ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Վահեգրիգորյանական մոտեցումն իշխանության համար դարձել է ուղղորդող

24 Հոկտեմբեր 2019 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը

– Պարոն Մինասյան, հեղափոխությունից հետո ցմահ ազատազրկման դատապարտվածներն ակտիվացել են՝ ներման խնդրագրեր գրելով։ Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում։

– Անցյալ տարվա ժողովրդական հուժկու շարժումից հետո ակտիվացում է նկատվում նաև ցմահ դատապարտյալների մասով. ակնհայտ է, որ այդ մասով խնդիրներ կան, դա շատ վաղուց էր հայտնի, նույնիսկ այն ժամանակ, երբ գնդակահարությունը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ: Բայց այս հախուռն ներկայացումը, այս արագընթաց դիմումները վկայում են այն մասին, որ մի մասը մտածում է՝ արժեքային իշխանության համակարգ չունենալու հանգամանքով պայմանավորված, ավելի հեշտ կարող է հասնել իր նպատակին և ազատ արձակվել, մյուս մասը, տեսնելով դատարանների նկատմամբ տոտալ ճնշումը, մտածում է՝ իրենք ճնշում գործադրեն դատարանների վրա, և դատարանները բավարարեն նրանց բերած միջնորդությունները: Իհարկե, կան նաև անձինք, որոնք կարիք ունեն դիմելու և հատկապես նոր երևան եկած հանգամանքներով նոր քննություն անցնելու, բայց սա որևէ ձևով չի վերաբերում բոլոր ցմահներին։ Կան հանցագործներ, որոնց պատժի տեսակի փոփոխությունն անթույլատրելի է, որովհետև հարվածել են պետականության ողնաշարին։

– Հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար, ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

– Ոչ միայն այդ դեպքն է, այլ նաև Աշտարակի նախկին գործկոմի նախագահին 90-ականներին սպանած բանդայի ղեկավարն էր նաև որոշ ժամանակ առաջ դիմել, և ամենավատն այն է, որ այդ դիմումների ժամանակ ոչ միայն չկա պատասխան հարցին, թե այդ անձինք զղջացել են, կամ ինչ օրինակ են ծառայել սերունդներին, այլ նաև այն, որ հասարակության մեջ ներարկում են այն, որ բոլոր դատապարտվածները նախկին հանցավոր ռեժիմի կողմից են դատապարտված և լկտիաբար շատերն իրենց համարում են քաղաքական բանտարկյալ: Իսկ «Հոկտեմբերի 27»-ի գործով սա մի ակցիա է՝ ընդդեմ ՀՀ պետականության և արժեքային համակարգի։

– Քաղաքական լրահոսի մյուս կարևոր թեման կապված է Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի հետ, որով կրկնակի բարձրացվեցին նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը, իսկ նրա խոսնակն էլ գաղտնիության բաղադրիչը պայմանավորեց պարգևավճարների հետ կապված աղմուկից խուսափելու հանգամանքի հետ։

– Ես այն մարդկանցից եմ, որը մշտապես հանդես է եկել պետական ծառայության համակարգը բարեփոխելու և արժանապատիվ աշխատավարձ տալու դիրքերից։ Այո՛, ակնհայտորեն աշխատավարձը ցածր է, սակայն դա իրականացնել քողարկված ձևով, ինձ համար ընդունելի չէ։ Ես հիմա չեմ պատկերացնում, թե ի՞նչ սխեմայով է դա արվել։ Իրենք պետք է ներկայացնեն տեղեկատվություն, թե նախարարների աշխատավարձն ինչի հաշվին է կրկնապատկվել։

Այս դեպքում Կառավարությունն էլ չի կարողանում հստակ պատասխանել, թե ի՞նչ մեխանիզմով է այն իրականացվել։

– Ասում են՝ վարչապետի գաղտնի որոշումն է. չի մեկնաբանվում։

– Չի կարող էդպիսի բան լինել, վարչապետը չի կարող այդպիսի գաղտնի որոշում կայացնել, հանրային ծառայության վարձատրությունը չի կարող գաղտնի լինել։ Մենք ունենք «Վարձրատրության մասին» օրենք, որի մեջ կան գործակիցներ, որոնք իրար հետ կապ ունեն, հիմա եթե այդպիսի քայլ է արվել, դա առնվազն դատապարտելի է, որովհետև ազնիվ կլիներ, եթե բերեին Ազգային ժողով և հիմնավորեին։ Ի վերջո, իրենք խոսում էին թափանցիկության մասին և, եթե խախտել են իրենց կողմից հայտարարած կանոնները, դրա պատասխանը պետք է ժողովուրդը տա։

