Պետք է հաշվի առնել բոլոր ժողովուրդների իրավունքները
11 Հոկտեմբեր 2019
Բելգիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Մարի Լեկոքը «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է.
«Մեծ կարեւորություն ունեն նման համաժողովները, քանի որ այս հանդիպումների ժամանակ մարդիկ միմյանց հետ փոխանակվում են մտքերով։ Ես արժեւորում եմ այս ֆորումն առաջին հերթին Արցախը սեփական աչքերով տեսնելու եւ նրա պատմությունը ճանաչելու տեսանկյունից։ Եթե մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման մասին, ապա պետք է հաշվի առնել բոլոր ժողովուրդների իրավունքները, նրանց հետ մեկտեղ նաեւ հայերի եւ ադրբեջանցիների իրավունքները հավասար»,- ասել է Մարի Լեկոքը:
