ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հետպատերազմական Ադրբեջանը. հայացք դեպի ներս

19 Մարտ 2021

Արտյոմ Տոնոյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից

Թեև Արցախյան երկրորդ պատերազմում ադրբեջանական հասարակությունը Ադրբեջանում և երկրից դուրս գործող քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի հետ ընդհանուր առմամբ աչքի ընկավ միասնականությամբ, գործող իշխանությունների շուրջ համախմբվելու, սեփական բանակին սատարելու ակտիվությամբ, և քիչ չէին տեղի ունեցողը «համազգային համախմբում» և «համազգային վերելք» անվանողները, սակայն ԱՀ-ում հետպատերազմական շրջանի ներքաղաքական զարգացումները և որոշ իրողություններ այնուամենայնիվ փաստում են, որ տրված գնահատականները չափազանցված էին կամ առնվազն արդեն ոչ իրական հետպատերազմական շրջանի համար։

Ներքաղաքական իրավիճակը

ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը, ով, ի հաշիվ պատերազմի դաշտում սեփական բանակի գրանցած հաջողությունների և դիվանագիտական, արտաքին քաղաքական դաշտում իր ակտիվության, կարողացել էր բարձրացնել սեփական վարկանիշը ադրբեջանական հասարակության շրջանում և ապահովել իշխանության համար շոշափելի ու իր պաշտոնավարման ողջ ընթացքում աննախադեպ իրական հասարակական հենք, և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից անմիջապես հետո որոշեց շարունակել ԱՀ քաղաքական դաշտի թարմացման և իր կողմից ավելի վաղ նախագծված «կառուցողական ընդդիմության» ձևավորման աշխատանքները։ Այդ ուղղությամբ իրականացված գործողություններում ակնհայտ է երկու հիմնական գիծ, որոնք են.

1. Պատերազմի ժամանակ գործող իշխանություններին հիմնականում չքննադատած, բայց միևնույն ժամանակ հաջողությունները ոչ թե քաղաքական ղեկավարությանը, այլ բացառապես բանակին և Թուրքիային վերագրած և, բացի այդ, նախկինում իշխանության եղած, այսպես կոչված, «դասական ընդդիմության» վարկաբեկում, ինչի համար ստեղծվել է պարարտ հող հատկապես պատերազմից հետո։ «Դասական ընդդիմության»՝ իշխանության եղած ժամանակ ունեցած տարածքային կորուստները և դրանց վերադարձը գործող նախագահի պաշտոնավարման շրջանում հարմար առիթ են վերջինիս համար անընդհատ համեմատություններ անելու և իր հիմնական քաղաքական ընդդիմախոսներին ծանր դրության մեջ դնելու համար։ Այս համատեքստում պատահական չէ, որ ԱՀ գործող նախագահը Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր իր ելույթներում բազմիցս հիշել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններին։ Օրինակ. «Ղարաբաղյան տարածքները կորցնելու մեջ մեղավորները «Ադրբեջանի ժողճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններն են։ Մեր տարածքները բռնազավթվել են հենց նրանց իշխանության ժամանակ։ Այդ տարածքները կորցրել ենք նրանց դավաճանական և անօգուտ գործունեության պատճառով։ ….Մենք այսօր Ադրբեջանի վրայից սրբում ենք ԱԺՃ և «Մուսավաթ» կուսակցությունների թողած բիծը» (Անվտանգության խորհրդի նիստ, 27 սեպտեմբերի 2020 թ.), «….Քաղաքական կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը սատարում է բռնազավթված տարածքները հետ բերելու իմ քաղաքականությունը։ Ընդամենը երկու կուսակցություն չի մասնակցում այդ գործընթացին։ Դրանք են ԱԺՃ-ն և «Մուսավաթը»» (Ճապոնիայի «Nikkei» օրաթերթին տված հարցազրույցից, 21 հոկտեմբերի 2020 թ.), «Երիտասարդ սերունդը պետք է ճանաչի Շուշին, Լաչինը, Խոջալուն, Քելբաջարը ծախածներին, փախուստի դիմածներին, մեր հողերի բռնազավթման համար պայմաններ ստեղծածներին։ Նրանք [մեր երկրի գլխին] փորձանք բերեցին, աղետ բերեցին, անմեղ մարդկանց սպանվելու իրավիճակ ստեղծեցին, մարդկանց չպաշտպանեցին։ ԱԺՃ-«Մուսավաթ» իշխանական զույգը փախավ, թաքնվեց, հանձնվեց, խայտառակ եղավ….» (2020 թ. արդյունքներն ամփոփող ելույթ, 6 հունվարի 2021 թ.), «Ես սա ասել եմ։ Ուզում եմ մեկ անգամ էլ ասել, որ Ադրբեջանի ժողովուրդը դա իմանա և երբեք չմոռանա։

