Քվեարկեցի հանուն ուժեղ, բարեկեցիկ, ժողովրդավար և ազգային Հայաստանի. Իշխան Սաղաթելյան
20 Հունիս 2021
«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի Գեղամավան գյուղի 20/16 ընտրատեղամասում մասնակցեց ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը։
Նա նշեց, որ քվեարկել է հանուն ուժեղ, կայուն, բարեկեցիկ, ժողովրդավար ու անվտանգ Հայաստանի: Նրա խոսքով՝ սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այսօր իրենց իրականացրած աշխատանքի ամփոփումն է լինելու և ժողովուրդը հաղթանակ է արձանագրելու՝ պետականություն ունենալու և պետականությունը ժողովրդին վերադարձնելու իմաստով:
Նրա խոսքով՝ հանրապետության ամբողջ տարածքում կիրառվող վարչական ռեսուրսը, շտաբի անդամներին քաշքշելն ու բաժիններ հրավիրելը վկայում են իշխանության ջղաձգումների ու պարտության զգացումի մասին: Նաև հավելեց, որ իրենք մինչև վերջ տեր են կանգնելու իրենց քվեին, կանխելու են ամենաթողություն, իսկ ընտրություններից հետո յուրաքանչյուրը պատասխան է տալու:
https://youtu.be/bQCrzpCtEaY

