ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե հորդող ներդրումներ կան, թող Քերոբյանն ամեն օր կարմիր ժապավեն կտրի բիզնեսների բացման արարողությանը

25 Մայիս 2021

Սա իներցիոն տնտեսական աճ է, որի հիման վրա չենք կարող խոսել ճգնաժամը հաղթահարելու կամ ներդրումների հոսքի մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի հրապարակած վիճակագրությանը։

Նշենք, որ նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին գրանցվել է 23.2%, իսկ առաջին չորս ամիսներին` 2.6%։

«Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում»,– գրել է Քերոբյանը։

«Այս աճը կանխատեսելի էր, հաշվի առնելով, որ 2020թ. ապրիլն ամբողջությամբ լոքդաունի մեջ էր, բիզնեսը չէր աշխատում, այսինքն՝ զրոյի հետ համեմատելով հիմա կարող ենք ունենալ 23.2% աճ։ Իսկ եթե մենք համեմատենք 2019թ.–ի հետ, ապա պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել, որ համադրելի գներով հնարավոր է նույնիսկ 2021թ. հունվար–ապրիլն ավելի ցածր լինի, քան 2019թ.–ի հունվար–ապրիլը, քանի որ մենք այս տարվա 4 ամիսների հաշվարկով ունենք 5,4% գնաճ։ Այս պահին բացարձակ թվերն ենք գնահատում, հաշվի չենք առնում ապրանքների գները։ 2019թ.–ին, օրինակ՝ շաքարավազը 40%–ով ավելի էժան էր, քան հիմա, բայց եթե մենք շաքարավազի շրջանառությունը պետք է իրար հետ համեմատենք, բնականաբար ճիշտ չի լինի՝ նման տարբեր գների պայմաններում։

Եթե այս ցուցանիշներով փորձում են հանրության մոտ դրական սպասումներ առաջացնել, դա հասկանալի է, բայց շատ կարեւոր է, որ տնտեսական ցուցանիշների պատճառներն ուսումնասիրել։ Մենք այս տեմպը չենք կարողանալու պահել ամբողջ տարվա ընթացքում, անհրաժեշտ է տնտեսական որոշակի բարեփոխումներ, որը թույլ կտա այս աճը երկարաժամկետ ու որակյալ դարձնել»,– ասաց տնտեսագետը։

Տնտեսական ակտիվության աճն ըստ Սուրեն Պարսյանի՝ հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, սակայն դրա հաշվին չենք կարող տնտեսություն պահել։

«Մենք լուրջ խորքային խնդիրներ ունենք, իսկ զուտ տվյալների մանիպուլյացիայով չենք կարող կասեցնել արտագաղթը, որը հասունացել է։

Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն ընտրություններից հետո, ունենալու ենք մեծ արտագաղթ, մարդիկ արդեն նախապատրաստվում են։ Պատահական չէ, որ հունվար–փետրվար ամիսների հաշվարկով, ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի ԱՄՆ–ը աճել է 80%-ով։ Մարդիկ ֆինանսական կամուրջներ են ստեղծում այլ երկիր տեղափոխվելու համար։ Մենք խնդիրներ ունենք, որոնք չեն վերացել։ Սա իներցիոն տնտեսական աճ է, որի հիման վրա չենք կարող խոսել ճգնաժամը հաղթահարելու կամ ներդրումների հոսքի մասին։

Այս ցուցանիշով չենք կարող բոլոր խնդիրները լուծել եւ էյֆորիայի մեջ ընկնել. ակնհայտ է, որ դեռեւս ունենք պահպանված ճգնաժամային միտում, սպառման ծավալների նվազում, բացասական սպասումներ, ինչն արտահերթ ընտրություններն ավելի են խորացրել, մարդիկ իրենց բիզնես նախագծերը սառեցրել են, հաշվի առնելով քաղաքական անորոշությունը»,– ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ նախարարի պաշտոնակատարի հայտարարությունը, թե երկնիշ տնտեսական աճ է լինելու՝ հիմնավորված չէ։

«Պետք է այդ աճն ապահովող ոլորտները նախանշի։ Եթե հույս ունեն, որ հանքարդյունաբերության հաշվին երկնիշ աճ են ապահովելու, ապա կարող եմ ասել, որ դա անիրականանալի է, շինարարության պարագայում եւս չեն կարող խոսել մեծ աճի մասին, քանի որ անշարժ գույքի շուկայում դեռեւս պահպանվում է անորոշություն, անշարժ գույքի գործարքների թիվը կրճատվել է, աշխուժություն չկա։ Իսկ արդյունաբերության մյուս ոլորտները դեռեւս չեն վերականգնվել։ Օրինակ, թեթեւ արդյունաբերության ոլորտում անկում կա նույնիսկ անցյալ տարվա համեմատ։

Առաջին եռամսյակում գյուղատնտեսությունը 1% անկում է գրանցել։ Նախարարի պաշտոնակատարը մինչդեռ հայտարարում է, որ գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, այդքան աջակցությունից հետո 1% անկում է գրանցվե՞լ։ Մնում է հասկանալ, թե այդ աջակցության արդյունավետությունը որքան է եղել, որ այդքան գումար են ծախսել եւ 1% անկում է գրանցվել»,– նշեց Պարսյանը։

Ինչ վերաբերում է հորդող ներդրումներին եւ աշխատատեղերի ավելացմանը, տնտեսագետն ասաց. «Եթե հորդող ներդրումներ կան, թող նախարարի պաշտոնակատարը ամեն օր գնա եւ կարմիր ժապավենները կտրի այս կամ այն բիզնեսների բացման արարողությանը, թող իր այցերով այդ ձեռնարկությունները ցույց տա, թող ինքն ապացուցի, որ նման ներդրումներ կան։ Հուսով եմ, որ հեռուստացույցերի գործարանի բացման նման չեն անելու, որ գնան ժապավենը կտրեն ու մի քանի ամիս անց այդ գործարանը գոյություն չունենա»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company