ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կոմունիկացիաների բացումը պետք է դառնա բանակցություն փոխշահավետության հենքի վրա, ոչ թե պարտադրված լինենք թշնամու շահով

12 Հունիս 2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իրենց դաշինքը կողմ է կոմունիկացիաների բացմանը։

«Նորմալ չէ, եթե ասենք, որ դեմ ենք երկաթուղին աշխատի։ Ասում ենք, որ ճիշտ է բոլոր ճանապարհները բացել, և դրա բաց լինելուց բոլորն են օգտվելու։ Ժամանակակից աշխարհում բլոկադաները, ճանապարհներ փակելը լավ երևույթ չէ, բայց սրանից ոչ ավել, որովհետև ավելը պրոբլեմային է, քանի որ Թուրքիայի նպատակներն ուրիշ են»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Փաստինֆո»-ն ճանապարհների ապաշրջափակման հարցի շուրջ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Թադևոս Ավետիսյանի հետ։

– Պարոն Ավետիսյան ինչպե՞ս եք պատկերացնում կոմունիկացիաների բացման գործընթացը։ Բազմիցս խոսվել է դրա բացասական հետևանքների մասին, արդյոք նոր իշխանության ձևավորումից անմիջապես հետո է դա լինելու, թե՞ որոշ ժամանակ անց։

– Լայն իմաստով փակ սահմանները բացասական են տարածաշրջանի համար, բայց կոմունիկացիաներ բացելը չի կարող ինքնանպատակ լինել, և այն ենթադրում է որոշակի նախապատրաստական փուլ։ Հիմա այս հյուծված տնտեսությամբ, աշխարհաքաղաքական այս ռիսկերի պարագայում կոմունիկացիաների բացումը նշանակում է նոր մարտահրավերներ բերել մեր երկրի տնտեսությանը։ Ենթադրենք՝ բացվում են, և օրինակ ջերմոցային տնտեսության արտադրանքը, որն Ադրբեջանից և Թուրքիայից ներմուծվում է Հայաստան առանց սահմանափակումների, դառնում է մրցակից ու ամենակարճ ժամանակահատվածում դուրս է մղելու այդ ամբողջ արտադրանքը։ Նման կարգավիճակում մեր գյուղացին, որը ներդրում է արել և ջերմոցային տնտեսություն է վարում, ի՞նչ ձևով պետք է մրցակցի։ Այդ դեպքում ստացվելու է, որ մենք հարվածում ենք կոնկրետ գյուղատնտեսությանը, էլ չասեմ վերամշակող արդյունաբերությանը և այլն։ Եթե մենք ամեն ինչ անում ենք, որ փակենք թշնամու բերանը, դա բացարձակապես Հայաստանի շահից չի բխում։ Ընդհանրապես տարածաշրջանում ինտեգրացիան ամբողջական արդյունք է տալիս, եթե միևնույն տնտեսական մակարդակի և պայմանների երկրներ են մտնում այդ ինտեգրացիոն գործընթացի մեջ։ Հակառակ դեպքում մի երկիրը դառնում է լոկոմոտիվ, մյուսները դառնում են դրա կցորդները։ Հիմա ի՞նչ է, մենք պատրաստվում ենք դառնալ թուրք-ադրբեջանական նաև տնտեսակա՞ն կցորդը։

– Ստացվում է՝ նախքան կոմունիկացիաների բացումը Հայաստանը պետ է համապատասխան երաշխիքնե՞ր ստեղծի տնտեսության համար։

– Հայաստանը պետք է ոտքի կանգնի, ունենա մրցակցային տնտեսություն։ Պետք է հաշվի առնվեն մեր աշխարհագրական առավելությունները, այդ թվում Հյուսիս-Հարավ ճանապարհի մասով։ Ինչի՞ դիմաց ենք բացում ճանապարհները։ Բացի այդ ճանապարհներ բացել, ապաշրջափակել չի նշանակում միջանցք կամ հող նվիրել թշնամուն։

– Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ մեր տնտեսությունը հասնի այն աստիճանի, որ ճանապարհները բացելուց վնասներ չկրի և թշնամու խոշոր տնտեսությունը չկլանի նրան։

