ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարության կողմից համաճարակի տարածմանն ու կառավարմանը «մատների արանքով» նայելը բերեց խնդրահարույց իրավիճակի

11 Հունիս 2020 Աջակցությունը պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին: Կորուստները միանգամյա չէին, որ աջակցությունը միանվագ էր տրվում: Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիներին ու տնտեսվարող սուբյեկտներին տրվող աջակցությունը պետք է կրեր պարբերական բնույթ, որովհետև ծախսերը միանվագ չեն, ու քաղաքացիներն իրենց նվազագույն ծախսերը շարունակում են կատարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը`անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում Կառավարության կողմից քաղաքացիներին ու տնտեսավարող սուբյեկտներին տրվող աջակցություններին:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Կառավարության կողմից համաճարակի տարածմանն ու կառավարմանը «մատների արանքով» նայելը բերեց խնդրահարույց իրավիճակի:

Ավետիսյանը նշեց՝ համավարակի տարածման սկզբնական փուլում ՀՅԴ-ն հանդես եկավ առաջարկությունների մեծ փաթեթով, որոնց բուն էությունն այն էր, որ պետք է ամբողջ ռեսուրսը դրվի կանխարգելման վրա, իսկ դա ենթադրում էր, որ հենց այդ փուլում պետք է լինեին համատարած կոշտ սահմանափակումներ, ինչը հնարավոր կդարձեր լոկալ օջախների կառավարումն ու վերացումը:

«Կանխարգելումը կյանքի կոչելու համար պետությունը պետք է կարողանար լիարժեք փոխհատուցել հանրության տարբեր շերտերի կողմից կրած վնասները: Դրանք ենթադրում էին ծախսեր, ինտենսիվ վերահսկողություն: Կլինեին վնասներ, որոշ աշխատողներ եկամուտներ կկորցնեին, պետությունն էլ լրացուցիչ ծախսեր կաներ, բայց կլիներ արդյունք, օրինակ՝ Վրաստանի նման, որը հենց այդ ձևով առաջ գնաց»,-ասաց նա՝ նշելով, թե այս փուլում արդեն շատ բարդ է լինելու գտնել համարժեք լուծումներ, որովհետև խնդիրները համատարած են դարձել:

«Երբ մենք ունենում են հապաղումներ, ձախողումներ, անհամարժեքություն, ապա ունենում ենք օրեցօր խորացող խնդիրներ, ինչն էլ պահանջելու է պատիկներ ավելի ջանքեր, ծախսեր, կորուստներ: Այդ խնդիրները բազմապատիկ անգամ ավելի ռեսուրսներ են պահանջելու՝ պատիկներ անգամ պետության բյուջեից լրացուցիչ ծախսեր, պատիկներ անգամ եկամուտներ են կորցնելու աշխատողները, փոքր բիզնեսը և տնտեսավարողները, հատկապես մի շարք ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, հանրային սննդի օբյեկտները, և դրանք տարածման էֆեկտով իրենց ազդեցությունն են թողնելու ողջ հանրային կյանքի և տնտեսության վրա»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ թեև տնտեսական տարբեր ոլորտներում թույլատրված է գործունեություն իրականացնել, սակայն դրանցում սահմանափակումները բազմաթիվ են, ինչն անհետևանք չի կարող լինել: «Ի վերջո, տնտեսավարող սուբյեկտը չի աշխատում աշխատելու համար, այն շահույթ է հետապնդում, ու եթե չի ստանալու շահույթ, անիմաստ է դառնում աշխատելը»,-նշեց նա:

Ավետիսյանը նկատեց՝ համաճարակի մարտահրավերն ինքնին բարդ էր՝ նոր խնդիրներով, բայց պետական կառավարումը պետք է կոչված լինի հենց նրան, որ կառավարի նման երևույթները, կանխարգելի, հետագայում էլ վերացնի կրած վնասները: «Ես այժմ տեսնում եմ ավելի շատ վերաճող խառնաշփոթ, որի պատճառը սկզբնական փուլում իրավիճակն անհամարժեք և ոչ ճիշտ գնահատելն էր: Այժմ այդ «գերմարդու» վարքագիծը վերածվում է խուճապահար մարդու վարքագծի, ինչը ևս շատ վտանգավոր է: Օր առաջ երկու վարքագծերն էլ պետք է փոխվեն, և իրավիճակին համարժեք քայլեր կատարվեն»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company