ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանը ձորն է գլորում Հայոց պետականությունը․ Արթուր Խաչատրյան

30 Մայիս 2021

Անվտանգության, Հայոց պետականության, հայ ազգի գոյության հարցը առաջնային է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ներկայիս իրավիճակին։

«Եթե գերագույն գլխավոր ազգադավը հայտարարում է, որ ինչ կապ ունի, թե սահմանը Ջերմուկում որտեղով պետք է անցնի, ապա թուրքերն էլ դրանից կօգտվեն և առաջ կգան։ Առավել անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի պահվածքը միջազգային գործընկերների հետ։ Ինքը հայտարարում է, որ Սև լճի 30 տոկոսի համար հո կռիվ չենք անելու, հայտարարում է, թե ի՞նչ կարևոր է, թե սահմանը որտեղով է անցնելու, հրաման է տալիս Զինված ուժերին չկասեցնել ադրբեջանական հրոսակախմբերի ներթափանցումը, բայց միևնույն ժամանակ ասում է՝ ՀԱՊԿ, արի խորհրդակցենք, իսկ հետո ասում է՝ թող ռուսական կամ ԵԱՀԿ խմբի անդամ մյուս երկրների Զինված ուժերը գան պահեն մեր անվտանգությունը։ Եթե դու ինքդ չես պաշտպանում քո հայրենիքը, սահմանները, եթե քեզ համար միևնույնն է, թե սահմանը որտեղով պետք է անցնի, ինչո՞ւ պետք է այլ երկրներ գան և քո անվտանգությունն ապահովեն»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ այս ամենի լուծումը տեսնում է ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեջ։ «Ինձ մոտ արդեն այն խորը համոզմունքն է, որ այս ազգադավը, ապիկարը հատուկ նման ուղերձներ է հղում, որպեսզի վաղը, մյուս օրը խուսափի քրեական հետապնդումից անմեղսունակության հիմքով, որովհետև որևէ բանական մարդ նման արտահայտություններ չէր անի»,– ասաց նա։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ձորն է գլորում Հայոց պետականությունը։ «Պետք է իրեն հեռացնել, պետք է ժողովրդի մեջ հույս ներշնչել, որ ի վերջո այս անդունդից դուրս ենք գալու, պետք է քրտնաջան աշխատել, վերականգնել մեր տնտեսությունը, վերականգնել մեր բանակը, վերականգնել մեր հարաբերությունները մեր բոլոր դաշնակիցների հետ, քանի որ նա սա հաջողացրեց բոլորի հետ մեզ թշնամացնել»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական արդյունքներն ավելի վատն էին, քան թե 2020 թվականի առաջին եռամսյակինը: 2020 թ. միջին գներով մեր ՀՆԱ–ն 3,3 տոկոսով նվազել է։ «Թող Վահան Քերոբյանը ծաղրածուություն չանի և չասի, թե մեր տնտեսական ակտիվությունը բարձրացել է, ներդրումները հորդում են, երկիրը դարձել է շինհրապարակ։ Լափամանի շուրջ հավաքվել է ազգադավ, ապիկար ինչ–որ մի հանցախումբ և փորձում է բզկտել երկիրը հեռանալուց առաջ։ Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքն է իրենց մոտ գործում»,– ասաց նա։

ՀՅԴ ԳՄ անդամը նկատեց, որ նախ մենք Արցախում զիջեցինք էական գյուղատնտեսական ռեսուրսներ, Հայաստանի հացահատիկի 20–25 տոկոսը գալիս էր Արցախից, հիմա էլ կորցրեցինք արոտավայրեր սահմանամերձ գյուղում և այդ ամեն ինչը չի կարող գյուղատնտեսության վրա բացասական չազդել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company