ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

«Մենք ներազգային պառակտուածութեան, թշնամանքի աստիճանի ենք հասել․ դրա գլխաւոր և միակ պատասխանատուն վարչապետի աթոռը զբաղեցնող խելագարն է»․Իշխան Սաղաթելեան

02 Հունիս 2021

«Հորիզոն»-ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը հարցազրոյց է անցկացրել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ։

Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորև։

– Իշխանութեան ապազգային վարքագծի ու դիւանագիտական բնագաւառում արձանագրուած ահաւոր սխալների և թերացումների պատճառով պետութիւնն այսօր կանգնած է գահավէժ փլուզման առջև։ «Հայաստան» դաշինքն անցնող օրերին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Այսօր հրատապ հարց է դարձել երկրի սահմանների անվտանգութիւնը։ Ի՞նչ է նախատեսում դաշինքի նախընտրական ծրագիրն այս ուղղութեամբ։

– Առաջին հերթին պէտք է ձեռնամուխ լինենք մեր երկրի սահմանների պաշտպանութեան ու անվտանգութեան խնդիրների լուծմանը։ Այսօր դա ամենակարևոր խնդիրներից մէկն է։ Եթէ նկատել ենք, այս օրերին մեր վիճակն այնքան է վատացել, որ այլևս չենք խօսում Արցախից։ Հայաստանում այսօր արդէն օրակարգ է դարձել Հայաստանի սահմանների պաշտպանութիւնը։ Անշուշտ, մենք երբեք չենք մոռանալու Արցախը, Արցախի խնդիրները։ Արցախի ու Հայաստանի խնդիրները նոյնն են։ Մեր գլխաւոր օրակարգը մեր երկրի սահմանների պաշտպանութիւնն է։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին վերակազմաւորել և վերազինել բանակը։

Բանակի այսօրուայ խնդիրների գլխաւոր պատճառը քաղաքական ղեկավարութեան անկարողութիւնն է, տկարութիւնը, որը հետևողականօրէն բանակը հասցրեց այս վիճակին։ Խայտառակ յայտարարութիւնից յետոյ անցել է 6 ամիս, և մեր երկրի սահմանների, նոր դիրքերի պաշտպանութեան, կահաւորման ուղղութեամբ որևէ քայլ չի կատարուել։ Այսօր ՀՀ Զինուած ուժերի Գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալը յստակ յայտարարեց՝ և՛ ֆինանսական հատկացումներն են կրճառուել, և՛ ժամանակին բազմիցս դիմել են կառավարութեանը, բայց այդ հարցերը չեն լուծուել։ Ստեղծուած իրավիճակում մեր գլխաւոր խնդիրն է՝ հեռացնել այս չարիքի կառավարութեանը, ձեռնամուխ լինել մեր երկրի անվտանգութեանը և սահմանների պաշտպանութեանը։ Մեր բանակը կարելի է շատ արագ վերակազմակերպել։

– Մայիսի 29-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ Ձեր ելոյթի ընթացքում նշեցիք, որ վերականգնուելու է սփիւռքի վստահութիւնը։ Ինչպէ՞ս պէտք է վերականգնել այս վստահութիւնը, ինչպե՞ս ներգրաւել սփիւռքահայութեանը պետութեան կառուցման գործում։

– Մենք դրա փորձառութիւնն ունենք։ 1998 թուականին, երբ Ռոբերտ Քոչարեանը եկաւ իշխանութեան, և այդ իշխանութեանը մաս էր կազմում նաև «Դաշնակցութիւնը», միանգամից փոխուեց սփիւռքի նկատմամբ մայր հայրենիքի վերաբերմունքը, և Հայաստան-սփիւռք յարաբերութիւններն ամբողջութեամբ տեղափոխուեցին նոր օրակարգ, նոր որակի յարաբերութիւններ ստեղծուեցին։

Ցաւօք, այս օրերին ՀՀ-ի ներքին իրավիճակով պայմանաւորուած՝ տագնապի մէջ է նաև սփիւռքը, սփիւռքի վստահութիւնը՝ դէպի հայրենիք։ Վերջին դէպքերից մէկն էլ այն էր, որ համահակյական հիմնադրամի միջոցների ոչ կանոնադրային նպատակների օգտագործումն էր, երբ ամբողջ հայութիւնը պատերազմի օրերին աննախադէպ ծաւալի հանգանակութիւն արեց, յետոյ այդ գումարն օգտագործուեց ոչ կանոնադրային նպատակով ու բիւջէ փոխանցուեց։ Սրանք հարցեր են, որոնք խորացնում են անվստահութիւնը Հայաստանի նկատմամբ։

