ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Պետք է ամեն ինչ անենք, որ ժողովրդին այս մղձավանջից հանենք․ Արմեն Ռուստամյան

09 Հունիս 2021

Երևանի Նոր Նորք վարչական համայնքում այսօր՝ հունիս 9-ին տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցան դաշինքի առաջնորդները և անդամները։

«Հայաստան» դաշինքը մեկ կարևոր առաքելությամբ է այս ընտրություններին իր հայտը ներակայացրել․ մենք եկել ենք մեր ժողովրդին բերելու հաղթանակ, մեր ժողովրդի մեջքը ուղղելու. իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ այստեղ այն մարդիկ են, ովքեր այդ հաղթանակի «խաղերը» գիտեն, դրան հասնելու ձևերն ու եղանակները գիտեն, և ինչքան էլ դժվար լինի վիճակը, մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը, միակամ լինելու պարագայում, ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել, և մենք անպայման ունենալու ենք այդ հաղթանակի բերկրանքը։

«Այս ընտրությունը այդ առումով է ճակատագրական, սա սովորական ընտրություն չէ․ մենք գնում ենք շատ հստակ խնդիր լուծելու համար՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ժողովրդին, մեր երկիրը այս մղձավանջից, այս անկումային վիճակից հանենք և զարգացման կայուն հեռանկար ունեցող հուն տեղափոխենք»,-ասաց Արմեն Ռուսատամյանը։

Դեպի ուժեղ Հայաստան գնալը, նրա խոսքով, ենթադրում է երկու կարևոր փուլերի հաղթահարում։

Առաջին փուլը, և դա ամենաանհրաժեշտ պայմանն է, մենք պետք է հասկանանք, որ մենք երբեք չենք կարող նորից հաղթանակի բերկրանք վայելել պարտված մարդու ղեկավարությամբ, մենք պետք է ազատենք մեր երկիրը նիկոլական իշխանությունից՝ դա ոչ միայն Նիկոլն է, այլև նիկոլիզմն է ընդհանրապես, մենք պետք է ունենանք առանց Նիկոլ Հայաստան։

Սա անհրաժեշտ պայմանն է, բայց սա բավարար չէ։

Երկրորդը՝ մենք գալիս ենք հասկանալու, թե ինչպիսի հետևանքների առաջ է կանգնելու մեր երկիրը Նիկոլի ավերածություններից հետո։

««Հայաստան» դաշինքը այնպիսի ծրագրով է գալիս և այնպիսի կարող անձանցով, որ հնարավոր լինի կարճ ժամանակում շտկել վիճակը, հետնիկոլյան Հայաստանը պետք է իսկապես ամեն բացվող լուսաբացի տեսնի, որ նոր լույս, նոր հույս է արթնանում, և դա անող մարդիկ այստեղ են։ Այստեղ մարդիկ են, որ կարողացել են ամենածանր ժամանակներում ոչ միայն ոտքի կանգնեցնել երկիրը, այլև նորանոր բարձունքներ նվաճել»,-ասաց Արմեն Ռուստամյան։

Նա վստահեցրեց, որ այդ մարդկանց ձայն տալով է, որ մենք կարող ենք միաժամանակ թե՛ հեռացնել Նիկոլին, թե՛ նաև հնարավորություն ստեղծել նոր ներուժ ձևավորելու, որ կարողանանք նորից ունենալ մեր հաղթանակի բերկրանքը, մեր երազած Հայաստանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/urM106VNzZA

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company