ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր ուժը այս մրցապայքարում անհերքելիորեն միակ հաղթողն է. Արմենուհի Կյուրեղյան

15 Հունիս 2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը

– Տիկի՛ն Կյուրեղյան, ինչո՞վ եք բացատրում այսքան լարված քարոզարշավը, այսքան ատելության ու անհանդուրժողականության խոսքը:

– Նախ ուզում եմ հիշեցնել, որ երբ «Հայրենիքի փրկության շարժումը» բարձրաձայնում էր, բոլոր մտավորականներն ու գիտնականները, կաթողիկոսներն ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ պահանջում էին այն ժամանակվա վարչապետի ու կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, մինչև մեկ տարվա ընթացքում երկրում կայունության հաստատում առաջին հերթին նաև հանրության մեջ տիրող մթնոլորտի համատեքստում և ապա նոր՝ արտահերթ ընտրություններ, հենց այս ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարումն ի նկատի ուներ։

Բայց իր հանցավոր անգործությամբ պատերազմը չկանխած, իր միտումնավոր հանցագործությամբ երկիրը պարտության տարած, թշնամուն Արցախի 75%-ը հանձնած, կապիտուլյացիայից հետո էլ թշնամուն արդեն Հայաստանի սուվերեն տարածքները պաշտպանել չկարողացող այս կառավարությունը իր իշխանությունը պահելու համար հայտարարեց արտահերթ ընտրություններ։

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում այսքան ատելության ու անհանդուրժողականության խոսքի տարածման ձեր հարցին, ապա նախ կուզեի, որ հարցը ճիշտ հասցեատիրոջ ուղղեիք, որովհետև մեր ուժը իր քարոզարշավը սկսել է իրատեսական ծրագրի, այդ ծրագիրն իրականացնելու կարողականությամբ հզոր թիմի ներկայացմամբ և այդպես էլ շարունակում է քարոզարշավը։

Քարոզարշավի ընթացքում երկրի իրավիճակի թիվ մեկ պատասխանատուի կողմից օգտագործված էժանագին հեղինակության բառապաշարը, հարբած վիճակում հայհոյանքը, մուրճով քարոզարշավի դուրս գալը, պարտվածի հոգեբանությամբ ճղճղոցն ու նորից քարոզարշավը անցյալին, նախկիններին նվիրող այս պաշտոնակատարների հավաքածուն իսկապես չի հրաժարվում երեք տարվա իրենց գործելաոճից՝ հանրության մեջ տարածել անհանդուրժողականության մթնոլորտ։

Այս ամենը միայն ապացուցում է, որ պաշտոնակատարները քաջ գիտակցում են, որ երկիրն այս աղետալի վիճակին հասցնելու համար պատասխան են տալու, պատասխան են տալու ժողովրդի առաջ, օրենքի առաջ, որ դա անխուսափելի է, որ այդ պատասխանին մնացել է արդեն ընդամենը 5 օր, և ձեր նշած այսքան ատելության ու անհանդուրժողականության խոսքը իրենց հոգեվիճակի պարզ արտացոլումն է։

– Ինչո՞ւ են հատկապես ձեր քաղաքական ուժի և գործող իշխանության հարաբերություններն այսքան լարված: Փոխադարձ վիրավորանքների և ատելության պակաս չկա, ինչո՞ւ:

– Նախընտրական քարոզարշավի ընթացքում միշտ էլ հիմնական պայքարը գնում է գործող իշխանական ուժի և ընդդիմադիր ուժերից հաղթանակի ամենամեծ հավանականությունն ունեցող ուժի միջև։ Եվ շատ բնական է, որ մրցակցության մի կողմում մեր ուժը պետք է լիներ։ Իսկ եթե արձանագրենք, որ մեր ուժը նաև այս մրցապայքարում անհերքելիորեն միակ հաղթող ուժն է, ապա հասկանալի կդառնա, թե ինչու են գործող պաշտոնակատարն ու իր թիմն այսքան լարված։

