ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելույթներ

Խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն օղակներից մեկը միջազգային խորհրդարանական կառույցներում ներկայացվածությունն է

11 Հոկտեմբեր 2019 Առհասարակ ընդունված է համարել, որ արտաքին հարաբերությունները իշխանության գործադիր թևի մենաշնորհն է, սակայն վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հարաբերություններում խորհրդարանական կառույցների ակտիվությունը, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքը վկայում են, որ օրենսդիր իշխանությունը ներկայացնող գործիչների մասնակցությունը միջազգային հարաբերություններում օրեցօր աճում է:

Այս մասին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր «Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները» ելույթում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքով՝ Արցախի պարագայում, երբ չճանաչվածության հանգամանքով պայմանավորված ունենք արտաքին քաղաքականություն վարելու սահմանափակ հնարավորություններ, խորհրդարանական մակարդակով շփումների ու կապերի կարևորությունը առավել ընդգծվում է:

«Հռչակվելով որպես խորհրդարանական ժողովրդավարություն՝ անկախության առաջին օրերից մեր հանրապետությունում օրենսդիր մարմինը՝ այն ժամանակ Գերագույն խորհուրդ անվանումով, իր կարևոր դերն է ունեցել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մշակման ու վարման հարցում: Հատկանշական է, որ հենց այդ ժամանակներից սկսած խորհրդարանականներն ակտիվորեն ներգրավված են եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և մասնավորապես հրադադարի հաստատման ուղղությամբ տարվող բանակցություններում:

Այս համատեքստում առանաձնահատուկ տեղ պետք է հատկացնել 1994 թվականի մայիսի 4-5-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ Բիշքեկում կազմակերպած եռակողմ հանդիպմանը: ԱՀ Ազգային ժողովի կողմից մշտապես տարվել են աշխատանքներ արտաքին կապերի ընդլայման ուղղությամբ՝ հիմնական առաջնահերթություն ունենալով արտասահմանյան գործընկերների միջոցով նպաստելու Արցախի միջազգային ճանաչմանը, մեծացնելու արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածությունը, բարձրաձայնելու Արցախի դիրքորոշումը և ուղիներ գտնելու բազմազան ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Այս աշխատանքները առավել ակտիվորեն դրսևորվել են հատկապես 2012 թվականից և պատահական չէ, որ նշված ժամանակաշրջանից սկսած մենք ունեցել ենք առաջին արդյունքները»,-մանրամասնել է Ա. Ղուլյանը:

Նա ավելացրել է, որ այսօր Արցախի խորհրդարանում գործում են բարեկամության շրջանակներ Լիտվայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ, բարեկամական խմբեր՝ Եվրախորհրդարանի, Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի, Կանադայի հետ:

Ըստ ԱԺ նախագահի՝ խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն օղակներից մեկը միջազգային խորհրդարանական կառույցներում ներկայացվածությունն է, ինչը անդամակցող երկրների պատգամավորներին թույլ է տալիս բարձրաձայնելու ինչպես իրենց երկրների ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին, այնպես էլ ուղիներ գտնելու՝ հաղթահարելու միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերները:

«Ցավոք, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քմահաճ ցանկությունների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք ջանքերի պատճառով միջազգային կազմակերպություններում մեր առջև դռները մեծամասամբ մնում են փակված: Այս հարթակից ուզում եմ նաև խոսք ուղղել աշխարհի տարբեր երկրների ազգային խորհրդարանների ներկայացուցիչներին. «Առաջնորդվե՛ք սեփական մտքով ու խղճով, ձեր անհատական պատրաստակամությունն ու վճռականությունը շատ բան կարող է փոխել Արցախի և հակամարտության նկատմամբ ձեր ու ձեր երկրների վերաբերմունքի մեջ: Ամենաճիշտ միջոցը Արցախն անձամբ տեսնելն ու ճանաչելն է»»,-ընդգծել է Ա. Ղուլյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company