ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Պետք է փակենք ամոթի ու խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջ․ Ի․ Սաղաթելյան

08 Հունիս 2021

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Գորիսում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ, շնորհակալություն հայտնեց Գորիսի, Սյունիքի ժողովրդին պատերազմի օրերին իրենց խիզախության, մասնակցության, իրենց հայրենի հողը պինդ գրկելու և պահելու համար։

Նա նաև շնորհակալություն հայտնեց պատերազմից հետո սյունեցիների այն կեցվածքի համար, որ ցույց տվեցին այս ազգադավ իշխանությանը։

«Մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի, խայտառակության և պարտության ուրվականը․ հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի և խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս օրերին Քաջ Նազարը, որ հայտնվել է ՀՀ իշխանության ղեկին, պտտվում է գյուղերով, քաղաքներով և անընդհատ մի միտք է արտահայտում՝ եթե ժողովուրդը ցանկանա իրեն գնդակահարել, ասում է, որ ինքը պատրաստ է։

«Իհարկե, ինքն արժանի է դրան, բայց կրկին չի հասկանում, որ մենք ջունգլիներում չենք ապրում և մեր երկրում անարխիա չի լինելու, մեր երկրում լինելու է արդարադատություն և ինքը և մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությունով չեն պրծնելու, իրենք պետք է պատասխան տան շուռնուխեցի Արարատին իր տունը կորցնելու համար, պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառ․ կմ կորստի համար, պետք է պատասխան տան Շուշիի և Հադրութի համար, պետք է պատասխան տան մեր 5000 զոհերի համար, հետևաբար, այո՛, մեր երկրում լինելու է արդարադատություն և բոլորը պետք է իրենց արածների համար պատասխան տան, որ մեր երկրում այլևս դավաճանություն չլինի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իերնք այս ընթացքում փորձում են ընտրություններին բովանդակություն տալ՝ խոսում են երկրի զարգացումից, հնչեցնում են կոնկերտ ցուցանիշներ, հստակ ասում են, որ 1 տարվա ընթացքում լուծելու են մեր բանակի վերակազմակերպման հարցը և 3 տարվա ընթացքում բանակի սպառազինության հարցը, ասում են, որ փոխելու են կառավարության կառուցվածքը և վերականգնելու ենք գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները, ասում են, որ 3 տարում լուծելու ենք ոռոգման խնդիրը, նշում են առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում ինչ ծրագրեր են անելու, բայց հակառակ կողմը կրկին շարունակում է վայրահաչոցները, լաչառությունը, թե՝ չկա որևէ բովանդակություն։

«Որովհետև ասելիք չունեն, մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին։ Մենք շարունակելու ենք չարձագանքել այդ վայրահաչոցներին և խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելեց՝ կեցցե՛ Գորիսը, կեցցե՛ Սյունիքը, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ հայ ժողովուրդը, դեպի ուժեղ Հայաստան։

Ելույթը՝ տեսանյութում․

https://youtu.be/hctNq2nDlGc

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company