ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Հունիսի 20-ը պետք է լինի մեր վերածնության եւ ազգային պետականության վերակերտման օրը․ Աշոտ Սիմոնյան

10 Հունիս 2021

Պահն օրհասական է։ Ճակատագրական օրեր ենք ապրում եւ հասել ենք մի կետի, որ այլեւս սխալվելու իրավունք չունենք։ Հունիսի 20-ի ընտրությւոնը մեր վճռական խոսքը պիտի լինի հանուն մեր լինելիության, մեր երեխաների ապագայի։ Մենք՝ «Հայաստան» դաշինքը, գալիս ենք վերահաստատելու սեփական երկրում ապրելու եւ պետականություն ունենալու մեր անկոտրում կամքն ու վճռականությունը։ Մեր պետականաշեն, ազգային եւ անգամ ծանր թվացող մեր ծրագիրը կյանքի կոչելու համար մենք անհրաժեշտություն ունենք յուրաքանչյուրիդ՝ մեկտեղել ուժերը՝ անվտանգ եւ հզոր պետություն կառուցելու գործում,-Աշտարակում հանդիպման ժամանակ. հայտարարեց ՀՅԴ հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պետք է հավասարակշռված, ազգային մտածողություն ունեցող ուժեղ առաջնորդ, այլ ոչ թե թշնամու առաջ ծնկած, գլուխը կախ, սեփական ժողովրդի վրա հոխորտացող, թշնամու դեմ ծնկի եկած ղեկավար։

«Մեր ազգային, բարոյական դիմագիծը խեղաթյուրում են։ Հայն իր ազգի թշնամին չէ, ընկերն է։ Եղել է միշտ՝ իր ազգակցի, հարեւանի, բարեկամի համար ուրախացող, նրա ցավով ապրող։ Իսկ այսօր մեր ժողովրդի մեջ պարտադրվում է մի կերպար, րնի իրենը չէ։ Մի՞թե իսկական հայ մարդը կարող է ցնծալ եւ աղաղակել՝ մեկ կամ երկու ամսով գերիներին ավելի պահելու լուրը լսելուց։ Մ՞թե կարող է իսկական հայ մարդը հայհոյանքի ու թշնամանքի խոսքեր լսելիս աղաղակել։ Մի՞թե իսկական հայ մարդը կարող է գառ մորթել մի մարդու առաջ, ով մի ամբողջ մատաղ սերունդ թուրքի առաջ 18-20 տարեկան ոսկի տղաների նահատակել»,-իր ելույթում ասաց Աշոտ Սիմոնյանը։

Նա նշեց, որ երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, վտանգված է պետականությունը, մեր լինելիությունը, ինքնությունը։

«Այսօր մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր վաղվա օրը։ Թշնամին ամեն օր անարգել մտնում է մեր սահմանները՝ երկրի սուվերեն տարածք, իսկ մեր տարածքից անօրինաբար գերեվարում են մեր տղաներին։ Իսկ Հայաստանի ներկայիս ապիկար իշխանությունները կա՛մ չտեսնելու են տալիս այդ ամենը, կա՛մ էլ անկարողությունից գլուխները ջայլամի պես հողի մեջ են մտցրել։ Մենք ՝«Հայաստան» դաշինքի անդամներս, գալիս ենք կանխելու սա։ Գալիս ենք վերացնելու այդ արհեստական անջրպետն ու պատնեշները, որ դրվեցին մեր ժողովրդի մեջ։ Գալիս ենք վերացնելու այդ թշնամանքը, ցավը, որն ամեն օր ավելի է խորանում մեր հասարակության տարբեր շերտերում։ «Հայաստան» դաշինքը գալիս է վերահաստատելու, վերակերտելու նոր, ուժեղ, բարեկեցիկ Հայաստան, որտեղ հայ մարդը կլինի իր կարծիքի տերը։ Հայաստան, որտեղ դպրոցներում չեն լինի արմատախիլ արած ազգային ու պետական մտածողություն ունեցող կրթության արմատները։ Հայաստան, որտեղ հայ զինվորին ու հրամանատարին ամեն օր չեն նվաստացվի սեփական իշխանությունն ու թուրքը։ Հայաստան, որտեղ հայ մարդը կապրի արժանապատիվ։ Հայաստան, որը կունենա ազգային կրթություն եւ մշակույթ, զարգացող գիտություն, ծաղկող գյուղատնտեսություն, հուսալի առողջապահություն, հզոր բանակ եւ գիտակից հասարակություն։ Հունիսի 20-ը պետք է լինի մեր վերածնության եւ ազգային պետականության վերակերտման օրը։ Ուրեմն ամուր կանգնենք մեր հողի վրա, փակենք ամոթի, խայտառակության տագնապալի էջը, շարժվենք առաջ՝ միասին կերտելու անվտանգ, ապահով եւ հզոր Հայաստան»,-ասաց ՀՅԴ հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

https://youtu.be/uWj6swtm-Vk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company