ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանության ապազգային խմբակը շարունակում է մնալ մեր ընդհանուր գոյատևման, անվտանգության թիվ մեկ սպառնալիքը

03 Հունիս 2021

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսական վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է: Միևնույն ժամանակ, նույնքան մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսությունը, կարծես, մոռացության է մատնվել:

Տպավորություն է, որ տնտեսության մասին հիշում են միայն կառավարության նիստերին, մեկ-մեկ էլ՝ գրառումներով, որոնք միայն ծաղրի են արժանանում, և որոնք լուրջ քննարկման առարկա դարձնելն անիմաստ է: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը համակարծիք է, բայց նշում է, որ տնտեսությունը միայն հիմա չէ, որ մոռացության է մատնվել:

«Տնտեսության մասին մոռանալն անթույլատրելի է հատկապես ճգնաժամային իրավիճակում, որովհետև այդ պարագայում կայուն զարգացման ցանկացած հիմք պայմանավորված է լինում երկրի տնտեսությամբ, և այդ տեսանկյունից կարևոր է սեփական տնտեսական ներուժի գործադրումը: Այն, ինչ անում է այս ապիկար խմբակը, ճիշտ հակառակն է: Իրենց չի հետաքրքրում նաև սեփական ներուժի գործադրմամբ արդյունքի ստեղծումը, որովհետև այս խմբակը գիտի, որ իր, այսպես ասած, կառավարումը երկարաժամկետ չէ: Երկրորդ՝ ձախողումները ծածկելու ձևը գտել են, այն է՝ պետական պարտքի մեծացում: Պայմաններ ստեղծելու, այդ պայմաններով երկրի սոցիալ-տնտեսական կոլապսը կասեցնելու ու նաև հետագա զարգացման համար հիմքեր դնելու փոխարեն գողանում են ապագա սերնդից, գողանում են մեր ապագայից: Գողանում են բառի բուն իմաստով, որովհետև գերծանրաբեռնում են մեր պարտքային բեռը: Այս պայմաններում, եթե անգամ ապագայում զարգացման հնարավորություններ լինեն, միևնույնն է, ստիպված ենք լինելու դրա մի մասը վճարել այսօրվա ապաշնորհների ձախողումները ծածկելու համար: Իրենք ոչ միայն անցած երեք տարիներին են ձախողել բոլոր ոլորտները, այլև ձախողում են հիմա՝ ամեն օր, ամեն ժամ: Բացի այդ, խլում ու գողանում են նաև մեր ապագա զարգացման հնարավորությունները»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Թադևոս Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձ է կատարվել նաև գնումների ոլորտին, որտեղ, ըստ Հաշվեքննիչ պալատի, արձանագրվել են տասնյակ անհամապատասխանություններ: Բացի նրանից, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել, նաև մեկ անձից կատարվող գնումների աճ է արձանագրվել: Կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձից գնման ձևով: «Սա վկայում է առնվազն գնումների գործընթացի կազմակերպման այնպիսի նախադրյալների մասին, որոնց թվում նաև համատարած թալանն է: Թեպետ այսօրվա իշխանություններն իրենց «սրբերի» տեղ են դնում, միևնույն է, այդ նախադրյալները կան, և դրանք ակներև են: Համոզված եմ՝ հետագայում, երբ, ի վերջո, այս ապազգային խմբակը կզրկվի իշխանական լծակներից, հաջորդ իշխանությունները պետք է անդրադառնան այս ամենին: Մենք խոսում ենք ոչ թե փոքր միջոցների, այլ պետական գնումների մասին: Ի դեպ, մեկ անձից գնումների ահռելի աճը երևում է նաև պարզ, ընդհանուր վիճակագրության դիտարկմամբ, ինչը ևս վկայում է այն մասին, որ այստեղ, մեղմ ասած, մի բան այն չէ: Մեկ անձից գնումը կոռուպցիոն ամենաբարձր ռիսկեր ունեցող պետական գնման եղանակն է, և օրենքով այն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի:

