ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ռազմադաշտում վիրավորում ստացած, մահին հաղթած բժիշկը վիրահատվել է և դարձյալ հաղթել

08 Հունիս 2021

Բժիշկ Հայկազ Հարությունյանը արցախյան վերջին պատերազմին մասնակցել է ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից։ Մինչև ռազմադաշտ մեկնելը նա «NCID-Nork / Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-Նորք» ԲԿ-ում պայքար էր մղում կորոնավիրուսի դեմ։Իմանալով պատերազմական գործողությունների մասին՝ բժիշկն անվարան մեկնել է Արցախ՝ հասկանալով, որ այնտեղ իր կարիքն ավելի շատ են զգում։

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Հայկազ Հարությունյանն իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել Հադրութի հոսպիտալում, հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ը եղել է Եղիկներում՝ առաջնագծում՝ իր բաժին պայքարը մղելով որպես զինվոր ու բժիշկ։ Թեև պատերազմի ընթացքում բժիշկը վիրավորում է ստացել, բայց համառորեն շարունակել է պայքարը՝ չլքելով տղաներին ու սիրելի Արցախը։

Հոկտեմբերի 31-ին մարտական գործողությունների ընթացքում ականանետի պայթյունի հետևանքով Հայկազը վիրավորում է ստացել ճակատի ու մեջքի հատվածներում, իսկ Հայկազի ընկերները՝ Կիմը և Մայիսը զոհվել են։

«Այդ օրը զոհվեց 25-ամյա ընկերս՝ Կիմը։ Մենք կորցրինք նաև իրենց վաշտի հրամանատարին՝ Մայիսին։ Կարծես ամբողջ վաշտը գլխատված լիներ․․․ Կիմի ու Մայիսի պակասը այդպես էլ չվերականգնվեց։ Այս օրը ես և Կիմը փորձում էինք բուժկետ կառուցել, որտեղ պետք է փորձեինք օգնել վիրավորներին։ Կիմն ապագա ատամնաբույժ էր և հարկ եղած պահին նա ևս պատրաստ էր բժշկական օգնություն ցուցաբերել տղաներին։ Բայց ականանետի մի հարված․․․ և բեկորները խոցեցին Կիմին ու Մայիսին, խոցեցին նաև իմ գլուխը։Կարճ ժամանակով գիտակցությունս կորցնելուց հետո ես սթափվեցի, փորձեցի օգնույթուն ցույց տալ տղաներին, բայց արդեն ուշ էր․ ես այլևս չէի կարող նրանց օգնել», — MegaNews-ի թղթակցի հետ զրույցում հիշելով պատերազմական դժնդակ օրերը՝ պատմում է բժիշկը։

Նա ինքն իր վերքերը վիրակապել է ու շարունակել պայքարը։ Որքան էլ սպայական կազմը և մարտական ընկերները Հայկազին հորդորել են իջնել դիրքերից, նա հրաժարվել է՝ պնդելով՝ տղաներին միայնակ չի թողնի, չէ՞ որ յուրաքանչյուր պահի տղաները կարող էին բժշկական օգնության կարիք ունենալ։

Բժիշկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Արցախից Երևան վերադառալուց հետո՝ մի քանի օր անց, ընդհանուր հետազոտություն չանցած՝ հերթապահության է անցել հիվանդանոցում՝ չենթադրելով, որ իր ստացած բեկորային վիրավորումն իրականում այնքան թեթև չէ, ինչպես ինքն էր կարծում։ Այս ամիսների ընթացքում նա շարունակել է իր մասնագիտական առաքելությունն իրականացրել։

Պատերազմի ավարտից 7 ամիս անց բժիշկն ինքնազգացողության վատացումից հետո հետազոտվել է։ Ապրիլի 22-ին, համակարգչային շերտագրության արդյունքները ցույց են տվել՝ միայն ենթամաշկում չէ, որ բեկորներ կան։ Կան բեկորներ, որոնք անցել են գանգի խոռոչ ու հպվում են ուղեղին․ հարկավոր է վիրահատություն կատարել։ Ռազմադաշտում մահին հաղթած բժիշկն իր տոկունությամբ ևս մեկ անգամ հաղթեց։ «Վիրահատությունը կատարվեց «Արթմեդ» ԲԿ-ում։ Ջերմ ու աչալուրջ վերաբերմունքի համար շնորհակալ եմ ողջ անձնակազմին՝ հանձին բժիշկ Վարոսյանի։ Բժիշկ Վարոսյանը վիրահատության գլխավոր օպերատորն էր։ Վիրահատության ընթացքում հեռացվել են գանգի խոռոչում եղած բոլոր բեկորները», — նշում է բժիշկ Հարությունյանը։ Մեկ բեկոր էլ ենթամաշկում է մնացել, որը հեռացնելու անհրաժեշտությունը ցույց կտան առաջիկայում կատարվելիք հետազոտությունները։ Հիվանդանոցային պայմաններին սովոր բժշկի համար անսովոր է բուժառուի կարգավիճակում գտնվելը։ Նա լիահույս է՝ արագորեն կազդուրվելու է ու շտապելու է իրեն սպասող հիվանդների մասին հոգալու։ 7 ամիս անց հետահայաց նայելով պատերազմական օրերին՝ բժիշկը, որը մարտնչել է և՛ հարավային շրջանում, և՛ հյուսիսային շրջանում, ասում է՝ զգացողությունները հարավում և հյուսիսում տարբեր էին։ «Հարավում մենք պարտվում էինք։ ամեն վայրկյան լսում էինք «Հաղթելու ենք» արտատահայտությունը, սակայն իրականում տեսնում էինք՝ ինչպես ենք պարտվում, ինչպես են զինվորները հուսալքված նահանջում», — MegaNews.am-ի հետ զրույցում պատմում է Հայկազ Հարությունյանը։ Պատերազմը նրա հիշողության մեջ անջնջելի հետքեր է թողել։ Կան օրեր ու դրվագներ, որոնք երբեք չեն ջնջվի բժշկի հոգուց ու մտքից։

