ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Յայտարարութիւն․ Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին ընդառաջ ո՛չ ուրացման հանդուրժողականութեան, այո՛ համահայկական հռչակագրին

22 Ապրիլ 2021

Դէմ յանդիման կը գտնուինք Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին:

Արժանթինի, Ուրուկուայի և Պրազիլի մէջ գործող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կառոյցին համար կենդանի է յիշողութեան, ճշմարտութեան և արդարահատոյցի քաղաքական յանձնառութիւնը, որուն հետևումով տարածաշրջանին մէջ անձնաւորութիւններ, հասարակական կազմակերպութիւններ, պետութիւններ օրէնսդիր, գործադիր և արդարդատական իշխանութիւններու մակարդակով ճանչցան Հայոց Ցեղասպանութիւնը: Համոզուած կը մնանք, որ պահանջատիրական պայքարն է միակ ուղին, որ ի վերջոյ ցեղասպան պետութեան համար գործած ոճիրին ճանաչումն ու նիւթական թէ բարոյական վնասուց հատուցման ընդունումը անխուսափելի պիտի դարձնէ:

2020 թուականը ճակատագրականօրէն ողբերգական եղաւ Հայաստանի և հայ ժողովուրդին համար: Համավարակի հանդէպ Հայաստանի իշխանութիւններու որդեգրած սկզբնական անպատասխանատու կեցուածքը՝ լուրջի չառնելու քորոնաժահրի սպառնալիքը փոքր և ամէն իմաստով խոցելի երկրի մը ու տնտեսութեան մը համար, պատճառ դարձաւ որ ուշանան անոր դիմագրաւման անհրաժեշտ պետական ամէն միջոցառումները և հասարակութեան գիտակցումը ծայրայեղ զգուշաւորութեան անհրաժեշտութեան: Միջին Արևելքի մէջ սուրիահայութեան յամեցող դժուարութիւնները, և, մանաւանդ, լիբանահայութեան դիմագրաւած ընկերա-տնտեսական սուր ճգնաժամը Պէյրութի նաւահանգիստի պայթումի աղէտէն յետոյ, համավարակի մարտահրաւէրը դիմագրաւող սփիւռքեան համայնքներու օրակարգին վրայ անխուսափելի դարձուցին այդ տարածաշրջանէն եկած օժանդակութիւններու դիմումներու ներառումը: Քառասունչորսօրեայ պատերազմը, որպէս տարուայ մեծագոյն պատուհաս, և ազրպէյճանաթրքական համատարած յարձակումը Արցախի ճակատներու երկայնքին, որ աւարտեցաւ Հայստանի իշխանութիւններուն կողմէ Նոյեմբեր 9-ի նուաստացուցիչ համաձայնագիրը ստորագրելու և Արցախի ազատագրուած տարածքներուն 70 տոկոսը յանձնելու իրողութեամբ, երկիրը դրին անկախութենէն ի վեր ամենէն տկար և խոցելի իրավիճակին մէջ:

Պատերազմի ամբողջ տևողութեան և անկէ յետոյ, Ազրպէյճանի, Թուրքիոյ և իսլամիստ վարձկաններու կողմէ միջազգային ամէն նորմերու խախտումը բացայայտ դարձուց անպատժելիութեան հետևանքները: Պատերազմի հետեւանքով զոհուեցան գրեթէ հինգ հազար հայորդիներ, վիրաւորուեցան և հաշմանդամ մնացին տասը հազար հոգի, տակաւին չկայ անհետ կորածներու իսկական թիւը, մինչ Ազրպէյճան կը մերժէ ազատ արձակել գրեթէ 200 պատերազմական գերի, որոնց կը մերժէ ճանչնալ որպէս այդպիսին, հակառակ նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեամբ իր ստանձնած պարտաւորութիւններուն:

Հայ ժողովուրդի նուաստացումը, Հայաստանի գոյութեան իրաւունքի ժխտումը, գրաւուած տարածաշրջաններուն մէջ հայկական դարաւոր ներկայութեան փաստերու ոչնչացումը, Սիւնիքի սահմանամերձ շրջաններուն մէջ հողատարածքներու իւրացումը Ազրպէյճանի յետ-պատերազմեան հայատեաց քաղաքականութեան ամենօրեայ արտայայտութիւններն են: Անգարայի և Պաքուի կողմէ գործադրուած ճնշումները՝ Զանգեզուրի վրայով Նախիջևանի և Ազրպէյճանի միջև ցամաքային կապի ստեղծման համար նպատակ ունին իրականութիւն դարձնելու անցեալ դարասկիզբի փանթրքական աշխարհաքաղաքական ծրագիրը, որ Հայոց Ցեղասպանութեան և Արևմտահայաստանի հայաթափման գլխաւոր պատճառն էր:

