ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցների բոլոր ռեսուրսները չէ, որ արդյունավետ են օգտագործված

27 Հունիս 2020 Անցած տարի օրենսդիր մարմինն ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսում էր ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում, այսինքն՝ երկրում ռազմական դրության պայմաններում բոլոր բուժհաստատությունների, այդ թվում՝ մասնավորի կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը:

Այն ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը նշում էր, որ հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32 տոկոսը տեղակայված է մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում, ըստ այդմ՝ դրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում:

Երեկ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

Այս փոփոխությամբ Առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը:

Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով։

Թե որքանով է ոչ ռազմական դրության պայմաններում նմանատիպ որոշումն արդարացված, 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը նշեց, որ սա արվում է նրա համար, որ մի կենտրոնից հնարավոր լինի իրականացնել համապատասխան աշխատանքների կազմակերպումը:

Հարցին՝ այն, որ նախարարությունն իրավունք է ունենալու նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն ենթարկվելու են նախարարությանը, սրանում որոշ մասնագետներ ռիսկեր են տեսնում, ինչո՞ւ չէ՝ այլ նպատակային տողատակեր, պաշտոնյան արձագանքեց.

«Առողջապահության նախարարությունը չի պատրաստվում «կամուրջի վրա ձիերին փոխել»: Այսինքն՝ չի պատրաստվում տնօրեն փոխել կամ տնօրեն հանել, բայց այս պարագայում մենք կփորձենք կանխարգելել այն, որ կարող է ինչ-որ բժշկական կազմակերպություն որոշի լուծարվել, փակվել, գործնեությունը դադարեցնել: Այս վիճակում սա մեզ համար պարզապես վերահսկման հնարավորություն է տալիս, որ բժշկական կազմակերպություններն աշխատեն առավել նպատակասլաց և որոշակի ուղղությամբ»:

Հնարավոր չէ՞ր՝ առանց նման որոշման կամ օրենսդրական նախաձեռնության, համագործակցել ԲԿ-ների հետ, հիշենք, որ «Նաիրի» ԲԿ-ն պատրաստ էր մասնակցել կորոնավիրուսային բուժմանը, բայց նախարարը հայտարարեց, որ «Նաիրին» պետք է հեռու մնա դրանից, հիմա այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը․մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը կրկնեց իր նախորդ՝ մեկ կենտրոնից կառավարելու մասին պնդումը:

«Ինչ վերաբերում է «Նաիրի» ԲԿ-ին, ես չեմ ուզում մեկնաբանել առողջապահության նախարարի խոսքերը, բայց գտնում եմ, որ, եթե բոլոր հիվանդանոցները մտցնում ենք կորոնավիրուսային պայքարի տակ, մենք զրկում ենք մեր քաղաքացիներին իրենց առողջապահական խնդիրները լուծելու հնարավորությունից: Այսինքն՝ ասելու ենք մյուս հիվանդությունների դեպքում, թե՝ գնա, համբերի: Բայց կան հիվանդություններ և իրավիճակներ, որ մենք չենք կարող քաղաքացուն ասել՝ գնա մի օր սպասի, մեկ շաբաթ, տասն օր: Սա նաև հնարավորություն է տալիս, եթե հիվանդանոցն այսօր կադրային խնդիրներ ունենա այսպիսի վիճակներում, բժիշկներ գործուղել: Վերջիվերջո, սա ինքնակամության խնդիր չի, թե պարտադիր որոշել ենք, որ մենք ենք ձեր փոխարեն կառավարելու: Ամեն հիվանդանոց ունի իր տնօրենը, պարզապես այդ տնօրենը նախարարի հրամանը միջնորդավորված չի ստանալու, այլ՝ ուղղակի, որ կատարի այսինչ գործառույթները: Առաջ մենք դա անում էինք մարզպետարանների միջոցով, հիմա այս նախագծով փորձում ենք հասնել նրան, որ նախարարի ցուցումներն անմիջապես հասնեն բուժկազմակերպություններին, և թեկուզ կես օրվա հետաձգում չլինի»,- պնդեց Թեփելիկյանը՝ հավելելով, թե քանի որ իրավունք են ստանում կառավարել բուժհիմնարկները, կարող են ասել՝ այսինչ հիվանդանոցները կորոնավիրուսի բուժմամբ պիտի զբաղվեն, իսկ մնացածը՝ բնակչության մյուս հատվածի առողջապահական այլ խնդիրներով:

