Թշնամական ուժերը ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան. Իշխան Սաղաթելյան
12 Մայիս 2021
Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգությունը հնարավոր է դարձել բացառապես հայաստանյան ներկա իշխանությունների բացառիկ ապաշնորհության և թուլամորթության հետևանքով։
Թերևս թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով այլևս Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան։
Դիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է և ամբողջությամբ կսատարի հայրենքի պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ։
Հիշեցնում եմ, որ այս իշխանությունների հեռացմանը մնացել է ընդամենը 39 օր, որից հետո կունենանք անվտանգ երկիր և պաշտպանված սահմաններ։
Մինչ այդ պետք է զգոն հսկենք մեր սահմանները։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան
