ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայոց մայրենին երեկ և այսօր

25 Մայիս 2021

Գրասեղանիս վրա է ընդհանուր կրթության մասին Վրաստանի օրենքը, որի 3-րդ հոդվածի 5-րդ կետը ազդարարում է. «Հանրակրթական դպրոցներում դասավանդման լեզուն վրացերենն է»։ Չգիտեմ՝ ում ինչպես, բայց ինձ` որպես մայրենիի ուսուցչի ու տասնամյակներով տեսչա-մեթոդական աշխատանքների բովով անցածի, այն անամպ երկնակամարում պայթող որոտ է թվացել և ստիպել է լրջորեն խորհել վրաց օրենսդիր և գործադիր իշխանությունների ընդունած ու գործողության մեջ դրված հիշյալ օրենքի շուրջ։ Այսպես` երեկ՝ խորհրդային կարգերի շրջանում, կարգեր, որոնց ստվերոտ կողմերը գոնե ինձ՝ նախկին կոմունիստիս, քաջածանոթ են, նման անսպասելի և «խիզախ» նորույթը կա՛մ վրիպում կորակվեր, կա՛մ կդիտվեր արկածախնդրական ու բուռն վեճերի տեղիք կտար. վերջին հաշվով` Վրաստանը բազմազգ պետություն է, և միջազգային նորմերով երաշխավորված է մայրենի լեզվով ուսանելու և դաստիարակելու այլազգիների իրավունքը։ Սակայն, ո՜վ զարմանք, անցնում են տարիներ, և… «ձայն բարբառոյ յանապատի»… Ճիշտ այնպես, ինչպես սարսափից լռում են երեխաները, երբ դանակը մոտենում է մատաղացուի կոկորդին։

Չնայած որոշ սահմանափակումներին՝ մայրենին՝ մեր կենաց ծառը, խորհուրդների օրոք Ջավախքում շարունակում էր դալար մնալ. գործում էր համակարգված, տեղում և վերևից վերահսկվող ուսումնական գործընթացը, ժողկրթբաժիններն իրենց կից մեթոդկաբինետներով պլանավորված գործունեությամբ մեծապես նպաստում էին սերնդի կրթադաստիարակչական աշխատանքները դպրոցներում բարձր հիմքի վրա դնելուն։ Այսպես` Ախալքալաքի շրջժողկրթբաժինը, որտեղ տողերիս հեղինակը տևական ժամանակ զբաղեցրել է տեսչա-մեթոդական պաշտոններ, տարեկան ստուգում ու քննարկում էր առնվազն տասնհինգ դպրոցի աշխատանք։ Բաժնի և նրա մեթոդկաբինետի անձնակազմերից ու շրջանում իրենց առաջավոր փորձով աչքի ընկած մասնագետներից կազմված ստուգող խումբն այցելում էր նախատեսված մանկավարժական կոլեկտիվ և հիմնականում դասալսումներով ստուգում առարկաների դասավանդման դրվածքը։ Դասից ստացած տպավորությունները նախ քննարկվում էին ուսուցչի հետ և ապա դառնում մանկխորհրդի արտապլանային նիստի քննարկման նյութ։ Բնականաբար (մանավանդ ցածր դասարաններում), կենտրոնում մայրենի լեզուն էր, և առաջինը իրենց տպավորությունների մասին խոսում էին մայրենիի դասավանդումը ստուգողները։ Մայրենիի կարևորությունը առանձնապես ընդգծվում էր, քանզի այն մնացած առարկաների յուրացման բանալին է։

Ուսուցման արդյունավետության բարձրացմանը նպաստում էին պարբերաբար տրվող տեսչական թելադրություններն ու շարադրությունները։ Մեծ դպրոցներում գործում էին հատուկ առարկայական, իսկ փոքրերում` խմբային կամ շրջիկ մեթոդմիավորներ։ Գործին օգնում էր շրջանային «Փարոս» թերթը, որը հատուկ էջ էր տրամադրում դպրոցական կյանքին։ Նրա էջերում հանդես էին գալիս ուսուցիչները, տարածվում էր առաջավոր փորձը։ Տեղում կամ հանրապետության սահմաններից դուրս կազմակերպվում էին վերապատրաստման դասընթացներ, որոնց ժամանակ ուսուցիչները ծանոթանում էին գիտամեթոդական նորույթներին։

Դպրոցական գործը տեղական իշխանության օրգանների գործունեության կարևոր բնագավառն էր: Պարտադիր էր ամենամյա համաշրջանային օգոստոսյան խորհրդակցությունը, որի ընթացքում իշխող օրգանների ներկայացուցիչների ներկայությամբ շրջժողկրթբաժինն ու նրան կից գործող մեթոդկաբինետը հանդես էին գալիս կատարված աշխատանքի մասին յուրատեսակ հաշվետվությամբ, և դրա հիման վրա նախագծվում էին նոր ուսումնական տարվա անելիքները։