Մեր նախընտրական ծրագրում մենք առաջարկութիւններով, ծրագրերով ենք հանդէս եկել, օրինակ՝ վերացնել երկքաղաքացիների մասնակցութեան արգելքը երկրի կառավարման գործում։ Օրինակ՝ այսօր ԱԺ պատգամաւորի թեկնածու, կամ վաղը՝ Կառավարութեան անդամ չենք կարող առաջադրել երկքաղաքացիութիւն ունեցող քաղաքացուն, քանի որ օրէնքի սահմանափակում կայ։ Մենք փորձելու ենք գտնել ձևեր, եղանակներ, որ մեր սփիւռքահայ քոյրերն ու եղբայրները, որոնք լաւ մասնագէտներ են ու կարող են ծառայել իրենց հայրենիքին, ներգրաւուեն այդ աշխատանքներում։

Մեր ընդհանուր հայեցակարգը հետևեալն է՝ Հայաստանը կարող է դարձնել ուժեղ՝ հայ ժողովրդի համազգային ներուժը համախմբելու ճանապարհով։ Սփիւռքը կարող է լինել ուժեղ, կայուն, զարգացող, հայապահպանութիւնը կարող ենք շարունակել սփիւռքում՝ ուժեղ հայրենիք ունենալու և սերտ համագործակցելու միջոցով։

– Հայաստանում այս իշխանութեան տարած բացասական գործունէութեան պատճառով ներազգային պառակտուածութիւնը բևեռացրել է հասարակութեանը։ Ինչպէ՞ս կարելի է վերականգնելև ստեղծել համերաշխութեան կենսական մթնոլորտը։

– Առաջին հերթին՝ հարկաւոր է վերջ տալ այս ատելութեան քարոզին, հասարակութեանը սևերի-սպիտակների, յեղափոխականների-հակայեղափոխականների բաժանելը։ Մենք շատ յստակ յայտարարել ենք՝ այն մարդիկ, որոնք այս աղէտի, ողբերգութեան համար մեղաւոր են, պէտք է պատասխան տան, և դա պէտք է լինի հրապարակային արդարադատութիւն միջոցով։ Բայց, մենք չենք պատրաստւում երկիրը նորից անցեալի մէջ մխրճել ու կրկին այս ատելութեան ճանապարհով երկիրը տանել։

Պէտք է վերջ տրուի այս ամէնին։ Պէտք է նայենք երաշխաւորուած ապագային։ Մենք պարտաւոր ենք ՀՀ-ում ստեղծել նոր որակի իշխանութիւն, ստեղծել ազգային պետութիւն, որը տէր կը կանգնի հայ ժողովրդին, պետութեան շահերին, Հայաստանը կը դարձնի բարեկեցիկ երկիր, ապրելու երկիր։ Մենք ներազգային պառակտուածութեան, թշնամանքի աստիճանի ենք հասել․ դրա գլխավոր և միակ պատասխանատուն վարչապետի աթոռը զբաղեցնող խելագարն է, որը երեք տարի կայուն ատելութեան քարոզ է իրականացնում մեր երկրում։ Նոյնիսկ այս օրերին էլ իր ամբողջ ընտրարշաւը կառուցում է ատելութեան, չարութեան շուրջ։ Բայց, մեր ժողովուրդը արդէն զզուել ու յոգնել է այս մարդու պահուածքից։ Վստա՛հ եղէք՝ այս իշխանութեանը մնացել է ընդամէնը քսան օր։

Մանրամասնութիւնները տեսանիւթում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայկական իրավական կենտրոնի» հայտարարո

Հայ դատի համակարգում գոչծող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավակ

15 Հունվար 2026
Ակնարկ. Դէպի Երկրորդ Փուլ. Առկախումներ

Պէյրութի վարչապետարանին մէջ կայացած Հնգեակի (Սէուտական Արաբիոյ, Միացեալ Նահանգ

15 Հունվար 2026
Կյանքի ու հայրենիքի մարդը. տեղի ունեցա

Հունվարի 14-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի

15 Հունվար 2026
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company