ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի բարեկամների համաժողովը

11 Հոկտեմբեր 2019 Ստեփանակերտում մեկնարկեց ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների 4-օրյա համաժողովը: Մասնակցում են 30 երկրի 150 հասարական, քաղաքական գործիչներ և մտավորականները:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշեց, որ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը Արցախի պետականաշինության տեսլականն է և հիմքը:

«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության ապահովումը բոլոր մակարդակներում: Անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում: Մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերականգնմանը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին առանցքային է, և չի կարող լինել վերադարձ նախկինին՝ կարգավիճակի և սահմանների առումով»,- ասաց նա:

Արցախի նախագահն առանցքային համարեց բարեկամությունը թե՛ Արևմուտքի, թե՛ ԱՊՀ տարածքի պետությունների հետ և ընդգծեց, որ ԱՀ-ն շարունակելու է հատուկ տեղ հատկացնել բարեկամությանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատմական անդրադարձ կատարեց Արցախյան գոյամարտի ակունքներին: Նա ընդգծեց արցախցու ազատասիրական ոգու ուժը, որը փաստեց, որ կյանքի գնով պատրաստ է պայքարել ազատության համար:

«Ժողովուրդը դիմադրեց, տոկաց և նույնիսկ համայնավարական ռեժիմի տակ տոկաց՝ պահանջելով որ խորհրդային պետական իշխանության լուռ մեղսակցությամբ Ադրբեջանին պատանդ տրված հպարտ Արցախն իր հայկական դիմագիծն ու ինքնավարությունը պահպանի»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը զարմանալի չհամարեց արցախյան շարժման մեկնարկը, քանի որ այն հաջորդեց Բաքվի, Սումգայիթի ջարդերին ու նոր տեղահանություններին: Պատասխանը եղավ այն, որ Արցախի ժողովուրդը կազմակերպեց հանրաքվե և հռչակեց իր անկախությունը: Ապա նա նախ ամրապնդեց նորահաստատ պետության հիմքերը, հետո ստեղծեց հզոր բանակ և, Հայաստանի Հանրապետության հետ զուգահեռ, մասնակցեց բանակցային գործընթացին, որպեսզի ամրագրվի անկախությունը:

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի դերը, որոնք Արցախի կողքին էին ազատամարտի առաջին օրերից:

«Հոգեկան մեծ գոհունակությամբ նշում ենք, որ այդ պայքարի մեջ ունեցանք նեցուկը Արցախի մեր բարեկամների լայն ցանցի, որի ներկայացուցիչներդ՝ դուք, այսօր հավաքված եք այստեղ»,- ասաց նա և հավելեց. «Այսօր ձեր միջոցով աշխարհն է Արցախ եկել»:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Արցախի շուրջ այս համախմբումը հատուկ ուղերձ է, որ մեր ժողովուրդը միայնակ չէ իր դժվարություններին դիմակայելու հարցում»,- ասաց նա:

Աշոտ Ղուլյանը բարձր գնահատեց Արցախի բարեկամների պատրաստակամությունն ու աշխատանքը երկուստեք բարեկամություն հաստատելու ուղղությամբ:

ՀՀ արտգործանախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Արցախի ժողովուրդն անթերի է իրականացրել իր ինքնորոշման իրավունքը, իրավունք, որին չի կարելի հակադրել միջազգային իրավունքի որևէ այլ սկզբունք, և որը գերակայում է միջազգային ցանկացած պայմանագրում:

Մարդկությունը, նրա խոսքով, ձգտում է աշխարհը քաղաքակիրթ դարձնել, հարաբերությունները զարգացնել, բայց կան խոչընդոտներ՝ հակաքաղաքակրթական ուժերը:

«Անընդհատ պայքար է գնում քաղաքակրթությունների և հակաքաղաքակրթական ուժերի միջև, ապացույցը տեսանք ապրիլյան պատերազմի օրերին: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը միշտ քաղաքակրթական ուժերի կողմն է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ հակաքաղաքակրթական ուժերի բախումը քաղաքակիրթ հանրության հետ այսօր տեսնում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ իրենց բնօրրանում ոչնչացվում են քաղաքակրթություններ: «Արցախի բարեկամությունը այլ երկրների հետ քաղաքակրթական ուժերի համագործակցություն է»,- շեշտեց ՀՀ փոխարտգործնախարարը:

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքով՝ Արցախին սատարողներին իր շուրջը համախմբելու գաղափարը 2 տարի առաջ է ծագել: Նա շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյին և բարերարին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Համաժողովի մասնակից՝ տարբեր երկրների պատվիրակներին երախտագիտություն հայտնեց դժվար օրերին Արցախի կողքին լինելու և Արցախի զարգացմանը նպաստելու համար: «Այսօր մենք տարածաշրջանում ապագա խաղաղության հիմքերն ենք դնում»,- նշեց Մասիս Մայիլյանը:

Նա առաջարկեց նորանոր հարթակներ ստեղծել նոր համագործակցության համար, քանի որ, նրա դիտարկմամբ, Արցախի մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խաղաղության հիմք է:

Համաժողովն այս պահին շարունակվում է և կտևի մինչև հոկտեմբերի 14-ը:

Տարբեր երկրների պատվիրակությունները կմեկնեն քույր քաղաքներ, կհանդիպեն տեղի իշխանությունների հետ, հանդիպումներ կանցկացնեն Արցախի ԱԺ նախագահի, պետական նախարարի, ԱԺ խորհրդարանական բարեկամության խմբերի հետ, կայցելեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, եկեղեցի և այլն:

Համաժողվի ավարտին կընդունվի հռչակագիր:

https://youtu.be/olVXCIztD1s

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company