ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, նորից հպարտ քայլելու ենք մեր հողի վրա․ Իշխան Սաղաթելյան

28 Մայիս 2021

Ես հավատում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ ժառանգորդներն են մայիսի 28-ը կերտած ազգային, արժանապատիվ և հաղթող տեսակի․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արամ Մանուկյանի արձանի մոտ «Հայաստան» դաշինքի կազմակերպած հավաքի ժամանակ։

«Ես հավատում եմ, որ այդ տեսակը մեր երկրում գնալով բացարձակ մեծամասնություն է կազմելու և շատ շուտով այն փոխելու է մեր պետության բարոյական ու քաղաքական մթնոլորտը, կրկին հաղթողի ոգի է ներշնչելու բոլորին, իր տեղն է ցույց տալու թշնամուն և ապահովելու է մեր երկրի նոր վերածնունդը»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը շնորհավորեց Մայիսի 28-ի առիթով և մաղթեց հավատի նորոգում, նորանոր ու մեծ հաղթանակներ, և ասաց, որ հավատում է այդ հաղթանակներին:

«Կեցցե՛ն ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները։ Կեցցե՛Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական հայությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ 103 տարի առաջ այս օրը, դարեր տևած դադարից հետո, համատարած խավարի, հուսահատության մեջ հույսի շող փայլատակեց․ Ցեղասպանությունից փրկված, որբերով լցված, կոտրված ժողովուրդը ուղղեց իր մեջը, ելավ գոյապայքարի և ոչ միայն ապրեց, ոչ միայն փրկվեց, այլև պետություն ստեղծեց։

«Առաջին Հանրապետությունը եղավ կառավարման համակարգում բարոյականության նորմերի հաստատողը. երբ պատերազմի դաշտում զոհվում էին վարչապետերի զավակները, երբ պատգամավորի բացակայությունն օրենքով հարգելի էր միայն, եթե նա այդ օրերին գտնվել է ռազմի դաշտում: Երբ ավերակների, պատերազմի, գաղթականության այդ պայմաններում կառավարությունը հիմնում էր համալսարան, ազգային գրադարան, բացում թանգարաններ։ Երբ մեր հանրապետությունը դառնում էր աշխարհում առաջին երկրներից մեկը, ուր կինն ուներ ընտրելու և ընտրվելու իրավունք, երբ կազմավորվում էր բանակը, հայացվում Հայաստանը: Երբ նախարար ու շարքային երկաթուղային, ուսուցիչ ու գեներալ ապրում էին հավասար պայմաններում»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ մեկ դար առաջ աշխարհն ավելի բարի չէր, մեկ դար առաջ թշնամին պակաս նենգ չէր, մեկ դար առաջ հայ ժողովուրդը պակաս հերոսական չէր, բայց ուրիշ էին պետության ղեկավարները, ուրիշ էր պետականության և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ 70 տարի անց մեր պետությունը վերանկախացավ, հայ ժողովրդի նոր՝ փայլուն սերունդը ևս մեկ քար դրեց հիմնադիր այրերի ժառանգության վրա և մեր ժողովուրդն էլ ավելի մոտեցավ իր ազգային երազանքին։

«Իսկ այսօր, մեր ժողովրդի երազանքները կործանողները, մեր պետությունը ոչնչացման երզրին հասցնողը, իրեն պետության ղեկավար հորջորջողը համարձակվում է մեղադրել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Դրոյին, Նժդեհին հողեր հանձնելու, հայրենիքը չսիրելու, այն չպաշտպանելու, դավաճանության մեջ։ Համարձակվում է մեղադրել մարդկանց, ովքեր մոխիրների վրա պետություն ստեղծեցին։ Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմնադիր այրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին դասալքության և դավաճանության համար, այսօր ոչնչացնում են մեր բոլոր ձեռքբերումները, սպանում են ապրելու մեր հույսը, խոսելով խաղաղությունից՝ կապիտուլյացիա են պարտադրում մեզ, խոսելով ապագայից՝ փորձում են ոչնչացնել հայ ժողովրդի ապագան։ Փորձում են սպանել մեզ և մեր երազանքները»,-փաստեց Իշխան Սաղաթելյանը։

Նա, սակայն, հավատացրեց, որ, հակառակ թշնամական ծրագրին, հայ ազգը չի մահացել։

«Ինչպես սեպտեմբերի 27-ին, կանգնած այս նույն արձանի դիմաց մենք երդվեցինք պաշտպանել հայրենիքը և մեկնեցինք սահման, այնպես էլ այսօր, կանգնած նվիրյալ հայ, Հանրապետության հիմնադիր Արամի արձանի դիմաց և նայելով մեր ժողովրդին, խոստանում ենք՝ ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, նորից հպարտ քայլելու ենք մեր հողի վրա, ապրելու ենք և կերտելու նրանց երազանքների հայրենիքը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հիմնավորեց՝ որովհետև մենք Արամի, Դրոյի ժառանգներն ենք, որովհետև մենք հայ ազգն ենք, որը եղել է, կա և դեռ պետք է շատանա։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/GoduFysu4us

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company