ԱԺՃ-«Մուսավաթ» անիծյալ զույգը իշխանության գալու համար թշնամուն է վաճառել այս տարածքները։ Այն ժամանակ իշխանությունը զավթելու համար Բաքվում միտինգներ էին կազմակերպում, ցնցումներ հրահրում, հանուն իշխանության դիմում ամեն տեսակ դավաճանության։ Դատարկեցին Շուշին։ ….Հետո Լաչինի շրջանը ծախեցին և, դրանից մի ամիս չանցած, իշխանության եկան» (Ծաղկաբերդում (Գյուլաբիրդ) ունեցած ելույթից, 15 փետրվարի 2021 թ.)։

2. ԱՀ ռազմաքաղաքական վերնախավին և ֆինանսական էլիտային, բայց ոչ անձամբ գործող նախագահին և նրա ընտանիքին քննադատելու «իրավունքով» օժտված «կառուցողական ընդդիմությանը» հասարակության մեջ որպես ընդդիմություն ընկալելի և ընդունելի դարձնելու քաղաքականության որդեգրում և այդ գիծը հետևողականորեն առաջ մղելուն միտված գործնական քայլերի իրականացում (քողարկված PR, «իշխանություն-ընդդիմություն» ձևաչափով քաղաքական դեբատների կազմակերպում ևն)։

Ընդհանուր առմամբ, թեև Ի. Ալիևն այս պահին վերահսկում է ԱՀ ներքին իրավիճակը և ապահովում քաղաքական կայուն վիճակ իր երկրի ներսում, սակայն միաժամանակ նկատելի են վերջինիս և նրա քաղաքական թիմի վարկանիշի անկման և մինչպատերազմական շրջանի հասարակական դժգոհությունների ակտիվացման միտումներ։ Պատերազմական էյֆորիայի մարման, հասարակական ոգևորության պարպման և դժգոհությունների ակտիվացման այս փուլում պատահական չի թվում գործող նախագահի՝ մինչպատերազմական վերջին երկու տարվա իր ներքին քաղաքականությանը վերադառնալը, որում առանցքային էին կոռուպցիայի դեմ պայքարը և դա ապացուցող ձերբակալությունները, իշխանական վերնախավի տարբեր թևերի ներկայացուցիչներին իշխանությունից հեռացնելը։ Եթե պատերազմից առաջ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ԱՀ Պետանվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էին Աղստևի, Եվլախի, Նեֆթչալայի, Բիլասուվարի, Իմիլշլիի և վարչական այլ շրջանների ղեկավարները (2019 թ. նոյեմբեր – 2020 թ. մայիս, մշակույթի փոխնախարար Ռաֆիկ Բայրամովը (2020 թ., մայիս), ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Ֆարհադ Մոլլազադեն, Սալիմ Ալիզադեն, Նուրուփաշա Աբդուլլաևը (2020 թ., հուլիս) և այլք, իսկ Իլհամ Ալիևի հրամանով աշխատանքից հեռացվել «Ազերէներժի» ԲԲԸ նախագահ Էթիբար Փիրվերդիևը (2018 թ., սեպտեմբեր), նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը, փոխվարչապետներ Ալի Հասանովը, Հաջըբալա Աբութալըբովը (2019 թ., հոկտեմբեր), նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը (2019 թ., նոյեմբեր), ԱՀ գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը (2020 թ., ապրիլ), մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևը (2020 թ., մայիս), ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովը (2020 թ., հուլիս), ավելի քան մեկ տասնյակ վարչական շրջանների ղեկավարներ (2018-2020 թթ.) և այլք (ցանկը չափազանց մեծ է ամբողջությամբ թվարկելու համար), ապա պատերազմից հետո նշված կառույցի իրականացրած գործողությունների հետևանքով ձերբակալվել են Ջալիլաբադի վարչական շրջանի ղեկավար Նամիգ Զեյնալովը (2020 թ., դեկտեմբեր) և Բաքվի պողպատի ընկերության վերահսկողության խորհրդի նախագահ Ռասիմ Մամմադովը (2021 թ., փետրվար), իսկ աշխատանքից հեռացվել են ԱՀ ԶՈՒ ԳՇ պետ Նաջմադդին Սադիկովը (2021 թ., հունվար. թեև պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ նա աշխատանքից հեռացել է իր կամքով, առողջական խնդիրների պատճառով, սակայն ՊՆ պաշտոնական կայքից նրա մասին կենսագրական տեղեկությունները հեռացվել են դեռևս 2020 թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակում), «Ազերգորգ» ԲԲԸ կառավարման խորհրդի նախագահը (2021 թ., հունվար), նաև տարածքային կառավարման և վարչական մարմինների ղեկավարներ, գիտակրթական հաստատությունների տնօրեններ և ռեկտորներ։ Միաժամանակ և՛ ԱՀ նախագահը, և՛ իշխող կուսակցությունը ներկայացնող որոշ պատգամավորներ 2021 թ. անցած երկու ամիսների ընթացքում ակնարկել, նաև հայտարարել են առաջիկայում նոր պաշտոնյաների հնարավոր ձերբակալությունների մասին և կոչ են արել ԱՀ քաղաքացիներին ուժեղացնելու քաղաքացիական վերահսկողությունը պետական համակարգի և դրա տարբեր օղակներում բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների գործունեության նկատմամբ։

