ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նիկոլից հետո Հայաստան կա

28 Մարտ 2021

Պարադոքսների երկիր Հայաստանում, ուր գրեթե ոչ մի հարց պատասխան չի ստանում, ուր դավաճանությունն անհետևանք, սոսկ արձանագրվող ամենօրյա իրողություն է, ուր պատասխանատվությունն ու բարոյականությունն իսպառ բացակա են իրականությունից, ուր շատերի համար ուրացումն ամենօրյա կենսակերպ է, ու հասարակության մի ստվար մաս շնչահեղձ է լինում անտերությունից, անհեռանկար իրականությունից, պարտությունների, նվաստացման ու փոքրացած աշխարհի բեռից, մեկ էլ հիշում ես, որ հիմնական դավաճանից բացի, այս երկիրը նաև Արմեն Սարգսյան անունով նախագահ ունի։

Շուտով կլրանա նրա պաշտոնավարման երեք տարին, և՞․․․

Եվ ի՜նչ խոստումներով ու երազանքներով էր նա եկել երեք տարի առաջ։ Շատերն էին հավատացել, ես էլ․․․

Հիշու՞մ եք ներդրումներ բերելու նրա մեծ խոստումները։ Երեք տարի շարունակ, միջազգային հարթակներում՝ այդ թվում Իտալիայի, Գերմանիայի, Սինգապուրի, Ֆրանսիայի նախագահների, ՌԴ արտգործնախարարի,շեյխերի, Սիմենսի ու Մայքրոսոֆթի ղեկավարների հետ նա խոսում էր ATOM (Advanced tomorrow) ծրագրի մասին․ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններ էին գալու Հայաստան՝ մեր երկիրը դարձնելու արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը։ Դատարկ խոսքեր․․․

Խոսքից այնկողմ չանցավ նաև «Հայպարկի» գաղափարը, որի մասին հայտարարել էր 2020-ի ապրիլին:

Արմեն Սարգսյանը փոքր և հաջողակ երկրների ակումբ ստեղծելու գաղափար էլ ուներ, այս մասին էլ էր սիրում խոսել․ միայն խոսել․․․

Հիշու՞մ եք՝ խոստովանեց, որ կապիտուլյացիոն պայմանագրի մասին մամուլից է իմացել։ Եվ ուրեմն որքա՜ն անիմաստ էր ակնկալել, որ միջազգային հարթակներում նրա ունեցած կապերը կարող էին ծառայել Հայաստանի շահերին։

Վստահաբար, ՀՀ նախագահը Սյունքը GPS-ով բզկտելու մասին լուրերն էլ է մամուլից իմանում։ Այլապես գոնե մեկ անգամ կայցելեր Սյունիք, պաշտոնական Երևանից այդքան «հեռու» և լքված Սյունիք, կկանգներ մոլորված սյունեցու կողքին։
Եվ այս պարագայում բոլորովին կաևոր չէ, թե ՀՀ Սահմանադրության 123 հոդվածը ՀՀ նախագահի ինչ լիազորություններ է սահմանել։

Իսկ Արցախը՞․․․ Գուցե՞ նախագահն համարում է, որ «Երևան իմ սեր» հիմնադրամից տեղահանված որոշ հադրութցիների փոխանցված մի քանի միլիոն դրամը բավական է։

Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենալկտի թալանը՝ «Հայաստան» հիմնադրամի 52 մլրդ դրամն անհայտ նպատակներով մուտք արվեց պետական բյուջե։ Այս մասին նա խոսեց, էլի միայն խոսելու համար․․.

ՀՀ նախագահը նաև տիեզերք թռչելու երազանք ուներ։ Թող մի օր իրականանա․․․

Իսկ ի՜նչ երազանքներ ունեին անմահության ճամփան բռնած մեր հազարավոր երիտասարդները։ Անկատար կմնան նաև տուն, հող ու հայրենիք կորցրած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների երազանքերը․․․

Ու փշրված երազանքների ու գահավիժող պետականության մեր ժամանակների համար դեռ չկան մեղավորներ ու պատասխանատուներ։

Հ․Գ․ Ոչ, սա դեռ վերջը չէ։ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆ կա, ուր քաղաքականությունը կառուցվելու է բարոյականության, պատասխանատվության և հայրենասիրության վրա։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company