Հիշատակվածը միջոցառումների ամբողջական ցանկը չէ, բայց, ափսո՜ս, դրանք երեկ էին։ Ի՞նչ է արվում այսօր, ո՞ւր է այն հոգատարությունը, որ կար մայրենիի հանդեպ։ Նախ, ինչպես հիշատակվեց վերևում, մեր մայրենին՝ հայոց լեզուն, Սահմանադրությամբ մերժվում է որպես դասավանդման լեզու, տարեցտարի կրճատվում են դասաժամերը։ Դասավանդման որակը մնացել է պարապող ուսուցչի խղճին, իհարկե եթե նա մասնագետ է. տեղական ինքնակառավարման մարմինները, նույնիսկ ժողկրթբաժինների ու նրանց մեթոդկաբինետների վերացման պայմաններում, ազատ են և գրեթե պատասխանատու չեն դպրոցի աշխատանքը վերահսկելու «գլխացավանքի» հարցում։ Վերադասը՝ Կրթության նախարարությունը, ի վիճակի չէ հեռվից հետևելու դպրոցի գործերին։ Ռեսուրսկենտրոն կոչված հիմնարկի աշխատանքները զուտ ձևական բնույթ են կրում։

Անռեսուրս ռեսուրսկենտրոնին վերադասը նոր անակնկալ մատուցեց. անկախ դասավանդած առարկայից՝ տարեց ուսուցիչները, սահմանված չափի գումար ստանալով, կարող են դուրս գալ աշխատանքից։

Բնականաբար, առաջարկված գումարը հրապուրիչ է, և շատերն են ցանկանում դուրս գալ։ Հարց է առաջանում՝ ովքեր պետք է փոխարինեն նրանց, չէ՞ որ առանց այդ էլ դպրոցները այս կամ այն առարկայի համապատասխան մասնագետներով ապահովված չեն։ «Միամիտ մի՛ եղեք, -ասում են չար լեզուները, -կա՛ ճանապարհ. կա՛մ դպրոցներն ու դասարանները կկրճատվեն, կա՛մ վերադասը ռեսուրսկենտրոնին օգնության ձեռք կմեկնի իր վրացի մասնագետներով. գլխավորը սայլը տեղից շարժելն է։ Եվ շարժվում է սայլը. մայրենիին հատկացվող ժամաքանակի կրճատումը, դրա և այլ առարկաների հաշվին վրացերենին հատկացվող ժամաքանակը մայրենիի ժամաքանակին հասցնելը դեռ բավական չէին, պետական լեզվով ուսուցումը հնարավոր համարվեց նաև նախադպրոցական փուլում, երբ երեխան իր մայրենի լեզվից ունեցած սակավատարր բառապաշարով ու ինքնաճանաչմամբ չի կայացել որպես իր ազգի ներկայացուցիչ։ Նախավարժանքը գիտություն է և իր օրենքներն ունի. նախադպրոցական հասակում իշխողը մայրենին է, որը չի հանդուրժում ուրիշ ոչ մի լեզու։ Վերջիններիս հերթը կգա միայն ուսուցման հաջորդ օղակում՝ դպրոցում։

Կրթական նոր օրենքը դպրոցներին կից գործող Հոգաբարձուների խորհրդին օժտել է արտակարգ իրավունքներով, ինչը, բնականաբար, ստիպում է վերադասին (այս պարագայում նաև տեղական ինքնակառավարման մարմիններին ու տնօրենությանը) ուշի-ուշով հետևել՝ ովքեր են համալրում Հոգաբարձուների խորհուրդը, որ վերջինս «գլխացավանք» չդառնա վերադասի, տնօրենության և շահագրգիռ այլ մարմինների ու անձանց համար։

Մանկավարժական կոլեկտիվների գործունեության նկատմամբ անմիջական վերահսկողության բացակայության պայմաններում, բնականաբար, նվազում է կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետությունը: Ստեղծված բարոյահոգեբանական լարված իրադրության և անվստահության պայմաններում գրեթե անհնար է բարձրաձայնել հրատապ լուծում պահանջող որևէ խնդիր։ Դպրոցի տնօրենի ամենակարևոր և պատասխանատու պաշտոնն անցնում է վրացերենի ուսուցչին, որը չի տիրապետում հայոց գրական լեզվին, և հայտնի էլ չէ՝ կազմակերպչական ինչ կարողության տեր է։

Գիտամանկավարժական քննադատության չեն դիմանում հրամցվող դասագիրքը, թրենինգային հանդիպումները։

Մի խոսքով` ստիպված ես մտորել` այս ամենը վրացերեն սովորեցնելու նպատակ ունի՞, թե՞ «լիարժեք քաղաքացիներ» պատրաստելու հեռագնա ծրագիր է։ Մի բան անտարակուսելի է` «լապտերով պիտի փնտրենք գրագետների»։

Վաչագան Ռստակյան

«Դրօշակ», թիվ 5 (1651), մայիս, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company