– Դառնալով խորհրդարանի գործունեությանը. իշխող ուժը լիագումար նիստերի օրակարգ չընդունեց ընդդիմադիր խմբակցությունների նախագծերը, որոնցից մեկը, օրինակ, վերաբերում էր եկամտահարկի վերադարձման համար մինչև 50 միլիոն դրամի սահմանաչափին, մյուսը՝ կրթաթոշակների բարձրացմանը՝ հիմնավորմամբ, որ բյուջեում այդքան փող չկա, և բյուջեն «կաուչուկից» չէ: Եթե գումար չկա, ինչպե՞ս է կառավարությունը, օրինակ, 48 միլիոն դրամ հատկացնում վարչապետի ձեռագիր երկու տողը պաստառների տեսքով ՀՀ-ում և Արցախում փակցնելու և այլ ծախսերի համար։

– Ես զարմանում եմ, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը չի օգտվում իր լիազորություններից, քննիչ հանձնաժողով չի ձևավորում և այդ ծախսերի արդյունավետությունը չի քննարկում, ներառյալ՝ մեկ աղբյուրից կատարված գնումները, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունը նախկինում ոխերիմ ձևով քննադատում էր մեկ աղբյուրից կատարված գնումները։

– Հաջորդ ամենաքննարկվող հարցը կապված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ. Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված է քրգործ, ձերբակալված է Արսեն Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն արդեն հարցաքննվել է ՀՔԾ-ում…

– Իրենք տեսան, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ ազատվել ՍԴ օրինական ընտրված նախագահից, փորձել են մեկ այլ գործիք օգտագործել. արհեստական քրեական գործի հարուցում. սա աբսուրդ է, և ուզում եմ այս եթերով իրենց զգուշացնել և հայտարարել, որ ԵԽԽՎ-ի կողմից տրվել է քաղբանտարկյալի 5 չափանիշը, եթե այս գործի շրջանակում կիրառվի կալանավորումը, ապա Հրայր Թովմասյանին, Արա Բաբլոյանին, Արսեն Բաբայանին ազատությունից զրկելն ակնհայտորեն տեղավորվում է քաղբանտարկյալի չափանիշի մեջ։

– Ի դեպ՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԾ-ին խնդրել է պարզաբանումներ տրամադրել Արսեն Բաբայանի ձերբակալման վերաբերյալ։

– Արման Թաթոյանը շատ լավ մարդու իրավունքների պաշտպան է, և զարմանում եմ, որ նա մինչև հիմա կոպիտ և կոշտ չի արտահայտել. իր դիրքորոշումը։

– Հեղափոխությունից հետո նոր իշխանությունն անընդհատ բարձրաձայնում է նախորդների արած անարդյունավետ ծախսերի և մսխումների մասին, երեկ «168 Ժամը» Սահմանադրական դատարանից գրավոր հարցմամբ պարզել է, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն ընտրվելուց ի վեր չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր, իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ չի ներկայացրել որևէ տեղեկատվություն, բայց ստացել է 4 անգամ՝ պարգևավճար, ծառայողական մեքենա, ամեն ամիս՝ 240 լիտր բենզինի կտրոն: Ազգային ժողովն այս հարցում ասելիք չունի՞։

– Նախ՝ անուշ լինի, ինչ որ ստացել է։ Եթե իշխող խմբակցությունն իր ապօրինի վարքագիծ դրսևորած կադրին չի ցանկանում պատասխանատվության ենթարկել, որի հիմքը արդեն կա, մյուս խմբակցությունները կարող են այստեղ քայլ անել, որը, սակայն, չենք տեսնում։ Վահե Գրիգորյանն իր այս վարքագծով ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորը և առհասարակ պետական պաշտոնյան, նա ցույց է տալիս, թե ինչպիսի անպատասխանատու վերաբերմունք չպետք է անձը ցույց տա, որը ԱԺ-ում ընտրվելուց հետո՝ խախտելով բոլոր օրենքները, էթիկայի կանոնները, իրեն հռչակում է Սահմանադրական դատարանի նախագահ և հիմա փորձ է անում սահմանադրական այս ինստիտուտը ոչնչացնել, և՝ ոչ միայն։ Ցավոք սրտի, այսօր վահեգրիգորյանական մոտեցումն այս իշխանության համար դարձել է ուղղորդող, Մովսեսի կողմից Աստծո օրենքները մեկնաբանող նորմեր, անբացատրելի է սա։

– Իսկ Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի՞։

– Կարծում եմ, որպես քաղաքական մեծամասնության ղեկավար՝ միանշանակ՝ ունի, ավելին, պարտավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՂԱՎՆԻ ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company