Ազրպէյճաթրքական հայատեացութիւնը չի սահմանափակուիր Կովկասով: Եւրոպայի թէ Միջին Արևելքի հայահոծ համայնքներ ունեցող երկիրներու մէջ արդէն ակտիւացած են փանթրքական Գորշ գայլերու խորհրդանիշի բացայայտ ցուցադրումով հակահայկական բարաբրոսութեան արարքները: Զուգահեռաբար, Ազրպէյճանի պետական քարոզչութիւնը շնականութեան նոր մակարդակի հասցուցած է Հայոց Ցեղասպանութեան ժխտումը՝ զոհը դահիճի վերածելու ճիգին ընդմէջէն:

Այս բոլորը պատճառ են աւելի քան երբեք կենդանի պահելու Հայ Դատի պահանջատիրութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման և արդարահատոյցի յանձնառութեան վերահաստատումով: ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն, յանուն իր ընկերուհիներուն և ընկերներուն, կը յայտարարէ որ Քառասունչորսօրեայ պատերազմի յաջորդած այս ճակագատրական ժամանակներուն անհրաժեշտ է զգաստ ըլլալ Ցեղասպանութեան ուրացման թուրք-ազրպէյճանական վերաշխուժացման ամէն դոյզն արտայայտութեան և հակազդել անոր:

Միաժամանակ, անընդունելի կը գտնենք Հայաստանի ներկայ իշխանութիւններու կողմէ թրքական ուրացման հանդուրժողութեան մթնոլորտ ստեղծելու, Ցեղասպանութեան արդարահատոյցի պահանջատիրութեան գինով հայ-թրքական հաշտեցումը արդարացնելու, տնտեսական մանկամիտ հիմնաւորումներով փանթրքական ծրագրի իրականացման կոչուած Զանգեզուրի վրայով Թուրքիոյ և Ազրպէյճանի միջև հաղորդակցութեան կապի արդարացման կոչուած ամէն փորձ: «Հայ-թրքական հաշտեցման յանձնախումբ»ի թէ Փրոթոքոլներու դէմ Սփիւռքէն արձակուած «Ոչ, հազար անգամ ոչ»ի օրինակով, թրքական ժխտողականութեան առջև ամէն թոյլտւութիւն պիտի դիմադրե՛նք, քաղաքական ի՛նչ ուժ ալ ըլլայ օրուայ իշխանութիւնը:

Կը հասկնանք պետական քաղաքականութեան տրամաբանութիւնն ու հրամայականները: Բայց համոզուած ենք, որ կան կարմիր գիծեր զորս Հայ Դատի պահանջատիրական պայքարը դրած է ցեղասպանութեան յիսուներորդ տարելիցէն ի վեր որ կարելի չէ հատել, ոչ ի խնդիր Թուրքիոյ նկատմամբ «չթշնամանք»ի, ոչ ալ հայ-թուրք յարաբերութիւնները «շտկել»ու համար: Այդ կարմիր գիծերուն քաջ գիտակից ենք ի մասնաւորի Հարաւային Ամերիկայի մէջ, ուր Ուրուկուայ եղաւ աշխարհի մէջ առաջին պետութիւնը, որ օրէնքի ուժով ճանչցաւ Ցեղասպանութիւնը, և մինչև օրս Արժանթինն է միակ երկիրը ուր Ցեղասպանութիւնը ընդունուած է օրէնսդիր, գործադիր և արդարադատական իշխանութիւններու մակարդակով:

Ընդհակառա՛կը, Հայաստանի քաղաքական բոլո՛ր հատուածները պիտի որ ընկալեն Հայ Դատի պահանջատիրութեան կարմիր գիծերու կենսական անհրաժեշտութիւնը՝ Հայաստանի ապագային համար այնքան անհրաժեշտ համահայկական համախոհութեան և հայրենիք-Սփիւռք փոխ-կապակացութեան և համագործակցութեան ռազմավարական հայեցակարգի ստեղծման համար:

Առ այդ, կոչ կ’ուղղենք հայրենաբնակ քաղաքացիական հասարակութեան, քաղաքական շրջանակներուն և երկրի արտաքին յարաբերութիւններու տնօրինման պատկան մարմիններուն վերակենդանացնելու Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցի Համահայկական հռչակագիրը և անո՛ր հիման վրայ դիմագրաւելու պատերազմի հետևանքներու վերացման, գերիներու ազատ արձակման, կորսուած իրաւունքներու վերատիրացման, Արցախի անկախութեան ճանաչման և հայ ժողովուրդի դէմ գործուած ոճիրի արդարահատոյցի իրականացման մարտահրաւէրները:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company