Մեր հակադարձմանը, թե որոշ մարդկանց մոտ կասկածներ կան առողջապահության նախարարի կառավարման ունակությունների հետ կապված՝ հաշվի առնելով համավարակի դեմ ուշացած պայքարը, այնուհետ՝ ոչ արդյունավետ և պահի թելադրանքով «մարտավարությունը», ձախողումները, ԱՆ պաշտոնյան չցանկացավ պոլեմիկայի մեջ մտնել՝ ոչ ճիշտ համարելով, երբ մարդը դիմացինին համարում է ոչ պրոֆեսիոնալ:

«Կողքից ասելը բավական հեշտ է, աշխատելը՝ ավելի լուրջ: Եվ հիմա ես չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին, դա իմ իրավասության շրջանակում չէ: Ես չէ, որ պիտի գնահատականները տամ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ եթե կորոնավիրուսը համարել ենք մեզ պարտադրված պատերազմ, ապա կարո՞ղ էինք կազմակերպել դաշտային հոսպիտալներ, թեկուզ՝ շրջաններում, գյուղական վայրերում, ինչպես ՌԴ-ում արեցին, մեծ հաշվով, ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը նշեց, թե շարժական հոսպիտալներ ունենալու համար պետք է ունենալ նաև մեծ տեխնիկական բազա:

«Եթե մենք պատկերացնում ենք, որ վրաններ կտեղադրենք, մահճակալներ կդնենք, կհավաքենք բժիշկներին, և դա կլինի հոսպիտալ, սխալվում ենք: Այսօրվա հասարակ հոսպիտալում, առավելևս՝ ինֆեկցիոն ուղղվածությամբ կամ կորոնավիրուսային, բոլորին պետք էր լինելու «կատե» ապարատ, ռենտգեն հզոր ապարատներ: Եվ հիմա եկեք հաշվարկենք մեր հնարավորությունները, դաշտային հոսպիտալը դա մենակ վրանները կամ շարժական լինելը չէ, դա բավական լուրջ նյութատեխնիկական ապահովման խնդիր է, որը մեկ օրում չի կարող լուծվել»,- պատասխանեց Գաբրիել Թեփելիկյանը:

Ինչ վերաբերում է ռազմաբժիշկների ներգրավվածությանը՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում աշխատելու փորձը և արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը, պաշտոնյան ասաց, որ նրանք ներգրավված են այս պայքարում ՀՀ ԶՈւ շրջանակում և հաջողությամբ կարողանում են այդտեղ ապահովել կայուն վիճակ:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նախ անդրադառնալով պնդմանը, թե գործ ունենք «պատերազմի» հետ, նշեց՝ սա պատերազմ չէ, եթե համեմատում ենք իրական պատերազմի օրենքներին և իրավիճակներին:

«Պատերազմի ժամանակ ազգաբնակչության գրեթե 90 տոկոսն ընդգրկվում է պրոցեսի մեջ, իսկ հիմա ազգաբնակչության չնչին տոկոսն է ընդգրկված՝ թե կորուստների, և թե տարիքային խմբի իմաստով: Այսինքն՝ իրական պատերազմի հետ եզրերն աննշան են»,- նշեց բժիշկը՝ միաժամանակ շեշտելով՝ գործ ունենք հումանիտար աղետի հետ:

