Արցախի ինքնորոշման հարցում Կանադան կունենա օբյեկտիվ տեսլական
11 Հոկտեմբեր 2019
Տորոնտոյի ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյակի ատենապետ Հարութ Մաթոսյանը Արցախում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է.
«Սա շատ կարեւոր հանդիպում է առաջին հերթին Կանադայի համար, քանի որ Արցախում են աշխարհի տարբեր երկրների քաղաքական ներկայացուցիչներ։ Կանադան ունի բաց օրենսդրություն եւ Արցախի ինքնորոշման հարցում կունենա օբյեկտիվ տեսլական»,- ասել է Հարութ Մաթոսյանը:
