ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Չեմ բացառում, որ անկումի և իշխանություն պահելու մոլուցքի մեջ սրանք հանձնվողական նոր համաձայնագիր ստորագրեն. Լիլիթ Գալստյան

19 Մայիս 2021

Քանի դեռ կա Նիկոլը և նիկոլականությունը՝ Հայաստանը կանգնելու է պատերազմի և տարածքային կորուստների առջև։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։ «Ավելի շուտ և ճիշտ՝ Նիկոլը Հայաստանի պետականության կորստի առաջնորդն է։ Մեր սպառնալիքը նախ այս իշխանություններն են, հետո՝ արտաքին վտանգները։ Հարձակվում, տարածքներ են խլում կամ նվաստացնում են թուլացած, պարտված երկրներին և հասարակություններին։ Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը, սա փաստ է»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Մոսկվայի օգնության առաջարկին՝ Երևանին և Բաքվին սահմանների գծման հարցում, Լիլիթ Գալստյանն ասաց․«Ռուսաստանը շարունակում է մնալ պատերազմի հանգուցալուծման հիմնական մոդերատորը։ Արցախում նա է խաղաղության երաշխավորը։ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, մեզ միավորում են մի շարք համաձայնագրեր, բայց ամենակարևորը՝ Ռուսաստանը տարածաշրջանային հնաբնակ է և ունի շահեր։ Չմոռանանք, որ ցանկացած երկիր առաջնահերթությամբ նախ իր շահն է հետապնդում։ Եվ եթե Հայաստանն իր ինքնիշխանությունը պաշտպանելու կարողություն կամ ցանկություն չունի, մեր փոխարեն խաղի մեջ են մտնում կարողները»,–ասաց նա։

Լիլիթ Գալստյանը նկատեց, որ ՊՆ-ն այսօրվա հաղորդագրությամբ հաստատում է, որ մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական առաջխաղացումից հետո իրավիճակում փոփոխություն չի եղել։ «Մենք դեռ հայտարարությունների և հորդորների մակարդակում ենք շարունակում մնալ։ Իսկ իրականում անեքսիա է տեղի ունեցել, ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ Պետությունն ինքը չի պաշտպանում իր սահմանը։ Այս օրերին հնչող հայտարարություններում դժվար է հայանպաստ հաստատումներ գտնել»,–ասաց նա և նշեց, որ միայն Ֆրանսիան Ադրբեջանին կտրուկ կոչ արեց դուրս գալ ՀՀ տարածքից։

«Ըստ էության անգամ Սուլիվանի հայտարարության տեքստը նիկոլամերձ շրջանակները «հայանպաստ» էին թարգմանել։ Հստակ է, որ ԽՍՀՄ շրջանում միջազգայնորեն ճանաչված սահմաններ չեն եղել։ Հայաստանի դիվանագիտական և բանակցային հմտություններից, միջազգային իրավունքի և ինստիտուտների հմուտ գործադրումից է կախված, թե սահմանազատումն ու սահմագծումն ինչ ընթացք կստանա։ Ցավոք, այդ հմտությունների սնանկության մեջ համոզվել ենք։ Ճանաչելով այս իշխանությունների դավադիր վարքագիծը, համատարած սուտը, անկարողությունը, չեմ կարող թաքցնել մտավախությունս․ չեմ բացառում, որ անկումի և իշխանություն պահելու մոլուցքի մեջ սրանք հանձնվողական նոր համաձայնագիր ստորագրեն»,–ասաց նա։

Ըստ նրա՝ շատ առարկայական է վտանգը։ «Սյունիքը, Գեղարքունիքը պարզապես հանգրվաններ են, Արցախին հաջորդող հանգրվաններ․․․Մենք կանգնած ենք պետականություն ունենալու և չունենալու իրողության առջև»,–ասաց նա։

Հարցին, թե այս իրավիճակում կարծում եք ընտրությունների գնալը ռիսկայի՞ն է, Լիլիթ Գալստյանը պատասխանեց․«Ընտրությունն այս մոլագարից ազատվելու միակ միջոցն է մնացել։ Ցավոք, պարտությունից հետո 6 երկար ամիսներ սրանք շարունակում են խորացնել երկրի կործանման ընթացքը։ Մեր սահմանները բաց են, երկիրը կորցրել է դիմադրողականությունը։ Վայրկյան առաջ պետք է կասեցնել Հայաստանի վայրէջքը։ Միակ ճանապարհը ընտրությունն է, անգամ ռիսկային պայմաններում։ Այլընտրանք չի մնացել»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company