կամ անկախ դատարանի մասին:

Դեռ երկու ամիս առաջ «Դաշնակցությունը» դատարանների շուրջ ստեղծված զարգացումների շուրջ քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ․ մեր անհանգստությունն արտահայտեցինք իրավական պետության համատեքստում անընդունելի սահմանադրականության նորմերի խաթարման առթիվ, նաև դատական համակարգի բարեփոխման հայեցակարգային դրույթներ առաջարկեցինք։ Բայց քաղաքական մեծամասնությունը լուռ է և խուլ, արձագանք չունեցանք։ Նրանք ամեն ինչ գիտեն․․․ և տեսնում ենք, թե ինչ ընթացք են որդեգրել․․․

-Սկսած արշավը ՍԴ ու ՍԴ նախագահի նկատմամբ՝ վերանալով անձանցից, արդյո՞ք վկայում է այն մասին, որ պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն իշխանություններին ոչ հաճո որոշումներ է կայացնում:

-Արդեն ասացի, որ այս ամենը խորը քաղաքական ենթատեքստ ունի։ «Իմ քայլից» եղան պատգամավորներ, որոնք անթաքույց և հրապարակային հայտարարություններ արեցին 90-ականների ոգով՝ «մեր դեմ խաղ չկա, կամ տղա չբերեիք․․․»։ Կանխատեսելի և կառավարելի դատական համակարգ կերտելու ճանապարհն է որդեգրվել, ակնհայտ է։

-Ի վերջո, մեր իշխանությունների այս քայլերը վկայո՞ւմ են այն մասին, որ նրանք իրոք ցանկանում են անկախ դատական համակարգ:

-Իհարկե՝ ոչ։ Շարունակում են նախկինների մերժելի վարքագիծը՝ քաղաքական հպատակության դաշտ բերել դատական իշխանությունը։ Հայտնի կոչը՝ «Ով է այն դատավորը, որ․․․» միթե մոռացել եք, այն ուժի մեջ է և դարձել է իշխանության դատական բարեփոխումների մոտիվացիա։

-Ձեր կարծիքով՝ նոր իշխանությունների օրոք, դատական համակարգը անկախաց՞ել է ինչ-որ չափով, թե՞ նոր իշխանությունները ձգտում են իրենց կցորդը դարձնել դատական իշխանությանը՝ հաշվի առնելով Ձեր կողմից էլ հիշատակած դատարանների շրջափակումը, որոշ դատավորների նկատմամբ ճնշումները, երբ ոչ իշխանահաճո որոշումներ են կայացրել:

-Իրականում դատական համակարգում լուրջ, խորքային բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Մեր հասարակությունը այլ սպասումներ ուներ, զարգացման ու հանրային համերաշխության. նրա ակնկալիքը չի սպասարկվում։

Հայեցակարգային, ծրագրային և երկիրը առաջ տանող քայլերի փոխարեն վրեժխնդրության և ցնցումների տանող կոշտ, հասարակությունը բարոյալքող ճանապարհն է որդեգրվել։

Ինստիտուցիոնալ ժառանգության գնահատումն ու էվոլյուցիոն զարգացումը ժողովրդավարական երկրի նախընտրելի ուղին է։ Մենք ընտրել ենք մերժումը, հրեշայնացումն ու քանդելու ճանապարհը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company