Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու. Իշխան Սաղաթելյան
20 Մայիս 2021
«Վարչապետի աթոռը ժամանակավոր զբաղեցնող անձը չի կարող սպասարկել Հայաստանի շահերը, հետեւաբար նրա կողմից ստորագրվող փասթաթուղթն էլ չի կարող մեր շահերից բխել»,- նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ստորագրվելիք նոր փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերին է համապատասխանում:
Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ Փաշինյանը չունի լեգիտություն եւ իրավասություն որեւէ փաստաթուղթ ստորագրելու, իսկ եթե դա անում է ճնշումների տակ, ապա թող հեռանա: Սաղթելյանը վստահ է, որ այդ փատաթուղթը ենթադրում է տարածքների զիջում եւ հիշեցնում է, որ Դաշնակցությունը միշտ էր զգուշացնում՝ Փաշինյանն Ալիեւի հետ իր բանավոր պայմանավորվածությունները փորձելու է փաստաթղթավորել:
Որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի աթոռն է զբաղեցնում, դրանում Սաղաթելյանը նաեւ իր մեղքի բաժինն է տեսնում եւ ներողություն խնդրում ժողովրդից:
Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկել է ստորագրել միասնական փաստաթուղթ, որով բոլորը հայտարարում են, որ մինչեւ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը, այս իշխանությունները չպետք է բանակցություն վարեն կամ փաստաթուղթ ստորագրեն: Իշխան Սաղաթելյանը Մարուքյանի այս առաջարկին պատասխանում է իր առաջարկով. բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու:
Մանրամասները՝ տեսանյութում
