ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հաղորդագրութիւն

ԸԵՄՄ-ն (IUSY) Ճանաչեց Արցախի Հանրապետության Անկախությունը. ՀՅԴ Անդամ Սարինե Աբրահամյանը Ընտրվեց Կազմակերպության Փոխանախագահ

22 Հունիս 2021

Սույն թվականի հունիսի 18-ին և 19-ին տեղի ունեցավ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության առցանց ձևաչափով բարձրագույն ժողովը (IUSY World Congress), որը գումարվում է 2 տարին մեկ անգամ:

Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպությունների պատվիրարկություններ:

Բարձրագույն ժողովի ընթացքում ղեկավար մարմինը ներկայացնում է իր աշխատանքային զեկույցը, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում է նաև նոր ղեկավար մարմին:

ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին՝ Արշակ Մեսրոպյանը, Մելինե Մաթոսյանը և Սարինե Աբրահամյանը:

Ժողովի ընթացքում կարևոր տեղ է գրավում տարբեր բանաձևերի ներկայացումն ու որդեգրումը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով ընդունվեց Արցախը միջազգայնորեն ճանաչելու բանաձև, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև: Հարկ ենք համարում նշել, որ բանաձևին քվեարկեցին 82 կողմ, 18 ձեռնպահ և չեղավ որևէ կազմակերպություն որը դեմ քվեարկեց բանաձևին:

Ժողովի ավարտին տեղի ունեցավ նոր նախագահության ընտրություն, որի արդյունքում ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու՝ Սարինե Աբրահամյանը ընտրվեց միջազգային կազմակերպության փոխնախագահ:

Հիշեցնենք, որ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միությանը անդամակցում են մոտ 145 ընկերվար-ժողովրդավար և աշխատավորական կազմակերպություններ, ավելի քան 100 երկրից: ՀՅԴ Երիտասարդականը միջազգային միության լիիրավ անդամ է:

Սեպտեմբերի 27ից Ադրբեջանը լայնամասշտաբ ու անառարկելի պատերազմ սանձազեռծեց Արցախի և Հայաստանի դեմ: Ադրբեջանը պատերազմ սկսեց անկախ ՄԱԿի գլխավոր քարտուղարի կոչին՝ հաստատելու համաշխարհային զինադադար համաճարակի ընթացքում:

Այս հարձակումները ուղղակիորեն խախտում են 1994 թվականին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի ռեժիմը:

Թուրքիայի աջակցությամբ պատերազմը շարունակեց թեժանալ քաղաքացիական բնակավայրերի անխնա ռմբակոծություններով ՝ հարձակվելով դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների վրա: Թուրքիան հրապարակավ հայտարարել է իր աջակցության մասին և շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Տարածաշրջանանը անկայունացնելու տագնապային իրավիճակ ստեղծելով՝ Թուրքիան նաև կազմակերպել է Սիրիայից վարձկանների մասնակցությունը և իր հատուկ ջոկատայիններին, միանալու Արցախի դեմ պատերազմին:

Արդյունքում կան հազարավոր զոհեր, այդ թվում `բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության գրեթե կեսը տեղահանվել է և ճանապարհ ընկել դեպի Հայաստան ՝ ապաստան գտնելու համար: Հայ գերավարվածներին դաժանորեն տանջահարել են և սպանել:

Նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամբողջովին անտեսելով Արցախի ժողովրդի իրավունքները և նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ որպես օրինական մարմինը, որն իրավասու է կարգավորելու հակամարտությունը:

Այս անարդար համաձայնագիրը ոչ միայն անտեսում է Արցախի ժողովրդի իրավունքները, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ որպես օրինական հարթակ, որն իրավասու մարմինն է լուծելու հակամարտությունը:

Հաշվի առնելով,
– որ այս համաձայնագիրը չի ապահովում Արցախի ժողովրդի իրավունքները,
– չի ապահովում Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակը,
– չի առաջարկում հակամարտության կայուն լուծում,
– որ Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին,
– որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
– որ Ադրբեջանի և Թուրքիայի աննախադեպ ագրեսիան անդադար սպառնալիք է հանդիսանում Արցախի հայ բնակչության ինքորոշման իրավունքի իրացմանը,
– որ Ադրբեջանը ցուցադրում է ծայրահեղ հայատիացության վերաբերմունք կառուցելով ցուցահանդես, որտեղ երիտասարդությանը ծաղրանքով է ներկայացվում հայության տառապանքները:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և անառարկելի հարձակումները Արցախում և Հայաստանում, ինչպես նաև կատարված ռազմական հանցագործությունները խաղաղ բնակիչների, զինվորների և ռազմագերիների դեմ:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի հակամարտությանը:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից պատերազմին մասնակից դարձրած Սիրիայի վարձկաններին:

ԸԵՄՄ-ը կոչ է անում միջազգայնորեն ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը:

Որպես միջազգայնորեն ճանաչված առաջադիմական կազմակերպություն, որը արժևորում է մարդու իրավունքներն ու դեմ է մարդկության դեմ բոլոր տեսակի հանձագործությունների, մենք կարևորում ենք որ ԸԵՄՄ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին հստակ քայլեր ձեռնարկի:

Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԸԵՄՄ-ին, որ Նամակ հղի ԵԱՀԿ Մինսկի խմբին ՝ որպես միակ օրինական մարմինը, որը կարող է վերահաստատել Արցախի հակամարտության խաղաղ բանակցությունները:

Նամակ հղի ՄԱԿ-ին հորդորելով Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին հրադադարի պայմանագրի համաձայն:

Նամակ հղի UNESCO-յին հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը, որոնք գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company