ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոստումներին հակառակ գործընթաց

02 Նոյեմբեր 2019 Պետական կառավարման համակարգը, մեկ բառով ասած, փայ է մտնում պետական բյուջեի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի համար կատարվող ծախսերին, գիտության բյուջեն կրճատելուն, սպառազինության ոլորտին տրվող չնչին գումարին, կառավարման ապարատի պահպանման ծախսերի՝ 12 %-ով աճելուն:

«Կառավարման համակարգն ուղիղ փայ է մտնում և դա անում է օրենքի դաշտում: Սակայն պարզ է, որ շարքային քաղաքացին մոտ ապագայում զգալու է, որ ներկայիս իշխանության՝ նախկինում արված խոստումները, գնահատականները կամ սխալ էին, կամ էլ օրվա իշխանությունները ոչ միայն հարմարվել են այդ շքեղություններին, եթե այդպիսիք կային, այլ նաև դրանք կրկնապատկում, եռապատկում են»,-ասաց նա և նկատեց, որ Կառավարության անդամների աշխատավարձերը կրկնապատկվել են, գործուղման ծախսերը վեցապատկվել են և ավելին` 2020 թվականին էլ ավելի աճ է նախատեսված, իսկ պետական ապարատի հաստիքներն էլ ավելանում են, ոչ թե՝ կրճատվում:

Տնտեսագետը նշեց, որ 4,9 տոկոս տնտեսական աճի պարագայում, երբ 4,5 տոկոս էլ գնաճ կա, մեծ հաշվով մարդկանց սոցիալական վիճակը չի փոխվելու, եթե ավելի չի վատանալու: «Գործազրկության, աղքատության մակարդակը մեծանալու է և դրան անհամարժեք մի քանի անգամ ավելանում են այն ծախսերը, որոնք վերաբերելի են կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչներին, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնոմ»,-ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ երբ իշխանափոխությունը տեղի ունեցավ, պետական համակարգ եկած քաղաքական ուժը հստակ ձևակերպեց, որ պետական կառավարման համակարգը գերուռճացված է: «Ասացին, թե 70 տոկոսը շարիկ գլորողներ, սուրճ խմողներ են, որոնք եկել են խնամի, բարեկամ, ծանոթ կապերի միջոցով: Խոսք էր գնում շուրջ 10 հազար ծառայողի կրճատման մասին, սակայն հակազդեցության հանդիպեցին և հետ քաշվեցին այդ գաղափարից, քանի որ այն պոպուլիստական չէր: Այս պարագայում անձնավորված կառավարություն ստեղծեցին»,-ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ ներկայումս արված խոստումների ճիշտ հակառակ գործընթացն է, երբ վարչապետի աշխատակազմի, առանձին գերատեսչություններում թվակազմն է ավելանում և, ընդհանրապես, պետական ծախսերն են ավելանում, պարգևատրումները, վարչական ծախսերը, առանձնատան վերանորոգումները, խոսվում է անգամ ինքնաթիռի գնման մասին:

Ինչ վերաբերում է խոշոր հարկատուների`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ 90 մլրդ դրամ ավել հարկ վճարելուն, Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ դրա պատճառն այն է նաև, որ խստացվել է վարչարարությունը և թաքնված աշխատողների բացահայտումն է մեծացել: «Բայց դա բացառիկ ձեռքբերում չէ, քանի որ այդ պրոցեսը սկսվել էր ավելի վաղուց` 2017 թվականից: 2018 թվականի առաջին չորս ամիսներին, մինչև հայտնի իշխանափոխությունը, թաքնված աշխատողների բացահայտման ցուցանիշը շուրջ 40 տոկոսով ավելի էր, քան իշխանափոխությունից հետո: Այնպես չէ, որ պետական բյուջեի հարկային եկամուտները նոր են սկսել աճել, նախորդ տարիներին էլ միջինը շուրջ տասը տոկոս աճել էին պետական բյուջեի եկամուտները »,-ասաց նա և նկատեց, որ միայն խոշոր հարկատուների մուտքերը չէ, որ ավելացել են, ավելացել են նաև փոքր և միջին ձեռնարկատերների հարկային բեռը:

Դիտարկմանը, որ օրինակ`«Ալեքս հոլդինգ» ընկերությունն ընդհանրապես բացակայում է խոշոր հարկատուների առաջին տասնյակից, մինչդեռ նախորդ տարի ընկերությունը 4-րդ հորիզոնականում էր, ինչպես նաև մասնատվել են «Սիփիես Օիլ»-ը, «Ալեքս հոլդինգ» և դարձել մի քանի ընկերություն, տնտեսագետը արձագանքեց, որ իր համար հասկանալ չէ այդ մասնատումը: «Այդ կազմակերպությունը մի քանի այլ կազմակերպությունների է տրոհվել և կդժվարանամ ասել, թե հավաքական հանրագումարով ավելի շա՞տ են հարկ վճարում, թե՞ ոչ»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company