«Եթե մի երկու շաբաթ առաջ հարցազրույցներից մեկում ասացի, որ հումանիտար աղետի շեմին ենք, այս պահին հումանիտար աղետ է: Ես չեմ ուզում խուճապ տարածել, բայց հայտարարությունը, թե հիվանդներ չկան տանը սպասող…, կան հիվանդներ և ծանր հիվանդներ, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն, կարոտ են գոնե հասարակ թթվածին շնչելու: Այդ մինիմումը պիտի ապահովեն: Մյուս կողմից՝ բուժաշխատողները հոգնել են, անսահմանափակ չեն»,- լրացրեց ռազմական բժիշկը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք»:

Անդրադառնալով Առողջապահության նախարարության՝ արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում իրականացնելու որոշմանը, Տարոն Տոնոյանը վստահեցրեց՝ բուն գաղափարին դեմ չէ:

Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ կենտրոնացված լինի ամբողջ պատկերը՝ սկսած հիվանդանոցների ծանրաբեռնվածությունից, այս դեպքում համակարգն առավել արդյունավետ և արագ կարող է աշխատել: Այլ հարց է՝ որքանո՞վ կկարողանան այս լավ գործիքը ճիշտ օգտագործել, լավ նպատակներին ծառայեցնել, քանի որ իրավունք է ունենալու նախարարությունը նշանակել ժամանակավոր տնօրեններ:

«Ժամանակը ցույց տվեց, որ այն բոլոր հիմնարկները, որոնք փոփոխության ենթարկվեցին վերջին շրջանում, բոլոր բուժհիմնարկները, որոնց տնօրենները փոխվեցին, հայտնի չէ՝ ինչ չափանիշերով առաջնորդվեցին, որ նման փոփոխություն կատարեցին: Ո՞րն էր այդ չափորոշիչը՝ հավատարմությա՞ն, ընկերությա՞ն, թե՞ պրոֆեսիոնալ հիմունքները և անցած ճանապարհը: Հիմա այս գործիքակազմը լավն է, ճիշտ է, բայց եթե պիտի օգտագործվի ոչ արդյունավետ, կարծում եմ, օգուտի տեղը վնաս է բերելու: Ես ինքս սեփական հիվանդանոց ունեմ, և ինձ ձեռք չի տալիս փոքր հիվանդանոց բերել և կորոնավիրուսը մտցնել, բայց բարոյապես և բոլոր իմաստներով իրավունք չունեմ դրանից հրաժարվելու, ես համաձայնել եմ: Ասել եմ՝ իմ ուժերի ներածին չափով կարող եմ աջակցել հիվանդներին և այս առումով կանգնել պետության կողքին: Այն, որ պիտի համախմբվել, երկրորդ կարծիք չկա, մնում է, թե ինչպես դա կանեն: Վերադառնալով տնօրենների նշանակման խնդրին, ինչ է՝ մենք չպե՞տք է կատարենք Առողջապահության նախարարության ցուցումները, որ մեր փոխարեն ինչ-որ մարդ գա, կամ սեփական հիվանդանոցների տնօրենների փոխարեն: Օրինակ, «Էրեբունի» ԲԿ ինչ տնօրեն պիտի տանեն՝ առողջապահության ոլորտի մեծ կազմակերպիչ Հարություն Քուշկյանի փոխարեն, կամ Բաբլոյանի հիվանդանոցում ում պիտի տանեն, որ ավելի արդյունավետ ղեկավարող լինեն: Իհարկե, դեռ շուտ է որևէ բան ասելը, թող օրենքը դուրս գա՝ կտեսնենք»,- շեշտեց վիրաբույժը՝ կրկնելով, որ պատրաստ է խելամիտ և տրամաբանական քայլերին աջակցելու:

Այս համատեքստում Տարոն Տոնոյանը միաժամանակ նշեց, որ պետության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցների բոլոր ռեսուրսները չէ, որ օգտագործված են: «Կամ արդյունավետ չեն օգտագործված»,- ընդգծեց վիրաբույժը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company