«Պատերազմի ընթացքում, երբ որպես բժիշկ՝ իմ պարտքն էի կատարում, Հադրութի հոսպիտալին մոտեցավ մի կամազ։ Մեզ թվաց՝ ինչ-որ մեկը սնունդ է բերել կամ այլ օգնություն, բայց ի՞նչ սնունդ կամ օգնություն․․․ մեր տղաներն էին՝ կիսաայրված, մի մասը վիրավոր, մի մասը զոհված․․․ Այդ օրը դաջվել է իմ հիշողության մեջ։ Հոսպիտալի միջանցքներում պատգարակներ էին դրված։ Մեզ մի քանի ժամ էր հարկավոր, որ բոլոր տղաներին կարողանայինք մոտենալ ու բժշկական օգնություն ցուցաբերել», — ցավով հիշում է բժիշկը։

Դաշնակցական բժիշկն ասում է՝ պատերազմի օրերին իր կողքին գտնվել են մարդիկ, որոնք հարկ եղած դեպքում իրեն միշտ օգնել են և ուղղություն ցույց տվել։

«Խոսքը Տարոն Տոնոյանը, դոկտոր Նորիկի մասին է, որոնք եղել են իմ կողքին թե՛ հյուսիսային ուղղությունում՝ Եղնիկներում, թե՛ հարավային ուղղությունում՝ Հադրութի շրջանում։ Ցանկացած պահի, երբ որևէ խնդիր ունենայի, անկաշկանդ կարող էի դիմել և վստահ լինել, որ նրանք իրենց պրոֆեսիոնալիզմով, նախորդ պատերազմներին մասնակցած լինելով՝ իրենց ունեցած փորձառությամբ կօգնեն ինձ», — ասում է բժիշկ Հարությունյանը։

Խոսելով պատերազմի ավարտի մասին՝ բժիշկն ասում է՝ տեսել է գլխիկոր, ամոթի զգացումն իրենց մեջ կրող մարդիկ, քանի որ մենք կորցրինք այն հողերը, որոնք մեր քաջերը նախկինում ազատագրել էին։ Մենք կորցրինք այն, ինչը չէր կարելի կորցնել․․․

Բժիշկ Հայկազ Հարությունյանը նաև հասարակական-քաղաքական ակտիվիստ է։ Արցախից վերադառնալուց հետո նա պայքար է մղել նաև փողոցում՝ իր ընկերների ու համաքաղաքացիների կողիքն գտնվելով, հուսալով, որ նաև փողոցում պայքարելով՝ հնարավոր կլինի ազատվել այն իշխանությունից, որը մեր հայրենիքը տանում է դեպի կործանում։

Հարցին՝ ի՞նչ պետք է անել ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար, բժիշկ Հարությունյանը պատասխանում է․ «Իրականում այս հարցին պատասխանելու համար պետք է վերադառնալ այն օրը, երբ մի գրչի հարվածով կորցրինք այն, ինչն ազատագրվել էր ու պահպավել զենքով։ Նոյեմբերի 9-ին մի գրչի հարվածով կորցրինք Հադրութը, Շուշին, Բերձորը, Քարվաճառը՝ հայկական, հայի շնչով լցված մեր տարածքները։ Այդպես չէր լինի, եթե այդ գրիչը դաստիարակված լիներ եռագույնով, եռագույն կրթություն ու դաստիարակություն ստացած լիներ։ Խոսքն այսօրվա իշխանության ներկայացուցիչների մեծամասնության մասին է։ Սա մեծ խնդիր է, որը դարձավ մեր՝ դեպի անդունդ գլորվելու պատճառը։ Արդեն ուշացել ենք անդունդը չընկնելու համար։ Իրականում մենք արդեն անդունդում ենք։ Մեզ մնացել է այդ անդունդից վեր խոյանալ՝ որպես փյունիկ, որպես մի թռչուն, որը կարող է մահանալ ու մոխրից վեր հառնել։ Մենք այսօր այդ մոխրի մեջ ենք։ Մեզ մնում է ուժ գտնել ու մի փոքր կայծից վեր սլանալ»։

Հարցազրույցի մասնրամասները՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company