Սոցիալ-տնտեսական իրավիճակը և հանրային տրամադրությունները

Ադրբեջանում 2021 թ. առաջին երկու ամիսներին տեղի են ունեցել կենսական անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների, վառելանյութերի, ծխախոտի և այլ ապրանքների, ինչպես և կոմունալ ծառայությունների թանկացումներ, որոնք պատճառ են դարձել հասարակական շոշափելի դժգոհությունների։ Նախ Սակագների խորհրդի հունվարի 4-ի որոշմամբ ≈11 %-ով թանկացել է բենզինը, ≈33 %-ով՝ դիզվառելիքը, հունվարի 31-ի որոշմամբ՝ գրեթե կրկնակի (բացառությամբ որոշ վարչական շրջանների)՝ ջրի սակագինը։ Ակցիզային հարկի բարձրացման պատճառով ≈15-20 %-ով թանկացել են ծխախոտի բոլոր տեսակները։ Կենսական անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների (հաց, շաքար, շաքարավազ, ձեթ, յուղ ևն) ոլորտում տեղի է ունեցել թանկացում 20-30 %-ով։ Թանկացումներ են եղել նաև մրգի և բանջարեղենի ոլորտում։ Հասարակության մեջ տիրապետող է այն կարծիքը, որ ԱՀ իշխանությունները արհեստականորեն պարտադրվող թանկացումներով փորձում են կոմպենսացնել այն ֆինանսական ծախսերը, որոնք կատարել են պատերազմի հետևանքով։ Թանկացումների առումով հասարակության միջին և միջինից ցածր խավերին գործող իշխանությունների դեմ տրամադրելու հարցում ակտիվ քարոզ են տանում և՛ ԱՀ-ի ներսում գործող «դասական ընդդիմության» (հիմնականում՝ ԱԺՃԿ) ներկայացուցիչները, և՛ հատկապես վտարանդի ընդդիմադիր գործիչները, լրագրողները, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները։ Նույն հարցը իրենց ելույթներում, բանավեճերում և հայտարարություններում շահարկում են նաև «կառուցողական ընդդիմության» ակտիվ ներկայացուցիչները, սակայն մեղավորներ են նշանակում իշխանության բուրգի բոլոր անդամներին` բացառությամբ դրա գլխին կանգնած ԱՀ նախագահի և նրա ընտանիքի։

Թե՛ ԱՀ-ում, թե՛ ԱՀ-ից դուրս գործող ոչ իշխանական ուժերի քարոզչության մեջ, որն ակնհայտ ազդեցություն ունի ԱՀ հասարակական կարծիքի վրա, հետպատերազմական ողջ շրջանում կարմիր թելի պես անցնում են Արցախյան հիմնախնդրի թեման և նոր իրողությունների շահարկումը՝ ընդդեմ կամ «ընդդեմ» գործող իշխանությունների՝ հետևյալ շեշտադրումներով.

• Թեև Թուրքիան զգալի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին պատերազմի ողջ ընթացքում, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստացել, և ադրբեջանական իշխանությունները անշնորհակալ են գտնվել եղբայրական Թուրքիայի հանդեպ։

• Ադրբեջանական իշխանությունները թույլ են տվել ռուսական կողմին կրկին վերականգնել իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում, և առաջիկայում դա գլխացավանք է դառնալու իրենց երկրի համար։

• Թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի ողջ ընթացքում և անգամ նոյեմբերի 8-ին հայտարարում էր, որ ադրբեջանական բանակը գնալու է մինչև վերջ, ԼՂ-ն ամբողջությամբ «ազատագրվելու է», հարցը վերջնականապես փակվելու է, սակայն չի կատարել իր խոստումը, քանի որ թույլ է տվել ՌԴ խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի, ԼՂ մի մասում չի ծածանվում Ադրբեջանի դրոշը, չի գործում ԱՀ օրենքը, շարունակում են ազատության մեջ մնալ Արցախի «անջատողական և ահաբեկիչ» ղեկավարները, հայերը ՌԴ խաղաղապահների գործուն միջամտությամբ վերադառնում են այդ տարածքներ, անում իրենց սրտի ուզածը, օրինակ` կանգնեցնում են Գարեգին Նժդեհի արձանը Մարտունիում, ադրբեջանցիները չեն կարող գնալ Ստեփանակերտ և Արցախի այլ բնակավայրեր, Լաչինում Ադրբեջանի ՊՍԾ-ն չի իրականացնում սահմանային ծառայություն, չկա ադրբեջանական հսկիչ սահմանային անցակետ, ՀՀ պաշտոնյաները (օր.` ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը) ազատ մուտք ու ելք են անում Արցախում և այլն։

Նմանատիպ թեզերի գեներացման և հանրության շրջանում դրանց տարածման պատճառներից կարող է լինել մի կողմից ստեղծված իրավիճակից Թուրքիայի որոշակի դժգոհությունը և վերջինիս՝ իր հետ համագործակցող ներադրբեջանական և վտարանդի քաղաքական ուժերի միջոցով հետպատերազմական գործընթացներում թուրքական ակտիվությունը չխրախուսող, ՌԴ-ի հետ ավելի ակտիվ աշխատող ադրբեջանական իշխանությունների դեմ թուրքամետ տրամադրություններով աչքի ընկնող հասարակության բողոքը բորբոքելու քաղաքականությունը, մյուս կողմից՝ ադրբեջանական իշխանությունների միտումնավոր թողտվությունը՝ հանրային բողոքը լիցքաթափելու և հակառուսական տրամադրությունները մեղմացնելու անվան տակ հակամարտությանն առնչվող որոշ էական հարցերում (կարգավիճակի շուրջ բանակցությունների բացառում, Լաչինում սեփական հսկիչ անցագրային կետի կառուցում ևն) ՌԴ-ից զիջումներ կորզելու նպատակով։

Էթնիկական դժգոհություններ

Թեև Արցախյան երկրորդ պատերազմում ԱՀ իշխանությունները մեծապես օգտագործել են Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների մարդկային ռեսուրսը, սակայն հետպատերազմական Ադրբեջանում այդ ժողովուրդների ոտնահարված իրավունքների վերականգնման ուղղությամբ չի գրանցվել որևէ փոփոխություն. տեղաբնիկ ժողովուրդների հանդեպ պետական վերաբերմունքը Ադրբեջանում շարունակում է մնալ նույնը։ Ավելին` փետրվարի սկզբին Լենքորան քաղաքում ձերբակալվել և ոստիկանական բաժանմունքներ են տարվել «Ուսանողական ուժային կառույց» կազմակերպության անդամ չորս թալիշ ուսանողներ, որոնք Լենքորանի պետական համալսարանի ղեկավար կազմին ներկայացրած բարեփոխումների` 8 կետից բաղկացած ծրագրում ներառել են նաև նշված համալսարանում «Թալիշագիտություն» առարկայի ներդրման պահանջ։ Ուսանողները համալսարանի ղեկավարության կողմից մեղադրվել են «անջատողականության քարոզի» մեջ։ Թալիշ ուսանողների ձերբակալության և ոստիկանական բաժանմունք տարվելու փաստը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի թալիշների հանրային խորհուրդը։ Բացի այդ՝ տեղի ունեցածը խստորեն դատապարտել են նաև մի շարք վտարանդի թալիշ գործիչներ (Ալաքրամ Հումմաթով, Զաբիլ Մահարրամով, Աթախան Աբիլով և այլք) և Ադրբեջանից դուրս գործող թալիշական կազմակերպություններ։ Փետրվարի վերջին սոցիալական ցանցերի և առցանց տարբեր հարթակների միջոցով էթնիկական հիմքով կիրառվող ճնշումների և խտրական վերաբերմունքի մասին են բարձրաձայնել նաև ԱՀ հյուսիսում բնակվող լեզգիները, որոնց հայտարարություններից դատելով՝ անասնապահությամբ զբաղվող լեզգիներին հարկադրաբար ստիպում են լքել Ուջարի և Զարդաբի վարչական շրջանների միջև ընկած այն տարածքները, որոնք վերջիններիս կողմից ավանդաբար օգտագործվել են որպես ձմեռանոցներ։

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company