ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մենք գտնվում ենք ֆինանսական համակարգի փլուզման շեմին

12 Մայիս 2021

Նիկոլ Փաշինյանին կա՛մ սխալ են զեկուցել, կա՛մ ինքը տեղյակ չէ, որ արտաքին պարտքը հակում ունի երկիրը բերելու ճգնաժամի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պարտքից պետք չէ վախենալ, եթե անհրաժեշտություն լինի, 1-2 մլրդ էլ պետք է պետությունը պարտք վերցնի, ներդնի ապագայի մեջ։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ եթե արտաքին պարտքը ոչ համաչափ է երկրի տնտեսական աճին և համակարգին, ի վերջո հանգեցնում է պարտքային ճգնաժամի։ «Դա շատ վտանգավոր երևույթ է և երկրի համար ունենում է երկարաժամկետ բացասական հետևանքներ, այսինքն՝ ֆինանսական համակարգի փլուզում, և մենք գտնվում ենք այդ շեմին»,–ասաց նա։

Տնտեսագետը նկատեց, որ պարտքային ճգնաժամը հատուկ է համաշխարհային տնտեսությանը և կոնկրետ երկրների դեպքում հետևանքներ է ունեցել։ «Մենք մոտեցել ենք պարտքային ճգնաժամի շեմին, որովհետև նախ պետական պարտքն արդեն վաղուց հատել է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսի շեմը, բացի դրանից՝ արտաքին պարտքը 2018 թվականից հետո աճել է գրեթե 3,5 անգամ ավելի բարձր տեմպով։ Այսինքն՝ պետական պարտքը այս իշխանության օրոք աճել է շուրջ 40 տոկոսով իսկ երկրի ՀՆԱ–ն ընդամենը 11 տոկոսով»,–ասաց նա։

Տնտեսագետը սա մտահոգիչ համարեց, քանի որ եթե արտաքին պարտքը անհամեմատ արագ է աճում երկրի համախառն ներքին արդյունքից, երկրում շարունակվում է տնտեսական անկումը, հարկային մուտքերն են նվազում, տնտեսությունը հյուծվում է։

«Պարտքն էլ հիմնականում վերցրել են և ծախսել են իրենց ապաշնորհության հետևանքները ծածկելու համար։ Այսինքն՝ տնտեսությունը բերել են ճգնաժամի, չեն կարողացել հարկեր հավաքել, սոցիալական խնդիրներն ավելացել են և որպեսզի կարողանան օրվա սոցիալական խնդիրները լուծել, դիմել են արտաքին պարտքի։ Արտաքին պարտքը միակ այլընտրանքն է մնացել թոշակ, նպաստ վճարելու համար, և եթե այս չափով արտաքին պարտքը չավելացնեին, ուղղակի չէին կարողանալու վճարել սոցիալական կարիքները։ Սա, պատկերավոր ասած, նշանակում է, որ իրենք գողանում են մեր ապագա զարգացման ռեսուրսը, պարտքային բեռը դնում են հաջորդ սերունդների վրա, և վաղը պետք է ռեսուրս ծախսվի, և հանրությունը պետք է փակի այսօրվա ապաշնորհների վերցրածը»,–ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ հնարավոր է, որ այս նույն ապաշնորհ կառավարման ներքո այս իշխանությունները դիմեն միջազգային ֆինանսական կառույցներին պարտք վերցնելու համար և մերժվեն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինէն Պատուիր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը եւ Հայ կաթողիկէ Պէյրութի պատ

08 Մայիս 2026
Ազգային սկզբունքային հարցերու գծով սփի

Տրուած ըլլալով, որ հարցազրոյցը կը զուգադիպէր Լիբանանի մամլոյ եւ մտաւորականներո

08 Մայիս 2026
Ակնարկ. Մրցահարթակի Չվերածուելու Համար

Վարագոյրը իջած է արդէն Երեւանի մէջ Եւրոպական Միութեան գագաթնաժողովներու եւ

08 Մայիս 2026
Նախաձեռնողականություն եւ կամք․ այն ամե

-Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի դիմուները ՄԻՊ Ա․ Մանասյանի դաշտում են,

07 Մայիս 2026
Մաքրոնի Մաքառումները

«Ոչ ոք կրնայ բոլորին անունով ինքնագլուխ գործել, եւ ոչ ոք կրնայ ընդունիլ կանոնն

07 Մայիս 2026
Գոյժ

Ա․Մ․Ն․ Արեւելեան շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն կը գուժէ մահը` վաստակաւոր ըն

07 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company