Ռուսաստանը միշտ մտահոգվել է Արցախի ժողովրդի ճակատագրով
11 Հոկտեմբեր 2019
ՌԴ քաղաքական գործիչ Իվան Նովեցկին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է.
«Այս համաժողովը հավասարապես կարեւոր է Արցախի, Հայաստանի եւ Ռուսաստանի համար։ Ես Արցախում եղել եմ չորս անգամ եւ ուրախ եմ, որ այն իրապես տեսնելու եւ ճանաչելու հնարավորություններ եմ ունեցել։ Այսօր Արցախը ներկայանում է որպես քաղաքակիրթ եւ զարգացած երկիր։ Ինձ համար հաճելի է լինել Արցախում, եւ բոլոր նրանք, ովքեր սիրում են լեռները, կարող են գալ այստեղ եւ ճանաչել հյուրընկալ Արցախը։
Ռուսաստանը միշտ մտահոգվել է Արցախի ժողովրդի ճակատագրով։ Պատմության մեջ Հայաստանը եզակի երկիր է, ում հետ Ռուսաստանը խնդիրներ չի ունեցել։ Ռուսաստանը, Արցախն ու Հայաստանը բարեկամ երկրներ են եղել, եւ այդ բարեկամությունը շարունակվելու է»,-մասնավորապես ասել է Նովեցկին։