Աշխարհի տարբեր երկրներից պետք է գան Արցախ, ճանաչեն այս երկիրը
11 Հոկտեմբեր 2019
Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինսսը «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է.
«Արդեն 2-րդ տարին է, ինչ Արցախում եմ։ Առաջին անգամ Արցախ եմ եկել 2016թ. քառօրյա պատերազմից հետո, որից հետո անմիջապես հայտնվել եմ Ադրբեջանի սեւ ցուցակում։ Անչափ ուրախ եմ, որ նման համաժողով են կազմակերպել։ Կարծում եմ, որ աշխարհի տարբեր երկրներից պետք է գան Արցախ, ճանաչեն այս երկիրը եւ ծանոթանան արցախցու կենսակերպին։ Այս ամենը կօգնի միջազգային տարբեր հարթակներում Արցախի ճանաչմանը։ Չեմ կարծում, որ Արցախի հիմնախնդիրը Ադրբեջանի եւ Արցախի երկկողմանի փոխհարաբերության խնդիր է։ Արցախի ժողովուրդը չպետք է մեկուսացված եւ կախված լինի քաղաքականությունից։ Նրանք իրավունք ունեն հյուրեր ընդունելու։
