Հայաստանի իշխանությունների վարքագիծը տանում է դեպի քաոսի խորացում. Վարդան Հակոբյան
11 Հունիս 2021
Հունիսի 10-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանորդ Վարդան Հակոբյանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական ճգնաժամային իրավիճակին, այդ իրավիճակում անցկացվելիք ընտրությունների առանձնահատկություններին:
Վարդան Հակոբյանը խոսել է երկրում ստեղծված անկառավարելի իրավիճակի մասին՝ ընդգծելով հատկապես Արտգործնախարարության անգործությունը, ինչն անթույլատրելի է, երբ հայաստանյան գործընթացներին մեծ ուշադրությամբ են հետևում արտաքին քաղաքական գործընկեր երկրներում:
Վարդան Հակոբյանն, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ ընտրություններում ազգային քաղաքական ուժերի հաղթանակի դեպքում Հայաստանը կրկին կդառնա տարածաշրջանային կարևոր երկրներից մեկը և նախկին թափով կներգրավվի արցախյան խնդրի կարգավորման բանակցություններում:
Մանրամասները՝ տեսանյութում