– Դա կախված է ոչ միայն մեր ներքին տնտեսական վիճակից և զարգացման պայմաններից, այլև աշխարհաքաղաքական իրավիճակից։ Երեկ այդ թշնամին քեզ մորթում էր, և քո գոյատևման խնդիրն է դրել իր առաջ որպես նպատակ։ Նման իրավիճակում ճանապարհները բացելիս սպասել, որ այն տնտեսական շահ կապահովի, հասկանալի չէ։ Պետք է լուծվեն աշխարհաքաղաքական խնդիրները։ Ուզում ենք տնտեսությունը զարգացնենք, որ արժանապատիվ խաղաղություն ունենանք, ուժեղ բանակ ունենանք, պետություն լինենք և մեր անվտանգությունն ապահովենք։ Հակառակ պարագայում մեր տնտեսությունն ի՞նչ իմաստ ունի։ Եթե դա իմաստ ունի, որ այսօրվա նիկոլական խմբակի մի քանի գործիչներ, օլիգարխներ գերշահույթներ ստանան և իրենց գրպանները լցնեն, դա բացարձակապես տնտեսական շահի հետ կապ չունի։ Նրանք, ովքեր ամեն գնով ջատագովում են ճանապարհների բացումը, իրենց գրպանի շահն են մեջտեղ դրել։ Ուզում են Թուրքիայի հետ արտոնյալ վիճակում առևտուր անել։

– Նշանակում է՝ մի քանի ամսից, մեկ տարուց կամ առհասարակ մոտ ապագայում նման խնդիր դնելը և դրա շուրջ բանակցելն իմաստ չունի՞։

– Ընդհանրապես այդ խնդիրը պետք է դրվի, բայց պետք է լուծումներ փնտրվեն։ Ոչ թե մեզ պետք է պարտադրվեն լուծումներ, որոնք բխում են չգիտես ում շահից։ Այդ խնդիրը կա։ Մենք չենք փակել սահմանները, սահմանները մեր առաջ են փակել, որովհետև մենք հաղթել ենք, պարտադրել ենք խաղաղություն, իսկ նրանք մեր առաջ սահման են փակել։ Հիմա էլ բռնել են այս կապիտուլյանտին, տարածքները վերցրել են, բոլոր զիջումներին հասել են և տնտեսական զիջումներ են ուզում պարտադրեն՝ գեղեցիկ փաթեթավորելով սահմանները բացելու անվան տակ։

– Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի հայկական կողմը նախքան կոմունիկացիաները բացելու վերաբերյալ բանակցություններ սկսելը։

– Պետք է մեջքն ուղղի, դառնա հավասար, սուվերեն խաղացող, որպեսզի նրա հետ հաշվի նստեն նաև այդ տարածաշրջանի երկրները, և դա դառնա բանակցություն փոխշահավետության հենքի վրա, ոչ թե պարտադրված թշնամու շահով առաջնորդվես։ Ժողովրդին էլ ներկայացնես, որ սահմանները բացվում են ու լավ են ապրելու։

– Իսկ 10-15 տարի հետո կհաջողվի՞ Հայաստանի տնտեսությունն այնպես զարգացնել, որ այդ դեպքում ճանապարհների ապաշրջափակումից չտուժենք։

– Միանշանակ այո և շատ կարճ ժամանակահատվածում։ Դրա միջազգային փորձն էլ կա, և ի վերջո մեր երկրում էլ է այդ փորձը եղել։ Նայեք 1998-2008 թթ.-ի տնտեսական ցուցանիշները և ձեր համար պարզ կլինի։ 10 տարվա կտրվածքով երկնիշ աճ, դրանից այն կողմ տնտեսական հրաշքը ո՞րն է։ Համաշխարհային տնտեսական պատմության մեջ շատ քիչ դեպքեր կգտնեք, որ որևէ երկիր կայուն տնտեսական աճ է ունեցել, առնվազն երկնիշ։

– Բայց չմոռանանք, որ երկրում համաճարակ և հետպատերազմյան վիճակ է, հնարավոր կլինի՞ կրկին Ձեր նշած տնտեսական հրաշքն ունենալ Հայաստանում։

– Այո, միանշանակ կա այդ հնարավորությունը։ Վստահեցնում եմ, որ դա իրագործելի է։ Ցանկացած պարագայում ներդրումները բերելու են տնտեսական աճ, նոր աշխատատեղեր, իսկ մենք թիրախավորել ենք առաջին տարում 500 մլն, դրանից հետո 3 տարվա ընթացքում 3 միլիարդի ներդրում, իսկ դա լուրջ թիվ է և ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Ձգտելու ենք երկնիշ աճի և դա լինելու է։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company