Դրա վառ ապացույցը դեպի Սյունիք պաշտոնակատարի այցելության այսօրվա երրորդ փորձն է, ոստիկանական ուժերի այդչափ ծավալի ուղեկցությամբ հայտարարված իբր ավտոերթը։ Այդ կապիտուլյանտին թվում է, թե ինքը շատ խելացի է, և ավտոերթի անվան տակ իր հետ քարոզարշավի տարած մարդկանց փաստի արձանագրումը կվրիպի հանրության աչքից։

Ինչ վերաբերում է փոխադարձ վիրավորանքներին ու ատելության չափին, ապա կուզեի նշել, որ նման հաստատող շեշտադրմամբ հարցադրումը ճիշտ չէ, որովհետև պարզ վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ վիրավորանքների ու ատելության խոսք օգտագործողը Նիկոլ Փաշինյանն ու իր ժամանակավոր թիմն է, եթե իհարկե, քարոզարշավի ընթացքում Փաշինյանը թույլ է տալիս, որ մյուսներն էլ խոսեն։ Ընտրարշավը մտքի, մտավոր ուժի, ծրագրերի պայքար է, ինչից զուրկ է ձեր նշած, բայց կրկնեմ՝ ժամանակավոր, արդեն 5-օրյա իշխանության ուժը։

Մենք գնահատում ու արժևորում ենք մեր կողմնակիցների ժամանակը, և նրանց հետ հանդիպումները միշտ լուրջ, իրավիճակային քննարկումներ են։

– Տիկի՛ն Կյուրեղյան, ինչո՞ւ ոչ մի կողմը չի զիջում: Ստեղծված իրավիճակում ո՞ւր է գնալու պետությունը:

– Չգիտեմ, թե ինչ ի նկատի ունեք՝ զիջում ասելով։ Եթե դա քարոզարշավից հրաժարվելն է, ապա չի լինի նման բան։

Մենք տարել ենք, տանում ենք ու տանելու ենք քաղաքակիրթ ընտրարշավ, սադրանքների չենք գնալու, հասնելու ենք ընտրություններում վերջնական ու լիարժեք հաղթանակի, և այս դավաճան իշխանությունները պատասխան են տալու երկիրը նման աղետալի վիճակի հասցնելու համար։

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր քաղաքական ուժի շանսերն արտահերթ ընտրություններում:

– Մեր քաղաքական ուժը՝ «Հայաստան» դաշինքը, քվեաթերթիկ համար 24, հաղթելու է, ձևավորելու է կառավարություն, կանգնեցնելու է երկրի այս աղետալի անկումը, նորից ոտքի է հանելու երկիրը։

Մենք հաղթելու ենք, որովհետև ունենք հստակ սահմանված նպատակ՝ փրկել երկիրն ու կառուցել ուժեղ Հայաստան, գիտենք, թե ի՛նչ խնդիրներ ենք լուծելու նպատակին հասնելու համար՝ ազատել երկիրը Նիկոլից և, որ ամենակարևորն է՝ նիկոլիզմից, ապահովել արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը դարձնել ապրելու երկիր:

Հաղթելու ենք, որովհետև ունենք այդ խնդիրները լուծելու իրատեսական ծրագիր և այդ ծրագիրն իրականացնելու կարող թիմ՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի, ի դեմս խորհրդանշական 365/24-թվերի. աշխատելու ենք տարվա մեջ 365 օր, օրվա մեջ՝ 24 ժամ։

Հաղթելու ենք, որովհետև հունիսի 20-ին մեր երկրի համար մտահոգ հայը գնալու է ընտրության և ընտրելու է նման ճգնաժամային իրավիճակից երկիրը հանելու մեծ ու արդյունավետ փորձառություն ունեցող, համապատասխան ծրագիր և այդ ծրագիրն իրականացնելու հզոր կարողականություն ունեցող միակ ուժին՝ «Հայաստան» դաշինքին՝ քվեաթերթիկ համար 24։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company