Օգտվելով, իհարկե, սողանցքներից, օրենքում գրված այդ «բացառիկ դեպքը» դարձրել են օրինաչափություն: Այսինքն, մրցակցային գնումները, թափանցիկ ընթացակարգերը նահանջում են, բայց ագրեսիվ կերպով ավելացնում են մեկ անձից կատարվող գնումները: Ինչո՞ւ: Հարցը երկու պատասխան ունի. կա՛մ մեկ անձից գնման ձևով սնել են իրենց մերձավոր շրջանակների բիզնեսները և ունեցել նաև չթույլատրված որոշակի եկամուտների աճ, կա՛մ այնքան ապաշնորհ են եղել, որ չեն կարողացել ապահովել մրցակցային՝ մի քիչ ավելի բարդ ընթացակարգերն, ու գնացել են հեշտ ճանապարհով: Ես հակված եմ առաջին տարբերակին: Հաշվեքննիչ պալատի՝ վերջին փուլում արված այդ ուսումնասիրությունների արդյունքներն ընդամենը նոր ծաղիկներ են: Այդ ոլորտը մանրամասն պետք է ուսումնասիրվի հատկապես վերջին 3 տարվա կտրվածքով»,ասաց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, երեք տարվա ընթացքում այս իշխանությունն աչքի է ընկել նաև պատասխանատվության տոտալ բացակայությամբ:«Ի սկզբանե հասկանում էին, որ իրենք անկարող ապիկարների թիմ են, և իրենց հիմնական ձեռքբերումը քայլելն էր: Դա հասկանալով՝ իրենց պոպուլիստական վարքագծով ի սկզբանե իրենց իշխանության հիմքում դրեցին անպատասխանատվությունը: Ամեն ինչի հիմքում դրեցին պոպուլիզմը՝ հայտարարելով, թե «լավ կլինի», «երջանիկ կլինեք», «հպարտ կլինեք» և այլն: Ու երբ ձախողումները մեկը մյուսի հետևից առարկայական դարձան, սկսեցին փուլ առ փուլ մեղավորներ նշանակել: Սկզբում, իհարկե, նախկիններն էին, հետո արդեն թիրախավորեցին պետական համակարգն ու ինստիտուտները:Մի շարք չինովնիկների պիտակավորեցին՝ որակելով որպես սուրճ խմողներ ու շարիկ գլորողներ: Հետո ԱԺ-ն էր մեղավոր, հետո դատական համակարգը, հետո մեղավոր դարձավ covid19-ը: «Աղքատությունն իրենց գլխում ունենալու» մեջ մեղադրեցին անապահով քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք իրենց ձեռքերի վրա էին նրանց իշխանության բերել: Ու արդեն իսկ սոցիալական խորացող ճգնաժամի վրա մեծ ազդեցություն ունեցան նաև պատերազմի հետևանքները, երբ բացի մարդկային, տարածքային կորուստներից, անտուն մնացած ու հաշմանդամություն ձեռքբերած մեր հայրենակիցներից, փաստացի կորցրինք նաև մեր տնտեսական ներուժի էական մասը՝ նաև հողերի, ջրային, հանքահումքային ռեսուրսների տեսքով»,-ասաց մեր զրուցակիցը:

Թ. Ավետիսյանի դիտարկմամբ, այս ամբողջի հիմնական պատասխանատուն ու մեղավորը միայն տհաս լինելու դեպքում կարող է շարունակել խոսել: «Ես այս խմբակի իշխանության առաջին իսկ օրվանից եմ համոզված եղել, որ մենք գործ ունենք տհաս ու ապազգային խմբակի հետ, ինչի դրսևորումները մենք շատ ենք տեսել: Հիմա էլ արդեն ցայտնոտի մեջ են. իրենց ստի, կեղծիքի, չիրականացված խոստումների այդ ամբողջ շղթայում խճճվել են: Այս իրավիճակը բերեց նրան, որ մեղավորների շրջանակն արդեն հասել է իրենց տուն: «Իսկանդերի» օրինակը հիշենք, երբ մեղավոր էր սխալ զեկուցողը, շուտով «մատաղ կանի» նաև էկոնոմիկայի նախարարին, եթե, իհարկե, մինչ այդ հասցնի վարչապետ մնալ: Մեծ հաշվով, մեղավորների շրջանակը իրենց՝ այդ ձախողակների խմբակ է մտել, և երբ ընտրություններից հետո կքշվեն իրենց իշխանական աթոռներից, սկսելու են իրար ուտել: Այդ ժամանակ կգործադրվի ինքնաոչնչացման անդառնալի մեխանիզմը: Այդ խմբակի համար ապագա կանխատեսումն է սա՝ ինքնաոչնչացման և ինքնակերության գործընթաց, որն իր ավարտին կհասնի մոտ ապագայում, երբ կզրկվեն իրենց քաղաքական ու իշխանական լծակներից: Բայց ամենավատն այն է, որ այս խմբակն իր վարքագծով այնպիսի անդառնալի հետևանքների է հանգեցրել, որ մեր ժողովուրդը դեռ երկար ժամանակ է հիշելու այս 3 տարվա սև էջը: Դրա հետևանքները մենք դեռ երկար ժամանակ ենք փորձելու վերացնել: Երկար ժամանակ է պետք վերականգնվելու ու նաև արդեն այսօր առկա գոյատևման խնդիրները լուծելու համար»,նշեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետի խոսքով՝ բոլոր ոլորտներում ողջ խորությամբ համատարած ճգնաժամ ունենք. «Այս ամենը հանգեցրեց նաև նրան, որ այսօր ունենք անվտանգային խնդիրներ, աշխարհաքաղաքական այնպիսի ռիսկեր ու անկայունություն, որը ոչ թե լավ ապրելուն, տնտեսական զարգացմանը կամ աղքատության կրճատմանն է խանգարում, այլ սպառնալիք է մեր գոյատևման համար: Մեր երկիրն ու ժողովուրդը գոյության սպառնալիքի տակ են: Այս ապազգային խմբակն ամեն ինչ արեց հանրային կյանքի բոլոր ոլորտներին առավելագույն հարվածներ հասցնելու համար, այդ թվում՝ անդառնալի հարվածներ: Այո, այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն այսօվա իշխանական ապազգային խմբակն է, բայց ոչ միայն պատասխանատուն ու մեղավորն է, այլև թիվ մեկ սպառնալիքը: Իշխանության ապազգային խմբակը շարունակում է մեր ընդհանուր գոյատևման, անվտանգության թիվ մեկ սպառնալիքը մնալ»:

Աննա Բադալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company