ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե 30%-ը զիջենք, վաղը Սևանն էլ չենք պահի, Երևանն էլ․ Արտաշես Մխիթարյան

30 Մայիս 2021

Նիկոլ Փաշինյանն իր բացթողումները, դավաճանական վարքն արդարացնելու համար ամեն ինչ կարող է ասել․ ի՞նչ է նշանակում՝ սարի վրա տարվա կեսը ձյուն է․ նա չի՞ հասկանում, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ են, որոնց կորուստը կբերի նաև այլ տարածքների կորստի։ Դասալիքը, վախկոտը, դավաճանը այլ կերպ չէր կարող արտահայտվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կամավորական շարժում» ՀԿ-ի խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։

«Նա չի հասկանում, որ կարևոր ու անկարևոր տարածքներ չկան։ Մենք ազգաբնակչության անվտանգությունն ենք ապահովում, ոչ թե ինչ-որ ամայի տարածքներ․ հենց այդ ամայի տարածքները պահպանելով՝ պահպանում ենք մեր պետության անվտանգությունը։ Մենք իզու՞ր էինք պաշտպանում Օմարը, իզու՞ր ենք պաշտպանում Գյամիշը․ եթե Գյամիշը չպահենք, կկորցնենք Մարտակերտը։ Նա չի հասկանում՝ ինչ է ասում»,-ասաց Մխիթարյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանն այդ հայտարարությամբ նաև փորձում է հաճոյանալ զինծառայողների ծնողներին․ «Այդպես է անում, որ հետո ծնողներն ասեն՝ «տարվա 6 ամիսը ձյուն է այդ տարածքում, ինչո՞ւ եք մեր երեխային տանում այնտեղ՝ դիրք պահելու»։ Նա շատ անելանելի վիճակում է, գիտի, որ չի վերարտադրվելու, ու նման քայլեր է անում»,-ասաց Մխիթարյանը՝ ընդգծելով, թե Փաշինյանն ինչքան էլ հոխորտա, միևնույն է՝ նույն կապիտուլյանտն է։

«Նա ընդհանրապես ռազմավարական մտածողություն չունի, չի հասկանում՝ ինչ է ռազմավարությունը, ինչ է մարտավարությունը, չի կարողանում տարբերվել։ Իրեն հորջորջում է «գերագույն հրամանատար», բայց ոչինչ չգիտի»,-ասաց պահեստազորի գնդապետը՝ նշելով նաև, թե անհրաժեշտ է դիտարկել նաև իշխանության վերջին 3 տարվա գործելակերպը։

«Երեք տարի առաջ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե իշխանափոխությունն ավելի մեծ արժեք էր, քան Արցախյան ազատամարտը, Աննա Հակոբյանը հայտարարեց, թե զենքը պետք է զարդի վերածել, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, այդ ժամանակ սկսեցին քայքայել ամեն ինչ՝ նախապատրաստելով այսօրվան։ Հիմա էլ կասեն, թե այս պատերազմին 5000 տղաներն էլ հանուն ոչնչի զոհվեցին»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ մասին մտածող մարդը երբևէ չէր լինի այս իշխանության թիմում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե «Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք անի», Մխիթարյանն ասաց․

«30 տոկոս է, թե 1 տոկոս, հայրենիք է, իսկ հայրենիքի ամեն թիզ հող նվիական է, և չպետք է վարանել նույնիսկ պատերազմ սկսել։ Ես չեմ ասում՝ հենց այսօր պատերազմ սկսենք, որովհետև 3 տարիների ընթացքում իր արած ավերի պատճառով չենք կարողանա դիմակայել, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Պետք է ոչ թե վախվորած ասենք՝ չենք սկսի պատերազմ, այլ ամեն ինչ անենք, որ գործը դրան չհասնի, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ 1 մետրի համար պետք է կռիվ տալ, դա հայրենիքի կորուստ է նշանակում։ Եթե մենք 30 տոկոսը զիջենք, վաղը Սևանն էլ չենք կարողանա պահել, Երևանն էլ չենք կարողանա պահել, և կկորցնենք ընդհանրապես ամեն ինչ»,-ասաց Մխիթարյանը։

Դիտարկմանը, թե 2 շաբաթից ավելի է՝ ադրբեջանական զորքը ՀՀ սուվերեն տարածքում է, և հարցին՝ ինչու՞ ենք մենք մեր տարածքում բանակցում նրանց հետ, պահեստազորի գնդապետն արձագանքեց, որ դա ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության թուլամորթության, վախկոտության, դավաճանական կեցվածքի հետևանքն է։

«Եթե հրաման են տալիս չկրակել, ապա նրանք այդպես մետր-մետր առաջ կգան։ Ես մեղադրում եմ նաև ռազմական ղեկավարությանը։ Նիկոլի չափ դավաճանական կեցվածք է ընդունել նաև ՊՆ-ն, միայն հայտարարություններով չէ, ոչ թե խոսել, այլ գործել է պետք»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։

Հեղինակ Մարիամ Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company